Հայաստանի թիմը` Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպին
Սպորտ
Հայաստանի թիմը Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոնն է դարձել։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավել է առաջին հորիզոնականը:
Դե իսկ լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝
Հայաստանի թիմ
Նիդերլանդների թիմ
Ադրբեջանի թիմ

