«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչպես է 250 միլիոն արժողությամբ «Կոկաին» տեսակի թմրամիջոցը շրջանցել ողջ մաքսային հսկողությունը եւ մտել Քեթրինի Միհրանի պահեստ. Բացահայտում

Քրեական

Շաբաթներ առաջ  ավելի քան  250 միլիոն եվրո արժողությամբ թմրանյութը  Հայաստանում հայտնաբերեցին մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության պահեստում՝ աշխատակիցների կողմից:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից գրավոր հարցման միջոցով խնդրել էինք պարզաբանել, թե ինչպե՞ս է այն մտել Հայաստանը՝ անցնելով բոլոր մաքսային ձեւակերպումները, առանց որոնց ընկերության պահեստ հասնել չէր կարող: Այն դեպքում, երբ մաքսային ծառայությունը սիրում է պարբերաբար ի ցույց դնել, թե, տեսեք, որքան լավ ենք աշխատում:

Եվ ահա պարոն Բադասյանի ղեկավարած կառույցից գրավոր ստացել ենք հետեևյալ պատասխանը.

-Տեղեկացվում է, որ խնդրո առարկա բեռի' ադամաթուզի խմբաքանակը 01.05.2023թ. ՀՀ է ներմուծվել ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ- բաժնով, որտեղից դեպի նշանակման մաքսային մարմին բեռի տեղափոխման նպատակով իրականացված տարանցման հայտարարագրերի մաքսային ձևակերպումների և 02.05.2023թ. ՀՀ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում տվյալ բեռի հետագա մաքսային ձևակերպումների ընթացքում' ՀՀ կառավարության 03.10.2019թ. թիվ 1327-Ն որոշման դրույթներով սահմանված ռիսկի պրոֆիլների հիման վրա ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ չեն ձևավորվել:

Հարկ է նշել, որ հիշյալ որոշմամբ սահմանված մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի կամ միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն' ընտրվել է «Ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում' առանց ստուգման», ընթացակարգը, որը կիրառվում է, երբ ռիսկի պրոֆիլների հիման վրա ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ հսկողության ակտում չեն ձևավորվում: Մաքսային հսկողության այս ընթացակարգը ռիսկերի կառավարման համակարգի հսկողության ակտում և մաքսային

հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի մաքսային հսկողության դաշտում ստանում է «Կանաչ ուղի» միջերեսային արտացոլում.», ինչի արդյունքում էլ ադամաթուզի խնդրո առարկա խմբաքանակի բացթողումը իրականացվել է նշված որոշմամբ հաստատված' «Ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում' առանց ստուգման» ընթացակարգով:

Տեղեկացվում է նաև, որ համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 310-րդ հոդվածի 4-րդ մասի' «Մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմինները ելնում են մաքսային հսկողության օբյեկտների, մաքսային հսկողության ձևերի և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների ընտրողականության սկզբունքից:», իսկ ռիսկերի կառավարման համակարգը մաքսային մարմինների կողմից կիրառվում է նույն օրենսգրքի 50-րդ գլխին համապատասխան:

Հարկ է ավելացնել նաև, որ հաշվի առնելով արձանագրված տվյալ դեպքը, այս և այլ անընդունելի երևույթները կանխելու նպատակով, մաքսային մարմինների կողմից մշակվում են ռիսկերի նոր ցուցիչներ, ուժեղացվում է հսկողությունը, տարվում են անհետաձգելի միջոցառումներ: Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ մաքսային մարմինների կողմից բոլոր սահմանահատումների անխտիր ստուգումը կբերի ՀՀ ներմուծվող և արտահանվող ապրանքների տեղափոխումների կտրուկ դանդաղեցմանը, սահմանային անցակետերում անվերահսկելի հերթերի և կուտակումների:

 

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան