ՍԱՆ­ՁԱՐ­ՁԱԿ ԽՐԱԽ­ՃԱՆՔ` ԹՈՒ­ՐԱ­ՆԱ­ԿԱՆ ԺԱՆ­ՏԱԽ­ՏԻ ՊԱ­ՀԻՆ

Վերլուծություն

Մեր հայ­րե­նա­կից­նե­րից շա­տե­րը դի­տել են «Երև­ա­նի թքող տղա» Ա­լեն Սի­մո­յա­նի կազ­մա­կեր­պած ճո­խա­գույն ցի­նիկ խնջույ­քի տե­սա­նյու­թը: Նա­յել են ու հայ­հո­յել, քան­զի ի­րեն դա­վա­ճան ան­վա­նած քա­ղա­քա­ցու վրա թքած Ա­լե­նը այս խրախ­ճան­քով ցու­ցադ­րա­բար թքել է ամ­բողջ հան­րու­թյան վրա:

ՆԵ­ՄԵ­ՍԻ­ՍԻՑ ՍԱՐ­ՍԱ­ՓԱԾ­ՆԵ­ՐԸ

Իսկ հի­մա` դրվագ նույն Ա­լե­նի հրա­պա­րա­կա­յին խոս­քից: Ստո­րև ներ­կա­յոց­վող մեջ­բե­րումն ըն­թեր­ցե­լուց ա­ռաջ ըն­թեր­ցո­ղը թող հե­ռու տա­նի կա­նանց և ե­րե­խա­նե­րին, քան­զի հաս­տատ հայ­հո­յե­լու է ու շատ թունդ: «Ես ինքս սխալ եմ հա­մա­րում Նե­մե­սի­սի ար­ձա­նի տե­ղադ­րու­մը, ո­րով­հե­տև դա պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն չէ ու չի կա­րող լի­նել»,– հու­նի­սի  13–ին, ԱԺ–ում լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սաց Ա­լեն Սի­մո­նյա­նը: Նրա խոս­քով, ար­տա­դա­տա­կան կար­գով հարց լու­ծե­լը չի կա­րող պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան գիծ լի­նել. «Չա­սեք, որ այն­տեղ ո­րև­է դա­տա­րա­նի ո­րո­շում կա, դա մեր դա­տա­րա­նի ո­րո­շու­մը չէ, ար­տա­դա­տա­րա­նա­կան կար­գով ո­րև­է պե­տու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ կամ ո­րև­է պե­տու­թյուն չի կա­րող հարց լու­ծել, ու դա չպետք է խրա­խուս­վի»:

Հաս­կա­նա­լի է, թե ին­չու է Նե­մե­սի­սի հու­շար­ձա­նից խրտնում կա­պի­տու­լյանտ­նե­րի և պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի կու­սակ­ցու­թյան ցան­կա­ցած ներ­կա­յա­ցու­ցիչ, ա­ռա­վե­լևս` Ա­լե­նի պես բարձ­րաս­տի­ճա­նը: Նրանք շատ լավ գի­տեն, որ Նե­մե­սի­սի մար­տիկ­նե­րը, օրհն­վի նրանց լու­սե­ղեն հի­շա­տա­կը, մա­հա­պատ­ժի են են­թար­կել ոչ մի­այն պան­թուր­քիստ դա­հիճ­նե­րի պա­րագ­լուխ­նե­րին, այ­լև «յան» ազ­գա­նու­նով դա­վա­ճան­նե­րին: Ե­թե դա­տա­կան հա­մա­կարգն ար­դեն գործ­նա­կա­նում դարձ­րել են ի­րենց գրպա­նի գոր­ծիք, և սո­վո­րա­կան դա­տա­րա­նով ցան­կա­ցած գոր­ծըն­թաց ի­րենց ձեռն­տու է և կա­ռա­վա­րե­լի, ա­պա Նե­մե­սի­սի կո­թո­ղը, որ մշտա­պես աչ­քի ա­ռաջ է, կեն­դա­նի հի­շե­ցում է, որ կան դա­տեր, ո­րոնք դա­տա­րան­նե­րին վստա­հել չի կա­րե­լի: Եվ հա­մա­ձայն ենք ի­րա­վա­գետ, ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նի հետ, որ չգրված օ­րենք­նե­րը, բնա­կան ի­րա­վուն­քի նոր­մերն ա­վե­լի բարձր են, քան գրված օ­րեն­քը...

Լավ, մի պահ կտրվենք այդ` փի­լի­սոփա­յա­կան խորք ու­նե­ցող հար­ցե­րից և ա­նեկ­դոտ հի­շենք.

— Եր­վանդ ջան, տղաս, ին­չի՞ ես Կեն­սա­բա­նու­թյան քննու­թյու­նից լիկ­վիդ ըն­կել:

— Դե դա­սա­խո­սը հարց­րեց՝ կա­րո՞ղ ես ա­սել ո­րև­է ա­նա­սու­նի տե­սակ, ո­րը հան­դի­պում է մի­այն Հա­յաս­տա­նում: Ես էլ ա­սե­ցի՝ մեր հա­րև­ան  նի­կո­լա­կան Պո­ղո­սը, լիկ­վիդ գցեց:

— Փաս­տո­րեն դա­սա­խոսդ հու­մո­րի զգա­ցում չու­նի:

— Չգի­տեմ ու­նի, թե չէ, բայց հաս­տատ նի­կո­լա­կան ա:

Այդ «հա­րև­ան Պո­ղո­սի» թև­ա­վոր խոս­քը ժա­մա­նա­կին շրջա­նա­ռու­թյան մեջ էր մտել ՔՊ–ական Բաբ­կեն Թու­նյա­նի թե­թև ձեռ­քով: Սա­կայն հի­մա Թու­նյա­նը «տվել–անցել» է այդ «հա­րև­ան Պո­ղո­սից», ոչ ա­վել, ոչ պա­կաս ա­ռա­ջար­կե­լով մեկ տուփ ծխա­խո­տի գի­նը դարձ­նել 5000 դրամ: Ինչ­պես նկա­տում է Ռե­ֆոր­միստ­նե­րի ա­ռաջ­նորդ Վա­հան Բա­բա­յա­նը. «Էս մար­դիկ ինչ­քան ուժ ու­նեն ու­զում են վա­տու­թյուն ա­նել շար­քա­յին քա­ղա­քա­ցուն, հի­մա սրան բա ո՞նց չհարց­նեսմ հի­մա քո հա­րև­ան Պո­ղո­սը քեզ ի՞նչ կա­սի, երբ ի­րեն ա­սես, որ ծխա­խո­տը դարձ­նում եք 5000 դրամ: Էս ժո­ղո­վուր­դը ձեզ էն­պես է մեր­ժե­լու, որ 100 տա­րի ձեր ա­նու­նը չեն ու­զե­լու լսեն, ա՛յ ո­ղոր­մե­լի»: Էս մար­դիկ... բայց մի՞թե սրանք մարդ են, պա­րոն Բա­բա­յան` թե­րևս մի­այն ֆի­զի­ո­լո­գի­ա­պես:

Ու հայ մարդ­կանց հան­դեպ ՔՊ–ական ա­տե­լու­թյան դրսև­ո­րում­նե­րը բազ­մա­պի­սի են: Չենք սխալ­վի, ե­թե ա­սենք, որ «Հա­յաս­տանն ա­ռանց հա­յե­րի» կար­գա­խո­սը ոչ մի­այն ե­րիտ­թուր­քե­րինն է, այ­լև այս թրքահ­պա­տակ­նե­րի­նը: Դե ե­թե չլի­նի հա­յաբ­նակ Հա­յաս­տան, չլի­նի Հա­յոց պե­տու­թյուն, ա­պա պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հա­մար սրանց դա­տող սու­բյեկտ էլ չի լի­նի: Ինչ­պես շատ բա­րե­կիրթ նշում է ՀՀԿ ԳՄ ան­դամ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «ՔՊ–ն ու նի­կո­լիստ­նե­րը հի­շեց­նում են ծույ­լիկ ա­շա­կերտ­նե­րին, ո­րոնց հա­մար Եր­կիր մո­լո­րա­կը քա­ռա­կու­սի է, իսկ ընդ­դի­մա­դիր­ներս  էլ հի­շեց­նում ենք այն ման­կա­վար­ժին, որ փոր­ձում է տգետ ա­շա­կերտ­նե­րին հա­կա­ռակն ա­պա­ցու­ցել: Սրանց հետ բա­նա­վի­ճելն ա­նի­մաստ է: Ի՞նչ բա­նա­վի­ճես նրա հետ, ով ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը 86.600 քառ. կմ տա­րած­քով՝ նե­րա­ռյալ Ար­ցա­խը: Դրանց հետ պետք չէ բա­նա­վի­ճել, դրանց պետք է վռնդել»: Հա, նա­և պարզ­վեց, թե ին­չու ՔՊ–ական­նե­րը, տես­նե­լով, որ ծաղ­րի մե­թո­դը չի աշ­խա­տում, հի­մա չա­րու­թյամբ փոր­ձում են վար­կա­բե­կել ՀՀԿ–ի` «Արցա­խը չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում» խո­րագ­րով ստո­րագ­րա­հա­վա­քը: Սոց­ցան­ցե­րում ար­դեն ի հայտ ե­կան տե­ղե­կու­թյուն­ներ, որ սրանք թա­քուն ան­ցկաց­նում են այլ, վիժ­ված­քա­յին ստո­րագ­րա­հա­վաք, ա­վե­լի ճիշտ` ստո­րա­հա­վաք, մո­բի­լի­զաց­նե­լով տա­կանք­նե­րի, ով­քեր ստո­րագ­րում են, որ Ար­ցա­խը լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում, ար­ցախ­ցին էլ հա­մար­վի Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի:

Իսկ Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ ծա­ռաս­պանդ ի­րա­գոր­ծած Ա­վի­նյան Տի­կո­յի հա­մար վար­ձա­կա­լում են 60 շտա­բա­յին տա­րածք... Սրա­նից հե­տո թող ոչ ոք չհանդգ­նի մե­ղադ­րել «նախ­կին­նե­րին» վար­չա­կան ռե­սուրս չա­րա­շա­հե­լու մեջ, դեռ ոչ մի կու­սակ­ցու­թյուն Ե­րև­ա­նում այդ­քան շտաբ չի ու­նե­ցել: Ե­թե ի­հար­կե բա­նը հաս­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րի` ցի­նիկ ժպի­տը դեմ­քին Է­ռա­տո–Աննան հրա­պա­րա­կել է հեր­թա­կան ֆո­տո­սե­սի­ան` ծա­ղիկ­նե­րի ֆո­նին: Դա­ռը փոր­ձով գի­տենք` որ­տեղ այդ վհու­կը նկար­վում է, այդ­տեղ պա­տե­րազմ է գա­լիս...

ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ` ՓՈՐ­ՁԱ­ԴԱՇՏ

Armenia

2018–ին մեզ դարձ­րին հրե­շա­վոր էքս­պե­րի­մեն­տի` ի՞նչ կլի­նի երկ­րի հետ, ո­րի իշ­խա­նու­թյան գլուխ բե­րում են բա­ցար­ձակ ազ­գա­դավ տա­կանք­նե­րի: Դեռ ողջ ենք, բայց... Թարմ օ­րի­նակ` Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նում մեկ­նար­կել է Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ու Լա­չի­նի մի­ջանց­քի շուրջ հարց ու պա­տաս­խա­նը ԵՄ գլխա­վոր դի­վա­նա­գետ Ժո­զեֆ Բո­ռե­լի հետ: Սա­կայն ԵՄ գլխա­վոր հանձ­նա­կա­տարն ի ցույց է դնում ցի­նի­կու­թյան, հար­ցե­րից փախ­չե­լու, երկ­դի­մի­ու­թյան, ի­րեն «շլան­գի» տեղ դնե­լու ողջ ար­սե­նա­լը: Ինչ­պես նկա­տում է Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Նի­կոլ վար­չա­պետ ու­նե­ցող ազ­գի վրա կա­րող են եւ ղժժում են բո­լո­րը…»:

Իսկ հի­մա մի ու­րիշ փոր­ձա­րա­րու­թյուն են բե­րում մեր գլխին Ժի­րայր Սէ­ֆի­լյա­նի կու­սակ­ցու­թյան` ԱԺԲ–ի մի­ջո­ցով, ո­րը հա­մար­վում է ԱՄՆ–ի նա­խընտ­րե­լի թի­մե­րից մե­կը: Կայս­րու­թյուն­նե­րի ծա­ռա­նե­րը ան­տա­նե­լի են` օ­րի­նակ ԱԺԲ–ական Ա­րա Պա­պյանն ա­ռաջ է տա­նում թե­զը, որ ե­թե ա­մե­րի­կա­մետ չես, ու­րեմն «լա­տենտ» ռու­սա­մետ ես: Կա­րող ես նույ­նիսկ ռուս­նե­րին չսի­րել, մի­և­նույն է` «լա­տենտ» ռու­սա­մետ ես: Կա­րող ես պար­զա­պես հա­յա­մետ լի­նես, սա­կայն սրանց հա­մար հա­յա­մետ=ռու­սա­նետ: Սա­կայն դա «ջհան­դա­մը», ԱԺԲ–ի գա­ղա­փա­րա­խոս Վա­րու­ժան Ա­վե­տի­սյա­նը հրա­պա­րա­կել է ՀՀ պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը փո­խե­լու հա­յե­ցա­կարգ` «Ժո­ղովր­դա­վա­րու­թյան վե­րածնն­դի Ա­րա­րա­տյան մո­դել» ա­նու­նով: Ա­վե­տի­սյանն ա­ռա­ջար­կում է ստեղ­ծել Աշ­խար­հա­ժո­ղով, ո­րը և կձև­ա­վո­րի իշ­խա­նա­կան բո­լոր մար­մին­նե­րը. «Կա­ռա­վար­ման գի­տե­լիք­ներ, փորձ և հմտու­թյուն­ներ չու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան հա­մար ընտ­րա­կան հա­մա­կար­գի հիմ­նա­կան սկզբուն­քը պետք է լի­նի չմիջ­նոր­դա­վոր­ված ակ­տիվ ընտ­րա­կան ի­րա­վուն­քը: Քա­ղա­քա­ցին պետք է ընտ­րի այն­պի­սի մե­կին, ո­րին քիչ թե շատ ան­ձամբ ճա­նա­չում և վստա­հում է: Մեր պատ­կե­րաց­մամբ, յու­րա­քան­չյուր պայ­մա­նա­կան 100 քա­ղա­քա­ցու շրջա­նում կա առն­վազն մե­կը, ո­րին մյուս­նե­րը ճա­նա­չում ու վստա­հում են: Նման ե­ղա­նա­կով ընտր­ված պատ­վի­րակ­նե­րը կյան­քին և ի­րենց մի­ջա­վայ­րե­րին ա­ռա­վե­լա­պես քա­ջա­ծա­նոթ, ժո­ղովր­դի կամքն ար­տա­հայ­տող ու փո­խան­ցող շերտն են կազ­մում»:

Ու­սում­նա­սի­րե­լով ամ­բողջ հա­յե­ցա­կար­գը` տես­նում ենք, որ կու­սակ­ցու­թյուն­նե­րի դերն այդ­տեղ գրե­թե զրո­յա­կան է: Ու թե­և դա ներ­կա­յաց­վում է «զուտ հայ­կա­կան» մո­դել, սա­կայն պարզ է, որ դա ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կան լա­բո­րա­տո­րի­ա­նե­րում ստեղ­ծած կա­ռա­վար­ման նոր մո­դել է: Ո­րը և ու­զում են փոր­ձա­կել Հա­յաս­տա­նի վրա:

Հար­գե­լի՛ ա­մե­րի­կա­ցի­ներ, դա փոր­ձար­կե՛ք մեկ այլ երկ­րի վրա, ո­րը ափ­սոս չէ: Իսկ մեր եր­կիրն ափ­սոս է, դա ձեզ հա­մար փոր­ձա­դաշտ չէ, ուս­տի` «Yan­kee, go ho­me»:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում