Լոնդոնից վերադարձած Ալենը փակագծեր բացեց

Վերլուծություն

Այն, որ ուկ­րա­ի­նա­կան ներ­կա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=258087&l=am) ու­շա­դիր հե­տե­ւում են ոչ մի­այն Ա­լի­եւն ու Նի­կո­լը, այլ նա­եւ՝ Էր­դո­ղա­նը, ե­րե­ւի երկ­րորդ կար­ծիք լի­նել չի կա­րող: Ե­րեքն էլ պետք է վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վեն՝ ի՞նչ հա­րա­բե­րու­թյու­ններ են կա­ռու­ցում ՌԴ-ի եւ մյուս կող­մից՝ ԱՄՆ-ի հետ, եւ այդ հար­ցի պա­տաս­խա­նը հենց այս օ­րե­րին եւ, թե­րեւս, ա­ռա­ջի­կա մեկ ամս­վա ըն­թաց­քում տրվում է ռազ­մա­դաշ­տում:

Էր­դո­ղա­նի՝ Բա­քու կա­տա­րած այ­ցի հիմ­նա­կան թե­մա­նե­րից մե­կը, ան­շուշտ, հենց ՌԴ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին էր վե­րա­բե­րում: Դա, հաս­կա­նա­լի է, մի­այն մա­սամբ հրա­պա­րա­կա­յին հար­թու­թյուն դուրս ե­կավ, սա­կայն դա էլ բա­վա­կան էր տպա­վո­րու­թյան հա­մար, որ կու­լո­ւա­րա­յին քննար­կում­նե­րում այս հար­ցը ա­մե­նա­ա­ռանց­քա­յին­նե­րից պետք է որ լի­ներ:

Ինչ վե­րա­բե­րվում է Նի­կո­լին, ա­պա նա կար­ծես թե այդ­պես էլ չի «կողմ­նո­րոշ­վում» ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյու­ննե­րում  հիմ­նա­կան դիր­քեր դուրս ե­կած մեկ է­ա­կան հար­ցի շուրջ: Խոս­քը՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման դեպ­քում ռու­սա­կան վերահս­կո­ղու­թյան լի­նել-չլի­նե­լու մա­սին է, ո­րին անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ­ներ ար­դեն ու­նե­ցել ենք: Եվ տպա­վո­րու­թյունն այն է, որ նի­կո­լյան շրջա­նակ­նե­րում այն կար­գի հա­կա­սա­կան վի­ճա­կի են հա­սել, որ մի­այն ան­հո­դա­բաշխ, ի­րար հա­կա­սող բա­ցատ­րու­թյու­ններ են կա­րո­ղա­նում գտնել: Օ­րի­նակ, ՔՊ-ական ոչ շար­քա­յին պատ­գա­մա­վոր, Եվ­րո­պա­կան ին­տեգր­ման հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ար­ման Ե­ղո­յա­նը, պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե ճա­նա­պարհ­նե­րի ա­պաշր­ջա­փա­կու­մից հե­տո՝ Ադր­բե­ջա­նը Նա­խի­ջե­ւա­նին մի­աց­նող ճա­նա­պար­հը ար­դյոք վե­րահս­կե­լո՞ւ են ռուս սահ­մա­նա­պահ­նե­րը, ինչ­պես գրված է նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան 9-րդ կե­տում, «ընկավ պա­պե­րի բոս­տա­նը», թե. «Այստեղ եր­կու հարց պետք է ի­րա­րից տա­րան­ջա­տենք՝ ՀՀ ի­րա­վա­զո­րու­թյան տակ գտնվող ճա­նա­պա՞րհ, թե՞ ՀՀ ի­րա­վա­զո­րու­թյու­նից դուրս գոր­ծող ճա­նա­պարհ: Հա­յաս­տա­նը հայ­տա­րա­րել է, որ իր ի­րա­վա­զո­րու­թյու­նից, այ­սինքն՝ յու­րիս­դիկ­ցի­ա­յից դուրս ճա­նա­պարհ­ներ Հա­յաս­տա­նում չեն լի­նե­լու»: Պատ­գա­մա­վո­րին հի­շեց­նենք՝ այս հար­ցի հստակ պա­տաս­խա­նը նա­եւ ռուս­ներն են տվել՝ ոչ մե­կը չի խո­սում ՀՀ ի­րա­վա­զո­րու­թյու­նից դուրս գտնվող ճա­նա­պար­հի մա­սին, ու հենց դա էլ սահ­ման­ված է նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կե­տով: Նա­եւ, որ Հա­յաս­տա­նի ի­րա­վա­զո­րու­թան տակ գտնվող ճա­նա­պար­հով անց­նող բեռ­նե­րի նկատ­մամբ պետք է լի­նի ռուս­նե­րի վե­րահս­կո­ղու­թյունը: Ու մի­այն եր­կար ծամծ­մե­լուց հե­տո նա հա­սավ այն «հան­ճա­րեղ բա­ցա­հայտ­մա­նը», թե՝ հսկո­ղու­թյու­նը կա­րող է վե­րա­բե­րել ճա­նա­պար­հի, բեռ­նե­րի անվ­տան­գու­թյա­նը: Լավ, իսկ ո՞վ է այլ բան ա­սում:

Իսկ ա­հա Ե­ղո­յա­նի ղե­կա­վա­րը՝ Լոն­դո­նից նոր վե­րա­դար­ձած Ա­լեն Սի­մո­նյա­նը այլ կերպ է պատ­կե­րաց­նում վի­ճա­կը: Ըստ նրա, հայ­կա­կան տա­րած­քի հետ կապ­ված, հայ­կա­կան կողմն է ո­րո­շե­լու, թե ինչ վե­րահս­կո­ղու­թյուն կլի­նի: Որ­պես բա­ցատ­րու­թյուն՝ նա նշում է, թե. «Նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյա­ն գրե­թե բո­լոր կե­տերն ինչ-որ չափ խախտ­ված են»: Այս­պի­սով, Ա­լենն ու­զում է ա­սել, որ ի­րենց իշ­խա­նու­թյու­նը պատ­րաստ­վում է խախ­տե՞լ նույն հա­մա­ձայ­նագ­րով սահ­ման­ված՝ ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան մա­սին դրույ­թը: Ա­մեն դեպ­քում, ակ­նարկն ա­ռա­վել քան թա­փան­ցիկ է, ու կա­րե­լի է մտա­ծել, որ լոն­դո­նյան այցն այս հար­ցում պետք է որ իր դերն ու­նե­ցած լի­նի:

Ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով ՀՀ ար­տա­կարգ եւ լի­ա­զոր դես­պան Ձյու­նիկ Ա­ղա­ջա­նյա­նի ե­րեկ ներ­կա­յաց­րած այն տրա­մա­բա­նու­թյու­նը, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ար­դեն սկսել են ռու­սա­կան զին­վո­րա­կան ներ­կա­յու­թյու­նը Հա­յաս­տա­նից դուրս բե­րե­լու գոր­ծըն­թաց. «Եվ դա ար­վում է՝ շատ լավ օգ­տա­գոր­ծե­լով մի­ջանց­քի ա­ռու­մով հայ հա­սա­րա­կու­թյան մեջ մի­ան­շա­նակ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քը, եւ դրա քո­ղի ներ­քո պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­լու ի­րենց վրա վերց­նե­լու սահ­ման­նե­րի վե­րահս­կո­ղու­թյու­նը: Ես չեմ զար­մա­նա, որ այդ հա­մա­ձայ­նու­թյու­նից շատ կարճ ժա­մա­նակ անց պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով այդ եր­կաթգ­ծի վե­րահս­կո­ղու­թյու­նը հանձն­վի ա­րեւմ­տյան ըն­կե­րու­թյուն­նե­րին եւ օ­տար ու­ժե­րի մուտք ար­վի Հա­յաս­տան, նա­եւ ԵՄ դի­տորդ­նե­րին վե­րա­փո­խե­լով ՆԱ­ՏՕ-ին ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան. դա շատ հեշտ է ար­վե­լու, հաշ­վի առ­նե­լով ԵՄ դի­տորդ­նե­րի այն ման­դա­տը, ո­րով նրանք այ­սօր գտնվում են Հա­յաս­տա­նում»:

Այն, որ նի­կո­լյան խուն­տա­յի՝ իշ­խա­նու­թյան գա­լու եւ այս տա­րի­նե­րի գոր­ծու­նե­ու­թյան հիմ­քում հենց այդ տրա­մա­բա­նու­թյունն է դրված, բա­զում ան­գամ­ներ է խոս­վել: Սա­կայն այս պա­հին խնդիրն այլ է. ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի ներ­կա հա­կա­հար­ձակ­ման ձա­խող­ման դեպ­քում նույն Ա­լե­նը, ե­թե մի քա­նի ան­գամ էլ Լոն­դոն գնա ու գա, կա­րո՞ղ է նույն տրա­մա­բա­նու­թյունն ա­ռաջ տա­նել: Հա, չմոռանանք. տեսնես Ալենը Լոնդոնում Նորին մեծության հավատարիմ ծառա Արմեն Սարգսյանին հանդիպե՞ց...

Չնա­յած, այն հա­ճա­խա­կի այ­ցե­րը, ո­րոնք Նի­կո­լը վեր­ջին ժա­մա­նակ­ներս ի­րա­կա­նաց­նում է Ռու­սաս­տան, ի­հար­կե, գա­լիս են հու­շե­լու, որ նման շրջա­դար­ձա­յին ի­րա­վի­ճա­կի մա­սին նա եւս մտա­ծում է՝ փոր­ձե­լով պա­տրաստ լի­նել: Առավել եւս, որ Ալիեւը հորդորում է` ակտիվացնել «Զանգեզուրի միջանցքի»  բացումը: Իսկ Ալիեւի ենթական, չմոռանանք, դրանից առաջ ռուսական վերահսկողության մասին էր խոսում...

Բայց, կար­ծես թե վերջ­նա­կան լու­ծում­նե­րին քիչ ժա­մա­նակ է մնա­ցել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում