«Հրապարակ». Փորձ է արվում Թաթոյանի շուրջ լայն կոնսոլիդացիա ձեւավորել. Նա կոմպրոմիսային թեկնածո՞ւ է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ լուրեր են շրջանառվում, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հնարավոր է մասնակցի Երեւանի ընտրություններին: Նրա հրաժարականից ի վեր տարբեր քաղաքական ուժեր եւ անձինք նրան համոզում են մտնել քաղաքականություն, սակայն նա մերժում է: Իսկ Երեւանի ընտրություններին մասնակցելու հարցում էլ օրեր առաջ մեր լրագրողին ասել էր, որ առաջարկ ստացել է, սակայն դեռ որոշում չի կայացրել:

Վերջին օրերին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա ենք ստանում, որ Թաթոյանը որոշում է կայացրել, եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Փորձ է արվում Թաթոյանի շուրջ լայն կոնսոլիդացիա ձեւավորել։ Ըստ էության, նա համարվում է այն կոմպրոմիսային թեկնածուն, որի դեպքում կարող է մի քանի ուժ միավորվել եւ միասնական թեկնածու առաջադրել: Իհարկե, իշխանությունը փորձելու է ջլատել դաշտը եւ հնարավորինս շատ թեկնածուներ մտցնել խաղի մեջ, որ այդ ուժերը միմյանցից ձայներ խլեն, եւ ընդդիմության ձայները փոշիանան` նպաստելով ՔՊ-ի հաղթանակին:

Բայց ընդդիմության որոշ գործիչներ հասկանում են դա եւ ամեն ինչ անում են իշխանությունների պլանները ձախողելու համար: Այս առումով Թաթոյանը հարմար թեկնածուներից է: Սակայն երեկ Թաթոյանը մեր զանգերին եւ հաղորդագրություններին այդպես էլ չպատասխանեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի