Վերարտադրված Էրդողանի առաջին այցը «փոքր եղբորը»

Վերլուծություն

Ի­հար­կե, կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սին Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պետ Շա­հին Մուս­տա­ֆա­ե­ւի հայ­տա­րա­րու­թյա­նը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=257993&l=am), թե վե­րա­գոր­ծարկ­ման դեպ­քում պետք է լի­նի ռուս­նե­րի հսկո­ղու­թյու­նը, պետք է նա­յել նա­եւ հենց հայ­տա­րա­րու­թյունն ա­նո­ղի տրա­մա­բա­նու­թյու­նից ել­նե­լով: Այ­սինքն, ի դեմս Մուս­տա­ֆա­ե­ւի, Բա­քուն ներ­կա­յաց­րեց մեկ շատ հե­տաքր­քիր մո­տե­ցում: Այն է. ե­թե մաս­նա­վո­րա­պես ադր­բե­ջա­նա­կան կող­մը հա­մա­րում է, որ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հար­ցի քննար­կում­նե­րի մեջ է հենց այդ տե­սան­կյու­նից, որ՝ «Հսկո­ղու­թյուն կի­րա­կա­նաց­վի Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան կող­մից», ա­պա դա նշա­նա­կում է, որ Բա­քուն առն­վազն դեմ չէ նման հսկո­ղու­թյան:

Բայց մեկ բան դժվար չէ տես­նել. ե­թե կա «ռու­սա­կան հսկո­ղու­թյուն», ա­պա այդ պա­րա­գա­յում «Զան­գե­զու­րի մի­ջանցք» սկզբուն­քը, դրա ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան պատ­կե­րաց­մամբ, կորց­նում է իր ի­մաս­տը: Այ­սինքն, «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը», այդ տեր­մի­նից բխող տրա­մա­բա­նու­թյամբ, կա­րող է լի­նել, երբ այն լի­ո­վին թուրք-ազե­րի­ա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ է: Իսկ երբ դրա կա­րե­ւոր հատ­ված­նե­րում ռուս­նե­րը լի­նեն, եւ Բա­քուն այդ ուղ­ղու­թյամբ հան­գիստ աշ­խա­տում է, ա­պա ստա­նում ենք այլ պատ­կեր:

Չնա­յած, սա մի­այն Բաք­վի ո­րո­շե­լի­քը չէ, կա նա­եւ Ան­կա­րան:

Էր­դո­ղա­նը հու­նի­սի 13-ին կմեկ­նի Ադր­բե­ջան: Սա կլի­նի վե­րընտր­վե­լուց հե­տո Թուր­քի­ա­յի ղե­կա­վա­րի ա­ռա­ջին ար­տա­սահ­մա­նյան այ­ցը: Թե­եւ մինչ այդ նա նա­եւ Հյու­սի­սա­յին Կիպ­րոս այ­ցե­լեց, սա­կայն հաշ­վի առ­նե­լով դրա չճա­նաչ­ված լի­նե­լու փաս­տը, սա ա­ռա­ջին այց չի հա­մար­վում:

Այս­պի­սով, Ադր­բե­ջան մեկ­նե­լով, Էր­դո­ղա­նը ա­ռա­ջին ազ­դա­կը, որ հղում է, դա այն է, որ «փոքր ե­ղբոր», ըստ այդմ, նա­եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սի ուղ­ղու­թյամբ իր նախ­կին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը շա­րու­նա­կե­լու է: Թե որն է այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, նրա նա­խընտ­րա­կան փու­լում ո­րո­շա­կի ա­նո­րո­շու­թյուն­ներ է­ին ա­ռա­ջա­ցել: Մի կող­մից, նա շա­րու­նա­կում էր Ա­լի­ե­ւին ա­ջակ­ցել բո­լոր հար­ցե­րում, բայց նա­եւ չտես­նե­լու տա­լով այն խա­ղե­րը, ո­րոնց մեջ Հեյ­դա­րո­վի­չը մտել էր Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Բայց մյուս կող­մից էլ՝ Էր­դո­ղա­նը բա­վա­կա­նին տե­սա­նե­լի դրեյ­ֆի մեջ էր Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի ուղ­ղու­թյամբ, ընդ ո­րում, նա­խընտ­րա­կան փու­լում ինչ­պես Թեհ­րա­նի, այն­պես էլ Մոսկ­վա­յի ա­ջակ­ցու­թյունն Էր­դո­ղա­նին պարզ ե­րե­ւում էր:

Ա­հա այս ա­նո­րոշ ֆո­նը օ­րա­կար­գում էր պա­հում նա­եւ մեզ հա­մար շատ կա­րե­ւոր հար­ցը՝ իսկ ի՞նչ ռե­ալ քա­ղա­քա­կան կուրս Էր­դո­ղա­նը կվերց­նի, երբ կհաղ­թի ընտ­րու­թյուն­նե­րում եւ այ­լեւս ներ­թուր­քա­կան հար­թա­կում Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի կա­րի­քը չի ու­նե­նա: Նա­եւ այն, թե մի­ա­ժա­մա­նակ ի՞նչ կուրս կվերց­նի Վա­շինգ­տո­նի ուղ­ղու­թյամբ: Այն ա­ռու­մով, որ թե­եւ Վա­շինգ­տոնն ընտ­րու­թյուն­նե­րի ֆո­նին Էր­դո­ղա­նին փո­խե­լու գրե­թե ան­թա­քույց հայտ ներ­կա­յաց­նում էր, բայց ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո, երբ նա ար­դեն զբա­ղեց­րել է ա­թո­ռը, ա­մե­րի­կա­ցի­նե­րը պետք է ար­դեն մտա­ծեն նոր ի­րո­ղու­թյուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան գոր­ծե­լու մա­սին: Փաս­տը, որ թուր­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո լի­րան սկսել է նո­րա­նոր հա­կա­ռե­կորդ­ներ սահ­մա­նել, մի կող­մից ակ­նար­կում է, որ վա­շինգ­տո­նյան ներ­կա ռե­ժի­մի հետ Էր­դո­ղա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են նույն առ­վով չհո­սել: Բայց մյուս կող­մից, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը տնտե­սա­կան հար­թու­թյու­նում շա­րու­նա­կում են «ատամ ցույց տալ», ա­պա դա Էր­դո­ղա­նի հա­մար կա­րող է խթան դառ­նալ՝ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նոր հուն տե­ղա­փո­խե­լու հա­մար: Այ­սինքն՝ չբա­ցա­ռենք, որ ա­մե­րի­կյան այս շա­րու­նակ­վող ճնշում­նե­րը Էր­դո­ղա­նին նման տե­ղա­շար­ժե­րի դրդե­լու նպա­տակ է հե­տապն­դում:

Այս­պի­սով, ա­նո­րո­շու­թյուն­նե­րը կան, եւ իր կողմ­նո­րոշ­ման հար­ցում Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, շա­րու­նա­կե­լու է ա­ռաջ­նորդ­վել այն հիմ­նա­կան տես­լա­կա­նից ել­նե­լով, թե ներ­կա ի­րա­վի­ճա­կում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ո՞ր ուղ­ղու­թյունն է իր հա­մար ա­վե­լի շա­հա­վետ: Տնտե­սա­կան ուղ­ղու­թյամբ մի կող­մից՝ թափ հա­վա­քող BRICS հա­մա­կարգն է, ո­րին, ըստ տար­բեր աղ­բյուր­նե­րի, Թուր­քի­ան ան­դա­մակ­ցու­թյան հայտ ներ­կա­յաց­րել է: Մյուս կող­մում ԱՄՆ-ի գլխա­վո­րած G7-ի հա­մա­կարգն է: Ի­հար­կե, կան մի շարք ազ­դակ­ներ, որ Էր­դո­ղա­նի հա­մար ա­ռա­վել շա­հա­վետ եւ հե­ռան­կա­րա­յին է մնում BRICS հա­մա­կար­գը, ընդ ո­րում՝ շա­հա­վետ զուտ ի­րա­կան տնտե­սու­թյան տե­սան­կյու­նից՝ կո­մու­նի­կա­ցի­ոն, է­ներ­գե­տիկ հաբ-ի կար­գա­վի­ճակ, ո­րին այ­լընտ­րանք ԱՄՆ-ն ա­ռա­ջար­կում է մո­նո­պո­լի­ան կորց­նող դո­լա­րա­յին հա­մա­կար­գը: Սա­կայն սրանք հնա­րա­վոր տար­բե­րակ­ներ են, եւ «պե­չա­տել», թե այս ու­ղի­նե­րից որն է ի­րա­կա­նում Էր­դո­ղանն ա­վե­լի շա­հա­վետ հա­մա­րում, ա­վե­լի լավ ին­քը կի­մա­նա, եւ պետք է սպա­սել, թե ի՞նչ գործ­նա­կան ըն­թա­ցք կու­նե­նա BRICS-ին ան­դա­մակ­ցու­թյան նրա ծրագ­րե­րը:

Բայց ա­հա քա­ղա­քա­կան հար­թա­կում եվ­րա­սի­ա­կան ուղ­ղու­թյա­նը հակ­վե­լու հա­մար եր­կընտ­րանք, Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, ու­նի: Կան պան­թյուր­քիս­տա­կան հայտ­նի ծրագ­րե­ր, ո­րոնց հաշ­վին Էր­դո­ղանն ակն­հայ­տո­րեն Հա­րա­վա­յին Կով­կաս-Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա ուղ­ղու­թյամբ ընդ­լայն­վե­լու եւ գլո­բալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մի­ա­վո­րի կար­գա­վի­ճակ վերց­նե­լու հաշ­վարկ­ներ, ի­հար­կե, ու­նի: Ու այն, որ ա­ռա­ջին հեր­թին հենց Ադր­բե­ջան է այ­ցե­լելու, ակ­նարկ է այն մա­սին, որ այդ ծրագ­րերն ա­մե­նե­ւին էլ չե­ղակ­ված չեն: Բայց դրա հետ մի­ա­ժա­մա­նակ մեծ տա­րա­ծաշր­ջա­նում ըն­թա­նում են զար­գա­ցում­ներ, ո­րոնք ժա­մա­նա­կին ֆան­տաս­տի­կա կթվա­յին, եւ ո­րոնք հաշ­վի չառ­նել Էր­դո­ղա­նը չի կա­րող: Օ­րի­նակ, ժա­մա­նա­կին ա­մեն պահ ի­րար կո­կորդ կրծե­լու պատ­րաստ Ի­րանն ու Սա­ու­դյան Ա­րա­բի­ան (եւ տա­րա­ծաշր­ջա­նի մի շարք այլ երկր­ներ) այ­սօր, Չի­նաս­տա­նի «քա­վո­րու­թյամբ»  խո­սում են Պար­սից ծո­ցում հա­մա­տեղ ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի ստեղծ­ման մա­սին: Եվ դա հե­րիք չէ, նա­եւ հայտ­նի դար­ձավ, որ նա­վա­տոր­մից հե­տո, կան նա­եւ խո­րը եւ հա­մա­կող­մա­նի ռազ­մա­կան, նա­եւ՝ ա­տո­մա­յին է­ներ­գե­տի­կա­յի ո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րեր: Եվ կաս­կա­ծի ա­ռիթ չկա, որ այս ծրագ­րերն ու­նեն ոչ մի­այն Պե­կի­նի, այլ նա­եւ Մոսկ­վա­յի եւ, թե­րեւս, նա­եւ BRICS-ի եր­րորդ ա­ռանց­քա­յին ան­դա­մի՝ Հնդկաս­տա­նի «դաբ­րոն» (հնդիկ­նե­րին, բնա­կան է, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում կա­յու­թյու­նը շատ է պետք «Հյու­սիս-Հա­րավ» մե­գած­րագ­րի հետ կապ­ված): Հաս­կա­նա­լի է նա­եւ, որ պան­թյուր­քիզ­մի սցե­նարն ա­ռաջ տա­նա­լու դեպ­քում Էր­դո­ղա­նը մի­ան­գա­մից խո­րը հա­կա­սու­թյան մեջ է մտնում այս ամ­բողջ բլո­կի, այդ թվում՝ գործ­նա­կա­նում ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հի հետ, թե­եւ կստա­նա անգ­լո­սաք­սո­նիզ­մի եւ Իս­րա­յե­լի ա­ջակ­ցու­թյու­նը: Եվ հա­կա­ռա­կը. սահ­մա­նա­փա­կե­լով պան­թյուր­քիս­տա­կան նկրտում­նե­րը, Էր­դո­ղանն այս ձե­ւա­վոր­վող նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի մաս­նիկ է դառ­նում:

Եվ ա­հա ադր­բե­ջա­նա­կան այ­ցը, թե­րեւս, կդառ­նա այն ա­ռա­ջին ին­դի­կա­տո­րը, ո­րը կհու­շի, թե այս աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում այդ եր­կու գլո­բալ ուղ­ղու­թյուն­նե­րից ո­րին Էր­դո­ղանն ա­վե­լի մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ նա­խա­պատ­վու­թյուն կտա: Ու երբ դրան նա­խոր­դեց Մեղ­րի­ում ռու­սա­կան հսկո­ղու­թյան մա­սին Բաք­վի հայ­տա­րա­րու­թյու­նը, դա նախ­նա­կան տպա­վո­րու­թյան ա­ռիթ տա­լիս է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում