Վերջապես ո՞վ է վերահսկելու Մեղրիի երկաթուղին

Վերլուծություն

Ար­դեն ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, որ ակ­տիվ փու­լում է հայ-ադրբե­ջա­նա­կան կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման թե­ման: Նա­եւ, որ թե­եւ ընդ­հա­նուր լա­վա­տե­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, սա­կայն մեկ է­ա­կան հարց դեռ մնում է չբա­ցա­հայտ­ված:

ԲԱ­ՔՈՒՆ ՓԱ­ԿԱԳ­ԾԵՐ ԲԱ­ՑԵՑ

Նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով գոր­ծարկ­վող ու­ղի­նե­րի եւ, մաս­նա­վո­րա­պես՝ Մեղ­րի­ի եր­կա­թու­ղու հետ կապ­ված սահ­ման­ված է, որ ռու­սա­կան կող­մը պետք է վե­րահս­կի անվ­տան­գու­թյու­նը: Մինչ­դեռ, սկսած այդ հա­մա­ձայ­նագ­րի ձեռք­բեր­ման պա­հից ակն­հայտ է, որ դա ԱՄՆ-ի հա­մար կվե­րած­վի հա­րավ­կով­կա­սյան հար­թա­կում խո­շոր պար­տու­թյան: Եվ այն, որ այս ամ­բողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կար Վա­շինգ­տո­նից Նի­կո­լին ուղղ­ված պա­հանջ՝ դա ոչ մի դեպ­քում թույլ չտալ, շատ է խոս­վել: Ու հի­մա, երբ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հար­ցով խոս­վում է՝ «մնա­ցել են տեխ­նի­կա­կան ո­րոշ հար­ցեր» մա­կար­դա­կով, հենց նույն հարցն էր մնում՝ իսկ ռու­սա­կան անվ­տան­գու­թյան վե­րահս­կո­ղու­թյան խնդի­րը լուծ­վա՞ծ է: Դա, կրկնենք, ա­մե­նա­ա­ռանց­քա­յին հարցն է, ո­րի լուծ­ման դեպ­քում, ի­րոք, մնա­ցած հար­ցերն ար­դեն դառ­նում են տեխ­նի­կա­կան: Սա­կայն ան­գամ փոխ­վար­չա­պետ­նե­րի խմբի մոս­կո­վյան հան­դի­պու­մից հե­տո այդ հար­ցում հստա­կե­ցում չե­ղավ:

Մին­չեւ որ նա­խօ­րե­ին Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պետ Շա­հին Մուս­տա­ֆա­ե­ւը պարզ հայ­տա­րա­րեց. «Բա­նակ­ցու­թյուն­ներն ըն­թա­նում են 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10-ի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան 9-րդ կե­տի հի­ման վրա՝ դրա դրույթ­նե­րը հնա­րա­վո­րինս սեղմ ժամ­կետ­նե­րում կյան­քի կո­չե­լու նպա­տա­կով… Հսկո­ղու­թյուն, հա­մա­ձայն 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան, քա­ղա­քա­ցի­նե­րի, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի եւ ապ­րանք­նե­րի ա­նար­գել տե­ղա­շար­ժը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով կի­րա­կա­նաց­վի Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան կող­մից… Այս պա­հին քննար­կում­ներ են ըն­թա­նում տեխ­նի­կա­կան ման­րա­մաս­նե­րի հա­մա­ձայ­նեց­ման հա­մար»:

Ա­րա­գո­րեն հա­ջոր­դեց ՀՀ փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյա­նի գրա­սե­նյա­կից տրված ար­ձա­գան­քը, թե. «Եռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի քննար­կում­նե­րի, այդ թվում՝ վեր­ջին հան­դիպ­ման ըն­թաց­քում,  նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք չի բեր­վել: Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը ե­ղել է եւ շա­րու­նա­կում է մնալ այն, որ 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան 9-րդ կե­տով նա­խա­տես­ված ճա­նա­պարհ­նե­րը պի­տի գոր­ծեն կող­մե­րի ինք­նիշ­խա­նու­թյան եւ ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո, փո­խա­դար­ձու­թյան սկզբուն­քով»:

«Հսկո­ղու­թյուն» եւ «ինքնիշ­խա­նու­թյան եւ ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո» տեր­մի­ննե­րը, ի­հար­կե, տար­բեր հաս­կա­ցու­թյուն­ներ են, մե­կը մյու­սին չհա­կա­սող: Այ­սինքն, մաս­նա­վո­րա­պես Մեղ­րի­ի ճա­նա­պար­հը կա­րող է լի­նել Հա­յաս­տա­նի «ինքնիշ­խա­նու­թյան եւ ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո», բայց նա­եւ՝ դրա­նով անց­նող գնացք­նե­րի նկատ­մամբ գոր­ծի Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան հսկո­ղու­թյուն: Ընդ ո­րում, ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի տրա­մա­բա­նու­թյու­նը հենց այդ հա­մա­տե­ղումն էլ սահ­մա­նում է: Փաս­տաթղ­թում աս­ված է. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րում է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­րեւմ­տյան շրջան­նե­րի եւ Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տու­թյան մի­ջեւ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան անվ­տան­գու­թյու­նը՝ եր­կու ուղ­ղու­թյուն­նե­րով քա­ղա­քա­ցի­նե­րի, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի եւ ապ­րանք­նե­րի ան­խո­չըն­դոտ տե­ղա­շար­ժը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով: Տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի հսկո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նում է Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյու­նը»: Որ­պես­զի Հա­յաս­տանն ինչ-որ բան ե­րաշ­խա­վո­րի, բնա­կա­նա­բար, դա պետք է գտնվի իր «ինքնիշ­խա­նու­թյան եւ ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո», եւ դա չի խան­գա­րում, որ սահ­ման­վի նա­եւ «ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան հսկո­ղու­թյուն» սկզբուն­քը:

Տա­րօ­րի­նակ է նա­եւ Գրի­գո­րյա­նի գրա­սե­նյա­կի պնդու­մը, թե՝ «Եռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի քննար­կում­նե­րում պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք չի բեր­վել»: Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, կրկնենք, ար­դեն կա, դա ֆիքս­ված է նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վորվա­ծու­թյուն­նե­րում, եւ ա­վե­լի ստո­րա­դաս կա­ռույ­ցը՝ փոխ­վար­չա­պետ­նե­րի խում­բը չի կա­րող նո­րից պայ­մա­նա­վոր­վել վե­րա­դա­սի հաս­տա­տա­ծի հետ կապ­ված:

Ա­ՄԵ­ՐԻ­ԿՅԱՆ ՃՆՇՈՒՄ­ՆԵ­ՐԸ

Ի­րա­կա­նում ամ­բողջ հար­ցը հե­տե­ւյա­լն է. կա՛մ կա­տար­վում է նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի այդ կե­տը, կա՛մ նույն պաշ­տո­նյա­նե­րը՝ Պու­տի­նը, Ա­լի­եւն ու Փա­շի­նյա­նը փո­խում են նա­խորդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան տեքս­տը, կա՛մ կող­մե­րից մե­կը հայ­տա­րա­րում է այդ փաս­տաթղ­թից դուրս գա­լու մա­սին: Այս ե­րե­քից ոչ մե­կը չկա: Ա­վե­լին, բարձր մա­կար­դա­կով վեր­ջին ե­ռա­կողմ հան­դիպ­մա­նը, երբ ՌԴ նա­խա­գա­հը հայ­տա­րա­րեց, որ մնա­ցել են տեխ­նի­կա­կան դե­տալ­նե­րի ճշգրտում, Ա­լի­եւն ու Նի­կո­լը լռու­թյամբ հա­մա­ձայ­նե­ցին դրա հետ: Նա­եւ նկա­տենք, որ «հսկո­ղու­թյան» հար­ցը ո­րե­ւէ կերպ հնա­րա­վոր չէ «տեխ­նի­կա­կան դե­տալ» հա­մա­րել. դա, կրկնենք, ա­մե­նա­ա­ռանց­քա­յին հար­ցե­րից է, եւ Պու­տի­նի հայ­տա­րա­րու­թյու­նից այն տպա­վո­րու­թյունն էր, որ այդ խնդի­րը լուծ­ված է: Նույն տպա­վո­րու­թյունն էր թող­նում նա­եւ Մուս­տա­ֆա­ե­ւի հայ­տա­րա­րու­թյու­նը: Բայց ա­հա Գրի­գո­րյա­նի գրա­սե­նյա­կը, երբ խո­սում է, թե նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն չկա, ա­վե­լի կոնկ­րետ, այդ հայ­տա­րա­րու­թյու­նը ներ­կա­յաց­վում է այն տպա­վո­րու­թյու­նը թող­նե­լով, որ այն հա­կադ­րու­թյուն է Մուս­տա­ֆա­ե­ւի ա­սա­ծին, ա­պա սկսում է նման­վել նրան, որ դեռ 2020թ. վեր­ջե­րից Նի­կո­լի սկսած այդ ար­հես­տա­կան վե­ճը նո­րից բեր­վում է օ­րա­կարգ:

Թե ին­չու, կա­րե­լի է հաս­կա­նալ: Բարձր մա­կար­դա­կով մոս­կո­վյան վեր­ջին ե­ռա­կողմ հան­դի­պու­մից հե­տո Հա­յաս­տա­նի ուղ­ղու­թյամբ ա­րեւմ­տյան չի­նով­նի­կու­թյան մի իս­կա­կան ար­շավ սկսվեց: Այն, որ դա կապ­ված էր հենց կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հետ եւ, ա­ռա­ջին հեր­թին, որ այդ­տեղ ո­րե­ւէ ռու­սա­կան հսկո­ղու­թյուն չլի­նի, են­թադ­րու­թյուն ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Նա­եւ, որ «երկու քա­րի ա­րան­քում» գտնվող Նի­կո­լը, ի տար­բե­րու­թյուն Ա­լի­ե­ւի, ի­հար­կե, չի կա­րող այդ ճնշում­նե­րին ու­շադ­րու­թյուն չդարձ­նել: Եվ Գրի­գո­րյա­նի ներ­կա­յաց­ված ռե­ակ­ցի­ան, թե­րեւս, հենց այդ մա­սին է ակ­նար­կում:

ԻՆՉ Ե­ՂԱՎ ՍՈ­ՉԻ­ՈՒՄ

Բայց նա­եւ չմո­ռա­նանք, որ մինչ այդ Նի­կո­լը Սո­չի­ում էր, որ­տեղ հան­դի­պեց նա­եւ ՌԴ նա­խա­գա­հի հետ, թե­եւ ա­վե­լի վաղ նման ա­ռանձ­նազ­րույ­ցի մա­սին չէր աս­վում: Սո­չի­ում պետք է լի­ներ հան­դի­պում ՌԴ վար­չա­պետ Մի­շուս­տի­նի հետ, թե­եւ են­թադ­րե­լի էր, որ քննարկ­ման ա­ռանց­քա­յին թե­մա­նե­րից էր լի­նե­լու նույն կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հար­ցը, նա­եւ, որ հա­ջող բա­նակ­ցու­թյուն­նե­րի դեպ­քում կլի­նի նա­եւ Պու­տի­նի հետ հան­դի­պում: Իսկ Նի­կոլն ա­վե­լի վաղ, հայ­տա­րա­րե­լով այս ամ­սվ­ա ըն­թաց­քում Պու­տի­նի հետ եր­կու հան­դիպ­ման սպա­սե­լիք­նե­րի մա­սին, կար­ծես թե ակ­նար­կում էր, որ Մի­շուս­տի­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը լի­նե­լու են հա­ջող:

Բայց ա­հա, Պու­տի­նի հետ հան­դի­պու­մը թե­եւ կա­յա­ցավ, սա­կայն դրա մի­այն նախ­նա­կան փոքր հատ­վա­ծը դար­ձավ հրա­պա­րա­կային: Ընդ ո­րում, այդ բաց հատ­վա­ծում ֆիքս­վեց, որ խոս­քը ոչ թե ինչ-որ «հեր­թա­պահ» զրույ­ցի, այլ շատ լուրջ հար­ցե­րի մա­սին է՝ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ըն­թա­ցիկ ի­րա­վի­ճա­կի, տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րի. «Որոնց մա­սին մենք ման­րա­մասն խո­սել ենք նա­խորդ հան­դիպ­ման ըն­թաց­քում»,- հայտ­նեց Պու­տի­նը: Իսկ նա­խոր­դը հենց մոս­կո­վյան ե­ռա­կողմ հան­դի­պումն էր, որ­տեղ հիմ­նա­կա­նում կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­ման էր: Ու վերջ, ո­րե­ւէ այլ տե­ղե­կու­թյուն չկա:

Այս­պի­սով, երբ դրան հա­ջոր­դում է Գրի­գո­րյա­նի ակ­նար­կը, թե ոչ մի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն էլ չկա, նշա­նա­կո՞ւմ է, որ Սո­չի­ում կա­յա­ցած Պու­տի­նի եւ Նի­կո­լի հան­դի­պու­մը հենց այդ ար­դյունքն է ա­ռա­ջաց­րել: Բայց այդ դեպ­քում ի՞նչ էր ե­րեք օր Նի­կոլն ա­նում ռու­սաս­տան­նե­րում. Գրի­գո­րյա­նը մի քա­նի օր շուտ կա­սեր նույն բա­նը, եւ վերջ:

Կամ մի­գու­ցե ա­մեն ինչ պայ­մա­նա­վոր­վել են, բայց հի­մա Գրի­գո­րյա­նը փոր­ձում է օ­րի­նակ Ա­րեւ­մուտ­քին հա­մո­զել, թե ո­րե­ւէ բան չկա՞,  թե Նի­կո­լը ձեր «գլխից չի՞ թռնում»:

Կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հետ կապ չու­նի, բայց երբ Նի­կո­լը ար­տո­նություն է տալիս Հա­յաս­տա­նում, օ­րի­նակ, «Հայ-ռու­սա­կան կրթա­կան ֆո­րում» եւ նման այլ բա­ներ կազ­մա­կեր­պել, կամ երբ Սյու­նի­քում ակ­տիվ տեմ­պե­րով ըն­թա­նում է ռու­սա­կան հյու­պա­տո­սա­րա­նի հիմ­նու­մը, ա­պա այս ա­մե­նը մտա­ծե­լու տեղ, ի­րոք, տա­լիս է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում