Մորգենշտերնի երեւանյան համերգը բոյկոտվեց, Պրուսիկինը՝ դեռ ոչ. սա է նրանց միակ տարբերությունը

Մշակութային

Շատերը կհիշեն, որ դեռեւս նախորդ տարի հանրային բողոքի ալիք բարձրացավ, երբ ազգությամբ բաշկիր ռեփեր ԱԼԻՇԵՐ ՎԱԼԵԵՎԸ, որն առավել հայտնի է Մորգենշտերն անունով եւ դեռահասների ու երիտասարդների շրջանում անբարոյականության, թմրամոլության եւ հակաքրիստոնեական քարոզներով, մտադիր էր Երեւանում համերգ տալ: Այն, որ նա բացահայտ սատանիստ է եւ չի թաքցնում իր հակակրանքը քրիստոնեական արժեքների նկատմամբ՝ փաստում էին մի շարք հեղինակավոր մարդիկ, որոնց կոչերը տեղ հասավ եւ արդյունքում համերգը չեղարկվեց:

Այսպիսով՝ մեկ տարի անց, հաջորդ հակամշակութային «դիվերսիան» է կազմակերպվել հայ ունկնդիրների համար: Օգոստոսի 12-ին Հայաստանում համերգի է պատրաստվում գալ Little Big փանկ-փոփ-ռեյվ խումբը, որի մենակատարներից լեհ-հրեական արմատներով ԻԼՅԱ ՊՐՈՒՍԻԿԻՆՆ առնվազն իր արտաքին տեսքով Մորգենշտերնի երկվորյակ եղբայրը կարող էր լինել: Ըստ անոնսի, ֆրոնտմեններ Իլյա «Իլյիչ» Պրուսիկինը եւ Սոնյա Տայուրսկայան կներկայացնեն անմոռանալի շոու Երեւանում։ Նրանց ստեղծագործական հետագիծն ուսումնասիրելով՝ արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչպիսին պիտի լինի այդ շոու «ռիտուալը»: Սակայն, հանրության աչքն են մտցնում այն, որ նրանց տեսահոլովակներից մեկն ունի ահռելի դիտումներ, որի խայտառակ բովանդակության մասին Little Big-ի հիմնադիրն այսպես է արտահայտվում. «Այս տեսահոլովակում կարելի է տեսնել մարդկային գրավչության բոլոր տեսակները տեխնո բիթից մինչեւ մերկ մարմիններ ու համեմատություններ սեռական հարաբերությունների ու հաց ուտելու մեջ»:

Ուշագրավ է այն, որ խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինը Little Big-ի անհայրենիք, անբարոյական ու գլոբալիստական նպատակները չի էլ թաքցնում. «Մենք ուղղակի ուզում ենք ցույց տալ մարդկանց, որ նրանք են իրենց կյանքի տերը։ Երկրներն ու կառավարություններն այդքան էլ կարեւոր չեն, ինչքան նրանք մտածում են։ Մարդ կարող է անել այն, ինչ ուզում է»։

Ինչեւէ, վերադառնանք Մորգենշտերնին. նա ու Պրուսիկինը միայն արտաքին «սեւագիր» արած տեսքով չեն նման, այլ նաեւ հայացքներով՝ հոգեւոր ու քաղաքական: Ռուսական մի շարք լրատվական հարթակներ բազմիցս ընդգծել են, որ ինչպես Մորգենշտերնն, այնպես էլ Պրուսիկինը սատանիստ է: Ավելին՝ ռուս հավատացյալներին վրդովվեցրել էր այն, որ Սուրբծննդյան օրը վերջինս սքեյթպարկում բառիս բուն իմաստով ուղղափառ խաչ էր քշում: Նա հրապարակել էր իր լուսանկարն ու տեսանյութը՝ խաչի տեսքով սքեյթբորդով: Little Big-ը հայտնի է նաեւ ռուսների տարբեր ազգային կարծրատիպերը ծաղրելով, սակայն սա միակ հակառուսական դրսեւորումը չէ նրանց կողմից: ՌԴ արդարադատության նախարարությունը Little Big խմբի մենակատար Պրուսիկինին հայտարարել է օտարերկրյա գործակալ՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ժամանակ իր դավաճանական դրսեւորումների համար: Ի դեպ, այս հարցում եւս Մորգենշտերնն ու Պրուսիկինն ունեն նմանություններ, որովհետեւ Մորգենշտերն էլ ՌԴ ներքին անվտանգության կողմից վտարվել էր երկրից:

Այսքանից հետո՝ առնվազն հարց է ծագում, թե ինչո՞ւ Մորգենշտերնի համերգը բոյկոտվեց, մինչդեռ նույնատիպ մեկ այլ անձ պատրաստվում է երեւանյան համերգի: Մի՞թե այն, ինչ չէր կարելի մեկ տարի առաջ, կարելի է մեկ տարի հետո: Եվ, ի վերջո, ինչպե՞ս է ստացվում է, որ Ռուսաստանի ներքին թշնամիները, հատկապես եթե սատանիստ են ու այլանդակ, մեկը մյուսի հետեւից հայտնվում են երեւանյան բեմերում:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում