Դեռ չեմ մտածում այդ մասին.Ստեփան Հովհաննիսյանը` Հայաստանի հավաքականում խաղալու մասին
ՍպորտՌուսական «Օրենբուրգի» եզրային հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը ասել է, որ դեռ որոշում չունի Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունենալու վերաբերյալ.
«Ես դեռ չեմ մտածում այդ մասին: Հիմա հանգստանում եմ, իսկ ավելի ուշ որոշում կկայանացնեմ»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է Metaratings-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մայիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատել Հովհաննիսյանի հետ և Հայաստանի հավաքականում ելույթ ունենալու առաջարկ կատարել:

