Վաշինգտոնը նորից իր իսկական դեմքը ցույց տվեց

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, չմո­ռա­նանք, որ ոչ մի­այն Նի­կո­լի, այլ նա­եւ՝ թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մի հա­մար վերջ­նա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=258223&l=am) ե­ղել եւ մնում է կախ­ված ԱՄՆ-ի դիր­քե­րից՝ հայ-ադրբե­ջա­նա­կան ուղ­ղու­թյամբ: Իսկ ա­մե­րի­կյան դիր­քե­րի ռե­ալ ամ­րա­ցումն ի­րա­տե­սա­կան է մի­այն այն դեպ­քում, ե­թե Ար­ցա­խը հա­մա­ձայն­ի անց­նել Ադր­բե­ջա­նի կազմ: Հա­կա­ռակ դեպ­քում, քա­նի դեռ ռու­սա­կան ու­ժե­րը մնում են Ար­ցա­խի տա­րած­քում, ինչ­պես քա­նիցս ենք նշել, ան­գամ Նի­կո­լի կող­մից Ար­ցախն Ադր­բե­ջան ճա­նա­չե­լը եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լը հար­ցի լու­ծում չէ:

ԱՄՆ-ից ե­կած հայ­տա­րա­րու­թյու­նը, թե՝ ող­ջու­նում է ար­ցա­խա­հա­յու­թյա­նը «հա­մա­նե­րե­լու» մա­սին Ա­լի­ե­ւի մո­տե­ցու­մը, մի­ան­շա­նակ հաս­տա­տեց, թե ինչ պատ­կե­րա­ցում­ներ ու­նի Վա­շինգ­տոնն Ար­ցա­խի ա­պա­գա­յի մա­սին: Ու պա­տա­հա­կան չէր, որ Ստե­փա­նա­կեր­տը ծայ­րա­հեղ բա­ցա­սա­կան ռե­ակ­ցի­ա ցու­ցա­բե­րեց այդ մո­տեց­ման հան­դեպ: Այդ­պի­սով, դա Պետ­դե-պարտա­մեն­տի կող­մից ակն­հայ­տո­րեն սխալ քայլ էր, ո­րից հե­տո ոչ մի­այն էլ ա­վե­լի ակ­տի­վա­ցավ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի թե­ման, այլ նա­եւ բա­վա­կա­նին թու­լա­ցած ԱՄՆ-ի հո­վա­նա­վո­րած «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փը»: Ա­մեն դեպ­քում, այդ ձե­ւա­չա­փով Մոլ­դո­վա­յի վեր­ջին հան­դի­պու­մից այն տպա­վո­րու­թյունն էր, որ Ա­լի­ե­ւին եւ Նի­կո­լին կան­չել են, բայց խո­սե­լու բան պար­զա­պես չու­նեն:

Դա­տե­լով ըն­թա­ցիկ ի­րո­ղու­թյուն­նե­րից, այն տպա­վո­րու­թյունն է, որ Պետ­դե­պար­տա­մեն­տի այդ սխալ քայ­լին հա­ջո­ր­դում է եւս մե­կը: Այս­պես, ե­րեկ «ՌԻ­Ա Նո­վոս­տին», մեջ­բե­րե­լով Վա­շինգ­տո­նում դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյու­րի միտքը, տե­ղե­կաց­րեց, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը նոր քա­ղա­քա­կա­նու­թյան են ան­ցել: Այն է՝ փոր­ձում են ստի­պել Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյա­նը՝ հան­դի­պել Ադր­բե­ջա­նի հետ: Ըստ աղ­բյու­րի. «Վերջ­նագ­րա­յին տես­քով Վա­շինգ­տո­նը ստի­պում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հա­մա­ձայ­նել մոտ ժա­մա­նակ­ներս հան­դի­պել ադր­բե­ջա­նա­կան կող­մի հետ եր­րորդ երկ­րում»: Նման շփու­մից հրա­ժար­վե­լու դեպ­քում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ղե­կա­վա­րու­թյա­նը սպառ­նում են՝ տա­րա­ծաշր­ջա­նում ադր­բե­ջա­նա­կան «հա­կա­ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն» ի­րա­կա­նաց­նել, բնա­կա­նա­բար՝ Ադր­բե­ջա­նի մի­ջո­ցով: «Ամե­րի­կյան «խա­ղա­ղա­պահ նա­խա­ձեռ­նու­թյան» լոբ­բինգ է ի­րա­կա­նաց­նում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սեր­գեյ Ղա­զա­րյա­նը, ո­րի շա­հե­րը լի­ո­վին հա­մընկ­նում են ադր­բե­ջա­նա­կա­նի հետ»,- նշել է գոր­ծա­կա­լու­թյան զրո­ւցա­կի­ցը:

Այն, որ սա ա­մե­նե­ւին էլ ստուգ­ման են­թա­կա ինչ-որ պա­տա­հա­կան տե­ղե­կու­թյուն չէ, հաս­տա­տեց այն, որ գրե­թե ան­մի­ջա­պես էլ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ ՌԴ ԱԳՆ-ն: «Մեզ ան­հանգս­տաց­նում է այն տե­ղե­կու­թյու­նը, ո­րը հայտն­վել է մա­մու­լում, որ ԱՄՆ-ն այժմ փոր­ձում է պար­տադ­րել իր միջ­նոր­դա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը Բաք­վի եւ Ստե­փա­նա­կեր­տի մի­ջեւ երկ­խո­սու­թյան մեջ, այդ թվում՝ ու­ժի կի­րառ­ման սպառ­նա­լիք­նե­րի մի­ջո­ցով»:

Այն, որ ար­ցա­խյան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում տե­ղա­վոր­ված սո­րո­սա­ծին­նե­րը մեկ խնդիր ու­նեն՝ Ար­ցախն Ադր­բե­ջա­նին կցել եւ փախ­նել ի­րենց ա­րեւմ­տյան վիլ­լա­նե­րը՝ դա­վա­ճա­նու­թյան ար­դյունք­նե­րը լա­փե­լու հա­մար, շատ է խոս­վել:

Կա­րե­լի է նա­եւ հաս­կա­նալ ՌԴ ԱԳՆ-ի այս քայ­լը. գաղտ­նի պահ­վող տե­ղե­կու­թյու­նը «լրատ­վա­կան մա­նեւ­րով» բե­րե­ցին հրա­պա­րա­կա­յին դաշտ, ո­րը նա­եւ Ար­ցա­խի ոչ սո­րո­սա­ծին ղե­կա­վա­րու­թյա­նը զերծ կպա­հի՝ «ճա­րա­հա­տյալ» երկ­րի նման վա­ճառ­քի հետ հա­մա­կերպ­վե­լու եւ մի­գու­ցե՝ մի փոք­րիկ պա­տառ «ստա­նալ-թռնե­լու» գայ­թակ­ղու­թյու­նից: Ա­մեն դեպ­քում այն, որ ար­ցա­խյան է­լի­տան այդ­պես էլ ո­րե­ւէ հստակ ռազ­մա­վա­րու­թյուն չի ներ­կա­յաց­նում՝ այս ծան­րա­գույն ի­րա­վի­ճա­կում կոնկ­րետ քայ­լե­րի հետ կապ­ված, նա­եւ նման գայ­թակ­ղու­թյան մա­սին է կաս­կած­ներ ա­ռա­ջաց­նում:

Բայց այս ա­մե­նը հրա­պա­րա­կա­յին հար­թու­թյուն բե­րե­լով, ՌԴ ԱԳՆ-ն, թե­րեւս, մեկ այլ մե­սիջ էլ է հղում, այս ան­գամ՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րին: Այ­սինքն, ար­ցա­խա­հա­յու­թյանն ուղղ­ված ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման նման սպառ­նա­լի­քը կտա՞ նրանց ցան­կա­լի ար­դյուն­քը՝ ե­թե ար­ցա­խյան է­լի­տան հան­կարծ ո­րո­շի գնալ Ա­լի­ե­ւի ա­ռաջ ծնկե­լու եւ «ներ­վե­լու», դա կտա­նի՞ «ռու­սա­կան ու­ժե­րի հե­ռաց­մա­նը: Նման ի­րա­վի­ճա­կում, մի­ան­շա­նակ, ռուս­նե­րը նա­եւ «Բ» պլան ու­նեն. Ար­ցա­խի ներ­կա ղե­կա­վա­րու­թյու­նը ճա­նաչ­ված չէ, եւ «Բաք­վի դու­ռը» մեկ­նե­լու դեպ­քում միշտ էլ մեծ հարց կա­ռա­ջա­նա՝ իսկ նրանց ո՞վ է ար­տո­նել՝ Ար­ցա­խի ա­նու­նից հան­դես գալ: Ա­ռա­վել եւս, որ երբ այդ գաղտ­նի ըն­թաց­քը բեր­վում է հրա­պա­րա­կա­յին դաշտ, ա­պա նման քայ­լը հենց ար­ցա­խա­հա­յու­թյան կող­մից կգնա­հատ­վի որ­պես դա­վա­ճա­նու­թյուն:

Այս­պի­սով, ԱՄՆ-ի այս քայ­լը է­ֆեկ­տիվ կա­րո՞ղ է լի­նել: Ա­վե­լի նման է հեր­թա­կան սխա­լին: Բայց ա­հա այն, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը մե­կը մյու­սի ե­տե­ւից նման սխալ քայ­լեր են ի­րա­կա­նաց­նում, դա ար­դեն մտա­ծե­լու ա­ռիթ է: Հաս­կա­նա­լի է, որ Վա­շինգ­տոնն ա­մեն կերպ ձգտում է, որ հու­լի­սի կե­սե­րին ստա­նա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», եւ մինչ այդ պար­զա­պես անհ­րա­ժեշ­տու­թյուն է, որ գո­նե ձե­ւա­կա­նո­րեն Բա­քու-Ստե­փա­նա­կերտ բա­նակ­ցու­թյուն­ներ սկսվեն: Ե­թե ոչ, ա­պա հու­լի­սին եւս հա­զիվ թե փաս­տա­թուղթ ստո­րագր­վի: Իսկ այդ դեպ­քում շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է, որ Նի­կոլն այ­լեւս դի­մադ­րել չկա­րո­ղա­նա­լով, գնա կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լու ուղ­ղու­թյամբ:

Ե­թե այս­քա­նին գու­մա­րենք նա­եւ Ուկ­րա­ի­նա­յում դեռ այդ­պես էլ հա­ջո­ղու­թյուն չցու­ցա­բե­րած հա­կա­հար­ձա­կու­մը, ա­պա նման է նրան, որ Պետ­դե­պար­տա­մեն­տը շտա­պում է, այդ­տե­ղից էլ՝ նման կո­պիտ քայ­լե­րը: Բայց նման չէ նրան, որ ան­գամ սպառ­նա­լիք­նե­րի անց­նե­լով, կա­րող է քա­ղա­քա­կան ֆո­նը հիմ­քից փո­խել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում