Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Ուելս
ՍպորտՈւելս-Հայաստան հանդիպումը «Քարդիֆ սիթի» ստադիոնում մեկնարկելու է Երեւանի ժամանակով 22:45-ին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ ՀՀ հավաքականը Քարդիֆ է մեկնել հետևյալ կազմով՝ Արսեն Բեգլարյան, Ստանիսլավ Բուչնեւ, Օգնյեն Չանչարեւիչ, Անդրե Չալըշըր, Վարազդատ Հարոյան,Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Ստյոպա Մկրտչյան, Դավիդ Դավիդյան, Կամո Հովհաննիսյան, Ժիրայր Մարգարյան, Էրիկ Փիլոյան, Էդուարդ Սպերցյան, Հովհաննես Հարությունյան, Վահան Բիչախչյան, Ժիրայր Շաղոյան, Ուգոչուկվու Իվու, Արտակ Դաշյան, Վբեյմար Անգուլո, Հրանտ-Լեոն Ռանոս, Տիգրան Բարսեղյան եւ Արթուր Սերոբյան:
Ուելսում թիմին կմիանան Լուկաս Սելարայանը եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

