«Նյուքասլի» ղեկավարությունը որոշել է զերծ մնալ ՌՊԼ-ի ֆուտբոլիստի ձեռք բերելու քաշքշուկներից
ՍպորտԱնգլիկան «Նյուքասլը» հրաժարվել է Կրասնոդարի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը կատարելուց մտքից, հայտնում է Metaratings.ru-ն։
Անգլիական ակումբի եւ Սպերցյանի ներկայացուցիչների միջև բանակցությունները որեւէ ելքի չեն հանգեցրել, քանի որ «Նյուքասլի» ղեկավարությունը, ի վերջո, որոշել է, որ նպատակահարմար չէ պայմանագիր կնքել ՌՊԼ-ի խաղացողի հետ։ Քանզի, կարող էր ստեղծվել մի իրավիճակ, որ տեխնիկական պատճառներով հնարավոր չլիներ գրանցել տրանսֆերը, ինչպես դա եղավ
«Դիմանում» հանդես եկող Արսեն Զախարյանի դեպքում, որը այդպես էլ չկարողացավ տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։

