Մոսկվայի մարզի նահանգապետը հաստատել է ուկրաինական երկու անօդաչուների կողմից հարձակման մասին լուրը
Մամուլի տեսությունՄոսկվայի մարզի նահանգապետը հաստատել է Նարո-Ֆոմինսկի շրջանի Կալինինեց գյուղում երկու անօդաչու թռչող սարքի կործանումը։
«Մոտավորապես ժամը 05:30-ին և 05:50-ին զորամասերից մեկի պահեստին մոտենալու ժամանակ երկու ինքնաթիռի տիպի անօդաչուներն ընկել են զինվորականների հակազդեցության հետևանքով։
Բեկորներ են հայտնաբերվել, ավերածություններ կամ զոհեր չկան։ Հատուկ ծառայությունները ներգրավված են, կատարվում է ստուգում, տարածքն այժմ շրջափակված է»,- գրել է Անդրեյ Վորոբյովը Telegram-ի իր ալիքում։

