Ժիրուի մարզաշապիկը հանվել է աճուրդի, որի վաճառքից ստացված գումարը կուղղվի արցախցիներին
ՍպորտՖրանսիայի հավաքականի ու իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել 2022թ․-ին Կատարում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղում հագած մարզաշապիկը (այդ խաղում Ֆրանսիան հաղթեց Անգլիային, իսկ Օլիվյե Ժիրուն գոլ գրանցեց խաղի 78-րդ րոպեին)։
Armenian Assembly-ի հաղորդմամբ՝ 36-ամյա ֆուտբոլիստը մարզաշապիկի վաճառքից վաստակած գումարը կփոխանցի երկու քրիստոնեական կազմակերպությունների, որոնք այդ միջոցներով կօգնեն նաև Ադրբեջանի կողմից 185 օր շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։

