Նաիր Տիկնիզյանը` Հայաստան-Լատվիա խաղի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակներում# տեղի ունեցավ Հայաստան-Լատվիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Հայաստանի ընտրանու կազմում գոլերով աչքի ընկան Նաիր Տիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանը (11մ)։
Ըստ WhoScored-ի՝ Հայաստան-Լատվիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Նաիր Տիկնիզյանը. նա ստացել է այս խաղում 7,9 միավոր գնահատական։


