Ինչու Բայրամովն ու Միրզոյանը խուսափեցին ԱՄՆ մենկելուց

Վերլուծություն

Բայց Նի­կո­լի Սո­չի կա­տա­րած այ­ցի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=257708&l=am) մեկ հե­տաքր­քիր դրվագ եւս նկատ­վեց: Այս­պես, նախ Պետ­դե­պար­տա­մեն­տից, խոս­նա­կի տե­ղա­կալ Վե­դան­տա Պա­տե­լի մի­ջո­ցով ստաց­վեց հեր­թա­կան ազ­դա­կը, թե. «Անհամ­բեր սպա­սում ենք Վա­շինգ­տո­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րի եւս մեկ փու­լի հյու­րըն­կալ­մա­նը…»:  Բայց ա­հա ՀՀ ԱԳՆ խոս­նակ Ա­նի Բա­դա­լյա­նը անս­պա­սե­լի­ո­րեն տե­ղե­կաց­րեց. «Ադրբե­ջա­նա­կան կող­մի խնդրան­քով մյուս շա­բաթ Վա­շինգ­տո­նում  նա­խա­տես­վող քննար­կում­նե­րի հեր­թա­կան փու­լը հե­տաձգ­վում է»

Տա­րօ­րի­նակ վի­ճակ է. ինչ է, Պա­տե­լը չգի­տե՞ր այդ մա­սին, որ այդ­քան «անհամ­բեր սպա­սում էր», թե՞ Բա­քուն Վա­շինգ­տոն չգնա­լու մա­սին ո­րո­շել է վեր­ջին պա­հին: Կամ Բայ­րա­մո­վը, որ նա­խօ­րե­ին այդ­քան ո­գե­ւոր­ված խո­սում էր «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րից», այդ ի՞նչ ե­ղավ, որ ո­րո­շեց հե­տաձ­գել դա արագացնող հեր­թա­կան հան­դի­պու­մը: Ինչ որ այլ բա­նո՞վ է այն­քան զբաղ­ված, որ ար­գե­լա­կում է Բաք­վի հա­մար ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցով բա­նակ­ցու­թյուն­նե­րը, թե՞ ցույց է տա­լիս, որ ԱՄՆ գնալ չի ու­զում:

Չնա­յած, մեկ այլ վար­կած ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի: Ար­դեն հայտ­նի է, որ Ուկ­րա­ի­նան սկսել է իր այդ­քան խոս­տա­ցած հա­կա­հար­ձա­կու­մը: Ճիշտ է, թեժ մար­տե­րը դեռ նոր են սկսվում, ա­մեն ինչ առ­ջե­ւում է, սա­կայն փաստն այն է, որ հար­ձակ­ման ա­ռա­ջին պա­հին ուկ­րա­ի­նա­կան ու­ժերն ա­ռանձ­նա­կի հա­ջո­ղու­թյուն չու­նե­ցան: Մինչ­դեռ ա­մե­նա­կա­րե­ւո­րը հենց նախ­նա­կան հար­վածն է, դրա ժա­մա­նակ է ա­մե­նա­մեծ հա­վա­նա­կա­նու­թյու­նը՝ ստա­նալ ճեղ­քու­մա­յին գո­տի­ներ: Իսկ երբ ժա­մա­նակ է անց­նում, պաշտ­պան­վող­նե­րը տես­նում են հար­ձակ­ման հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը, ար­դեն հասց­նում են այդ հատ­ված­ներ ռե­զերվ­ներ տե­ղա­փո­խել: Այ, հենց այս վի­ճա­կում էլ հի­մա հայտն­վել է ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը. ցույց տվեց հար­ձակ­ման ինչ­պես հիմ­նա­կան, այն­պես էլ՝ օ­ժան­դա­կող ուղ­ղու­թյուն­նե­րը, եւ այս դեպ­քում պաշտ­պան­վող ռու­սա­կան ու­ժե­րի դրու­թյու­նը դառ­նում է ա­վե­լի նա­խա­պատ­վե­լի:

Պատերազմ է, եւ չփոր­ձենք առաջ ընկնելով գնա­հա­տա­կան­ներ տալ: Նաեւ բո­լոր նրանք, ով­քեր մեծ կամ փոքր հաշ­վարկ­ներ են կա­ռու­ցում ուկ­րա­ի­նա­կան հա­կա­հար­ձակ­ման հա­ջող­վել-ձա­խող­վե­լու վրա, այս պա­հին սպա­սո­ղա­կան վի­ճա­կում են, թե­եւ մի­գու­ցե ո­րո­շա­կի նա­խա­պատ­վու­թյուն տա­լով ռուս­նե­րին: Եվ ա­հա նույ­նը, թե­րեւս, պետք է ա­սել Բայ­րա­մո­վի, ա­վե­լի կոնկ­րետ՝ Ա­լի­ե­ւի մա­սին: Այ­սինքն, որ շատ ա­վե­լի նա­խա­պատ­վե­լի է թե­կու­զեւ ի­րենց հա­մար ա­ռաջ­նա­յին խնդրով մի փոքր սպա­սել՝ հաս­կա­նա­լու հա­մար, թե ո՞րն է ա­վե­լի նա­խա­պատ­վե­լի՝ Վա­շինգ­տո՞ն, թե Մոսկ­վա մեկ­նե­լը:

Մի­գու­ցե նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ հե­տաքր­քիր մե­սիջ­ներ ե­կան նա­եւ Մոսկ­վա­յից: Այս­պես, ՌԴ ԱԳՆ-ն, ի դեմս խոս­նակ Զա­խա­րո­վա­յի, նա­խօ­րե­ին եւս մեկ ան­գամ «տա­րա­կու­սանք» հայտ­նեց. «Նախ­կի­նում, ա­ռա­ջին հեր­թին ԵՄ-ի կող­մից, անդր­կով­կա­սյան խնդիր­նե­րի նկատ­մամբ ոչ ոք ա­ռանձ­նա­պես հե­տաքրք­րու­թյուն չի ցու­ցա­բե­րել: Հի­մա, հա­վա­նա­բար, փոխ­վել է կո­նյունկ­տու­րան…»: Սա եւս մեկ պարզ ակ­նարկ է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցին Ա­րեւ­մուտ­քի մի­ջամ­տու­թյու­նը ՌԴ-ն հա­մա­րել եւ հա­մա­րում է հենց իր դեմ ուղղ­ված: Ա­պա Զա­խա­րո­վան ա­վե­լաց­րեց, թե Ռու­սաս­տան, Ադր­բե­ջան, Հա­յաս­տան ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով. «Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հա­մա­լի­րը հա­մա­րում ենք այ­լընտ­րանք չու­նե­ցող ճա­նա­պար­հա­յին քար­տեզ Ռու­սաս­տա­նի հա­մար եր­կու եղ­բայ­րա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի հաշ­տեց­ման գոր­ծըն­թա­ցի հա­մար: Մենք չենք փոր­ձում ո­րե­ւէ բան ա­րա­գաց­նել, մենք գնում ենք նա­խանշ­ված պլա­նով, ի­րա­կա­նաց­նում ենք այն ա­մե­նը, ին­չի մա­սին պայ­մա­նա­վոր­վել ենք»: Ակնարկ, որ Ա­րեւ­մուտ­քի միջ­նոր­դու­թյու­նից զատ, այդ ուղ­ղու­թյամբ «արա­գաց­ված» գոր­ծըն­թա­ցը եւս կըն­կա­լեն՝ որ­պես ՌԴ-ի դեմ ուղղ­ված քայլ:

Այս ի­րա­վի­ճա­կում, երբ ուկ­րա­ի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում հենց այն պահն է, երբ ո­րոշ­վում է, թե ինչ նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիրք կզբա­ղեց­նի ՌԴ-ն, ա­վե­լի բա՞րձր, թե ա­վե­լի ցա­ծր, ի­րոք լուրջ փաս­տարկ է, որ Ա­լի­ե­ւը դեռ «ոտքը կախ գցի»՝ Վա­շինգ­տոն վա­զե­լու հա­մար: Եվ ա­սել, թե վա­շինգ­տո­նյան հան­դիպ­ման հե­տաձ­գու­մը Նի­կո­լի հետ հա­մա­ձայ­նեց­ված չէ, ի­հար­կե, մի­ամ­տու­թյուն կլի­ներ. ա­մեն դեպ­քում, ին­չո՞ւ պետք է Ա­րո­յի «կան­տո­րան» այդ մա­սին խո­սեր:

Ընդ ո­րում, այս ի­րա­վի­ճա­կում, թե­րեւս, պա­տա­հա­կան չէր նա­եւ, որ ԱՄՆ-ից հան­կարծ Նի­կո­լին ուղղ­ված մե­ղադ­րանք­ներ ի հայտ ե­կան: Պետ­դե­պար­տա­մեն­տի պատ­ժա­մի­ջոց­նե­րի հա­մա­կարգ­ման վար­չու­թյան ղե­կա­վար Ջիմ Օ՛ Բրա­յե­նը պնդում է, որ Ռու­սաս­տանն իր հա­մար ներ­կա­յումս այդ­քան կա­րե­ւոր միկ­րո­չի­պե­րը, պրո­ցե­սոր­նե­րը, է­լեկտ­րո­նա­յին պլա­տա­նե­րը, ո­րոնք օգ­տա­գործ­վում են ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ, ստա­նում է Ա­րա­բա­կան Մի­ա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րի, Վրաս­տա­նի, Հա­յաս­տա­նի, Ղա­զախս­տա­նի եւ ան­գամ ՆԱ­ՏՕ-ական Թուր­քի­ա­յի մի­ջո­ցով: Կարճ ա­սած, որ այդ երկր­նե­րը, նա­եւ՝ Նի­կո­լը կրկնա­կի խա­ղի մեջ է: Այ­սինքն, հրա­պա­րա­կավ ա­սում է, թե Ուկ­րա­ի­նա­յի հար­ցում ին­քը ՌԴ-ի դաշ­նա­կի­ցը չէ, բայց տա­կից ռուս­նե­րի հա­մար կեն­սա­կան այդ ապ­րանք­ներն է մա­տա­կա­րա­րում: Ու ինչ է, այս պա­հի՞ն այդ մա­սին հի­շե­ցին:

Չնա­յած, ե­թե ուկ­րա­ի­նա­կան այս հա­կա­հար­ձա­կու­մը ձա­խող­վի, ա­պա ա­ռաջ կգա մի ի­րա­վի­ճակ, երբ նման մե­ղադ­րանք­նե­րը պար­զա­պես կկորց­նեն ի­մաս­տը: Ինչ է, Նի­կո­լը դրա հե՞տ է հաշ­վարկ­նե­րը կա­պել: Բայց այդ դեպ­քում ի՞նչ են լոն­դոն­նե­րում խո­սում Ա­լենն ու ԱԽՔ Ար­մե­նը:

Ա­մեն դեպ­քում, խա­ռը պատ­կե­ր է, բայց նա­եւ չմո­ռա­նանք, որ «ջրի պղտոր­վե­լը՝ զու­լալ­վե­լու նշան է»:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում