«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մանրամասներ «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության ղեկավարի սարսափազդու սպանությունից

Քրեական

Ապրիլի 30-ին հրազենի գործադրմամբ՝ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող տղամարդ կար: Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել էին Սողոմոն Վլասյանի մահը։ Կար կասկածյալ, որին բռնել էին Բագրատաշենի անցակետում եւ ոստիկանության Կենտրոնական բաժնից տարել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության 3-րդ քննչական բաժին: Պարզվել էր, որ սպանվածը Ավետարանի հավատքի քրիստոնյաներ կրոնական կազմակերպության ղեկավարն էր:

Ի՞նչ է պարզվել նախաքննությամբ,  ո՞վ է կասկածյալը, ի՞նչ կապ ուներ սպանվողի հետ, սպանությունը որեւէ կապ ունե՞ր Սողոմոն Վլասյանի կրոնական հայացքների հետ հարցերի պատասխանը «Իրավունք» փորձել էր գրավոր հարցման միջոցով պարզել ՔԿ-ից, որտեղից մեզ տեղեկացրել են.

-ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված Ձեր' 2023 թվականի հունիսի 13-ի դիմումը քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում, ինչի կապակցությամբ հայտնում եմ, որ 2023 թվականի ապրիլի 30-ին' ժամը 23:50֊ի սահմաններում Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի Սողոմոն Ռուբենի Վլասյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ մարչական շրջանների քննչական երրորդ բաժնում 2023 թվականի մայիսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1- ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 08148923 քրեական վարույթը և իրականացվել են մի շարք ապացուցողական ու վարութային գործողություններ, մասնավորապես' կատարվել են դեպքի վայրերի զննություններ 1 և խուզարկություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ վկաներ, իսկ Ս.Վլասյանի մերձավոր ազգականը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51- րդ հոդվածով սս/հմանված կարգով ճանաչվել է մահացած տուժողի փոխարեն տուժող:

Նախաքննության ընթացքում' 2023 թվականի մայիսի 02-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, ապա 2023 թվականի մայիսի 04-ին քրեական վարույթի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից տվյալ անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որը ներկայացվել է ենթադրյալ հանցանք կատարած անձին, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ինչ վերաբերում է դիմումով նշված մյուս հանգամանքներին, ապա հայտնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն' տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե այն կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը և պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել:

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան