Ծանրամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանում չի անցկացվի. նախապատվությունը տրվել է այլ երկրի
ՍպորտՊատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի տարում կանցկացվի աշխարհի առաջնություն: ԱԱ-2024-ը կկայանա նոյեմբեր/դեկտեմբերին: Այսպիսով, ծանրամարտի 2024 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքը:
Ինչպես գիտեք, մրցաշարն անցկացնելու հայտ էին ներկայացրել նաև Հայաստանն ու Ալբանիան, սակայն IWF-ի գործադիր խորհրդի քվեարկությամբ աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ստացել է Բահրեյնը:

