2024-ը պետք է լինի սեւակյան տարի. ՍԵ­ՎԱԿ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­Ն

Մշակութային

Հունիսի 17-ին լրացավ Պարույր Սևակի մահվան 52-րդ տարելիցը: Գրողի տուն-թանգարանի նախաձեռնությամբ այդ օրը ավանդույթ դարձած միջոցառումներով էր հագեցած: Առաջին անգամ ցուցադրվեցին հեղինակի ձեռագիր գործերը, այդ թվում՝ սևագրություններ և անտիպներ: Օրվա խորհուրդը Սևակի անխոնջ աշխատասիրությունն էր, որն էլ իր արգասիքներն է տվել: Մեծ գրողի, գրականագետի, թարգմանչի գործերի, նրա թողած գրական ժառանգության, ինչպես նաև նշվելիք 100-ամյակի միջոցառումների մասին «Իրավունքը» զրուցել է Պարույր Սևակի թոռան՝ բանասեր, խմբագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Պարույր Սևակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն ՍԵՎԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Ղազարյան, Դուք Ձեր բացման խոսքում կարևորեցիք, որ մենք պետք է առաջնորդվենք Սևակի ու մեր դասականների պատգամներով, որպեսզի կարողանանք ստանալ շատ հարցերի պատասխաններ: Արդյո՞ք ամենաըմբոստ հոգու տեր բանաստեղծի պատգամներով առաջնորդվող ժողովուրդը մի տեսակ շատ խեղճ ու հարմարվող չի դարձել:

— Այո՛, մասամբ համաձայն եմ Ձեզ հետ: Բայց կարծում եմ դրա պատճառը հենց այդ պատգամներին չհետևելն է, պատգամներին խորամուխ չլինելն է, մինչև վերջ դրանք չընկալելն է: Մենք, ցավոք, արձանագրում ենք մի իրողություն, որ մեր մեծերին գիտենք շատ մակերեսային, նկատի ունեմ՝ ազգովի: Այո՛, կան առանձին անհատներ, գիտակ մարդիկ, բայց ազգովի մենք շատ ընդհանրական գիտենք մեր մեծերին: Մեր թանգարանի առաքելություններից մեկն էլ Սևակին հնարավորինս համապարփակ ներկայացնելն է: Սևակի և մյուս մեծերի դեպքում, ցավոք, հիմնականում 10-15 ստեղծագործություններ են շրջանառվում, և կարծես թե դրանով սահմանափակվում է նրանց ասելիքը: Իրականում դա այդպես չէ, թանգարանն անում է ամեն բան, որպեսզի նախ համապարփակությունն ապահովվի, այսինքն՝ հնարավորինս ընդգրկուն լինի, երկրորդ՝ նույնիսկ այդ ամենահայտնի գործերին մենք խորամուխ չենք լինում շատ հաճախ. իմաստային ընկալումները մնում են առաջնային մակարդակում: Եվ ես կարծում եմ, որ այսօրվա հարմարվողականության, շփոթվածության, ինչ-որ տեղ նաև անհուսության պատճառը հենց այդտեղից է գալիս: Բայց անընդհատ կրկնում եմ, որ նույնիսկ ամենաանհուսալի պահերին ճանապարհ ու հնարավորություն կա այդ իրավիճակի բանալին գտնելու, ուղղակի պետք է ընթերցել մեր մեծերին և ուշադիր ընթերցել:

Իսկ ընթերցու՞մ են մեր մեծերին:

— Ես Սևակի մասով կարող եմ ասել, քանի որ նաև զբաղվում եմ Սևակի ժառանգության հրատարակմամբ, պարբերաբար տպագրում, վերահրատարակում ենք և՛ տպված, և՛ անտիպ գործերը: Վաճառքների տեսանկյունից այո՛, Սևակ կարդում են, ինչպես նաև սոցցանցային մեջբերումներից ևս պարզ է, որ մանավանդ երիտասարդությունը ակտիվ Սևակ է կարդում: Ուղղակի Սևակը և նման մեծությունները պետք է լինեն ամենօրյա գրողներ, անընդմեջ բացահայտվեն: Ընթեցողը պետք է մի քանի իմաստային ընկալման շրջափուլեր անցնի, որպեսզի այդ հեղինակներին իրոք ընկալի:

-Շուտով, արդեն 2024-ին կնշենք Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը: Ձեր խոսքից պարզ դարձավ, որ պատրաստվում եք մեծ շուքով ու բազմաբովանդակ միջոցառումներով անցկացնել այն: Իսկ պետական մակարդակով առաջարկներ կա՞ն:

— Այդ առումով մենք դարձյալ մի քանի շրջափուլեր պետք է անցնենք՝ զուտ ընթացակարգային առումով: Նախ, թանգարանը կմշակի իր հայեցակարգը ու կներկայացնի, այնուհետև կստեղծվի կառավարական հանձնաժողով, որում կընդգրկվեն տարբեր ենթակառուցվածքներ և ինստիտուտներ ներկայացնող անդամներ, որտեղ թանգարանի հայեցակարգը կքննարկվի, գուցե ինչ-որ մշակման կենթարկվի: Ես նպատակ ունեմ միջոցառումներ կազմակերպել ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև՝ Սփյուռքում: Արդեն տարեվերջին, կարծում եմ, կառավարական հանձնաժողովը կհրապարակի տարեկան միջոցառումների ցանկը: Ես միայն կասեմ, որ 2024-ը պետք է լինի սևակյան տարի:

- Այսօրը նաև խորհրդանշական էր այն առումով, որ առաջին անգամ ցուցադրության էին դրված բանաստեղծի ձեռագիր գործերը, որոնց մի մասը անտիպ են: Ինչու՞ հենց այսօր, ինչպե՞ս են պահպանվել այդ ձեռագրերը:

- Սևակի ամբողջ արխիվը պատկանում է իր ժառանգներին՝ երկու որդիներին՝ հորս՝ Արմենին և հորեղբորս՝ Կորյունին: Ես էլ որպես թոռ, որպես թանգարանի տնօրեն և նաև որպես մասնագետ, զբաղվելով Սևակի ժառանգության հետևողական ուսումնասիրությամբ, հրատարակությամբ, գաղափար ունեցա հանրային մեծ ցուցադրության դնել նրա ձեռագրային գործերը՝ համոզված լինելով, որ սևակասերներին դա շատ դուր կգա: Եվ ինչպես տեսաք՝ մարդիկ շատ ոգևորված ու տպավորված էին՝ տեսնելով իրենց սիրելի գրողի անմիջական աշխատանքը, այն ներքին խոհանոց ասվածը, որ շատ հաճախ նկատելի չէ: Մենք նպատակ ունենք Սևակի արխիվն ամբողջությամբ թվայնացնելու, որպեսզի ամեն ոք հասանելիություն ունենա այդ գործերին: Դա բավականին բարդ, ժամանակատար գործ է, բայց դա էլ կյանքի կկոչենք:

Պարոն Ղազարյան, թանգարանն ամեն ջանք գործադրում է, որպեսզի սևակասերների բոլոր հարցերը պատասխան ունենան՝ գրողի անձի հետ կապված: Սա, վստահաբար, կարելի է ասել, որ Ձեզ մեծապես հաջողվում է: Բայց կա մի հարց, որ առայսօր երկու ճամբարների է բաժանել Սևակի ընթերցողներին: Այս մարդկանց մի մասը համոզված է, որ Սևակի մահը դժբախտ պատահարի արդյունք էր, իսկ երկրորդ մասը հակված է հավատալ, թե գրողի մահը կազմակերպված սպանություն էր: Բացահայտվա՞ծ է արդյոք Պարույր Սևակի մահվան առեղծվածը:

— Միանշանակ, բացահայտված է: Եվ գիտակ, տեղեկացված մարդկանց համար ի սկզբանե էր բացահայտված, ուղղակի շրջանառվում են առասպելներ, որոնց, ցավոք, մեր ժողովուրդը սիրում է հավատալ, և շատ հաճախ մեզ խանգարում է այս առասպելներով, միֆերով ապրելը: Ես ամեն տեղ ասում եմ, որ մինչ օրս որևէ փաստ չի հայտնաբերվել, որ Սևակի մահը կազմակերպված սպանություն էր, ընդհակառակը, բավականին խոսուն են փաստերը, որ դա դժբախտ պատահար էր, որովհետեւ Սևակը, ինչպես գիտեք, բավականին անփորձ վարորդ էր, երբևէ միայնակ չէր վարել մեքենան՝ Չանախչիից Երևան հասնելու համար: Ուղղակի հարկ եմ համարում հիշատակել, որ այս ամենը զուգահեռվեց «Եղիցի լույս» գրքի արգելանքին: Բայց քչերը գիտեն, որ «Եղիցի լույս» գրքի արգելանքի նախաձեռնողները եղել են ոչ թե ժամանակի իշխանությունները, որոնց հետ Սևակը բավական լավ հարաբերություններ ուներ, այլ Սևակի գրական շրջապատը, այսպես կոչված՝ «գրչակից ընկերները», որոնք մատնագրություն են գրել Մոսկվա՝ տողացի թարգմանություններ անելով գրքից՝ ասելով, թե Հայաստանում հակասովետական, հակակոմունիստական գիրք է գրվել: Մոսկվայից գալիս է գրքի բանտարկման հրամանը: Փաստացի գիրքն արդեն տպագրվել էր, այսինքն՝ եթե տեղական իշխանությունները դեմ լինեին գրքի տպագրմանը, հասկանալի է, որ արգելանք կդնեին դրա վրա ի սկզբանե, և գիրքը չէին ուղարկի տպագրության: Եվ այս ամենի ֆոնին, երբ տեղի ունեցավ աղետալի ավտովթարը, հաշվի առնելով Սևակի տարիքը ևս, ժողովրդի մեջ առաջացավ այդ միֆը: Արդեն այսօր՝ 52 տարի անց, վերջապես պետք է վերանանք այդ միֆերից և ընդունենք, որ Սևակի մահը դժբախտ պատահար էր:

Գնահատվա՞ծ է Սևակն այսօր:

— Կարծում եմ, այո՛, բայց ինչպես բոլոր մեծերը, որքան էլ գնահատենք՝ քիչ է, պետք է անընդհատ նրանց ընթերցենք, անընդհատ բացահայտենք, որովհետև նրանք բոլոր ժամանակներում արդիական են և միշտ ասելիք ունեն: Մենք միշտ մեծերից բան ունենք սովորելու, ընկալելու, վերարժևորելու, վերագնահատելու: Հենց դրա համար, կարծում եմ, պետք է շարունակել կարդալ:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում