«Հրապարակ». Հատուկ ջոկատայինների իրականացրած ռեյդը վրդովվեցրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնել էինք արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին։ Ահազանգ ստանալով դատապարտյալներից, որ բերդում կազմակերպված է թմրանյութերի շրջանառություն, ԱԱԾ հատուկ ջոկատայինների ահռելի մի խումբ անսպասելի մուտք էր գործել բերդ, ավտոմատները ձեռքներին, առանց արդարադատության  նախարարության ղեկավարությանը տեղյակ պահելու, անցել էին բոլոր խցերով եւ աշխատակիցների աշխատասենյակներով, գետնին պառկեցրել անձնակազմին ու կալանավորներին։

Այնուհետեւ, գիշերով այցելել էին նաեւ բերդի ղեկավար աշխատողների տները եւ այստեղ նույնպես խուզարկություններ իրականացրել, սակայն ընդամենը 1 փամփուշտ էին գտել, բայց ռեյդը վրդովվեցրել էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, եւ ռեյդն իրականացրած կառույցների հետ հարաբերությունները լարվել էին։ Պաշտոնական պարզաբանման համար գրավոր դիմել էինք պետական մարմիններին՝ Քրեակատարողական ծառայություն եւ ԱԱԾ։

ԱԱԾ-ից պատասխանել են․ «Ձեր  կողմից նշված քրեակատարողական հիմնարկում համապատասխան գործողությունները կատարվել են ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակներում, ուստի Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ չեն կարող տրամադրվել»։ Եզրակացնում ենք, որ Քննչական կոմիտեն այս գործով վարույթ է քննում։ Մոտավորապես նույն պատասխանը ստացանք նաեւ ՔԿԾ-ից։ Մեր տեղեկություններով, հատուկ ջոկատայինները ոչինչ չեն գտել ո՛չ բերդի աշխատակիցների տներում եւ աշխատասենյակներում, ո՛չ էլ դատապարտյալների խցերում։ Տապալված օպերացիայի արդյունքում տուժել է միայն տվյալներ հաղորդող դատապարտյալը, որին սուտ մատնության մեղադրանք են առաջադրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի