«Զվարթնոցում» ինչպես ամենուրեք` բարդակ

Տնտեսություն

«Զվարթնոց» օդանավակայանը սկսած այն պահից, երբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ  խաթարվեց  օդային հաղորդակցությունը դարձավ  տրանզիտային օդանավակայան: Շատ-շատերը  Արեւմուտքից Ռուսաստան կամ հակառակ ուղղությամբ  օդանավով  տեղափոխվելու համար  գալիս են Երեւան որտեղ փոխում են ինքնաթիռը եւ շարունակում իրենց ուղեւորությունը:

Բայց  արի ու տես, որ Երեւանի օդանավակայանում  նախատեսված չէ տրանզիտային գոտի եւ տրանզիտային սպասասրահ: Այսինքն  ցանկացած  ուղեւոր, որը վայրէջք է կատարում Երեւանում պետք է անպայման անցնի սահմանային  անցակետը  եւ հայտնվի Հայաստանում եւ ապա մի քանի ժամ անց կրկին անցնի սահմանային անցակետը եւ շարունակի իր ուղեւորությունը: Սակայն բոլոր նորմալ օդանավակայաններում  տրանզիտային ուղեւորների համար նախատեսված է համապատասխան  հատված , որտեղ այդպիսի ուղեւորները  կարող են մի քանի ժամ  սպասել  իրենց հաջորդ  օդանավին  չհատելով տվյալ երկրի սահմանը:

Բացի այն, որ  տրանզիտային գոտու բացակայությունը «Զվարթնոց» օդանավակայանում մեծ անհարմարություն է ստեղծում տրանզիտային ուղեւորների համար դա նաեւ բերում է  մեծ կուտակումների ու հերթերի  սահմանային անցակետերում: Ակնհայտ է, որ  ներկայիս  սահմանային անցակետերի գոտին  չի կարողանում նորմալ սպասարկել  Հայաստան եկող ուղեւորներին: Լինում են դեպքեր, երբ մարդիկ ավելի երկար սպասում են սահմանը հատելու համար, քան  տեւում է իրենց թռիչքը: Մի քանի օդանավ  գրեթե  միաժամանակ վայրէջք կատարելու պարագայում  սահմանային անցակետերի գոտում կուտակվում են 500-600 հոգի, ինչը ստեղծում է խայտառակ իրավիճակ:

Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի  տերերը եւ ղեկավարները  փոխանակ  բացեն տրանզիտային եւ  նոր սահմանային կետեր, գնացին փող աշխատելու ճաանպարհով: Այսուհետ  «Զվարթնոցում» գործում է վճարովի ծառայություն արտահերթ սահմանային  կետը անցնելու համար: Վճարիր եւ առանց հերթ  հատիր սահմանը: Իսկ դա նշանակում է, որ հերթում կանգնած մարդիկ ավելի երկար պետք է սպասեն իրենց հերթին: Ավելի անբարոյական մոտեցում խնդրի լուծմանը անհնար է պատկերացնել: Դժվար է ասել աշխարհում որեւէ օդանակավակայանում  նման խայտառակություն կա, թե ոչ, սակայն  քաղաքակիրթ կոչվող աշխարհում այդպիսի բարդակային երեւությներ հաստատ չկան:

Մեկ այլ խայտառակ  երեւույթ է, երբ ուղեւորը սահմանային  անցակետը անցնելուց հետո  հայտնվում է... խանութում եւ խանութի ցուցափեղկերի ու ապրանքների միջով փնտրում է ճանապարհ, թե ինչպես, ի վերջո, հասնել իր ճամպրուկներին եւ  վերջապես դուրս գալ այդ խայտառակ օդանակավակայնից: Հասկանալի է, որ օդնավակայանի ղեկավարության հաշվարկը այն է, որ ուղեւորները անցնելով վաճառասրահների միջով որեւէ մի գնում կկատարեն եւ կհարստացնեն  օդանավակայանի տերերին ու խանութպաներին:

Մեկ այլ խայտառարկություն է ավտոկայանման  հարցը: Մեքենաների կանգառում մեկ ժամ կանգնելը արժե 800 դրամ` 2 դոլարից ավելի, ինչը համեմատելի է եվրոպական երկրների  ավտոկանգառների հետ: Մի պահ ավտոմատացված կարգով  ավտոկանգառի վճարման համար  մեքենաների վարորդները վճարում էին 500 դրամ, սակայն  ադ ծառայության գինը նույնպես բարձացվեց: Այդ դրամաշորթումից խուսափելու համար  շատերը մեքենաները  կայանում են օդանավակայան չմտած եւ սպասում են այն  պահին, երբ  իրենց  հյուրը  դուրս կգա օդանավակայանի շենքից, սակայն այստեղ էլ  տիրում է նույն բարդակը: Նախ, երբ մարդիկ դուրս են գալիս  օդանավի մաքսային տարածքից դեպի օդանավակայանի սրահ նրանց վրա միանգամից հարձակվում են  տաքսիների բազմաթիվ վարորդներ, ամեն մեկը առաջարկելով  իր ծառայությունը քաղաք հասցնելու նպատակով: Օտարերկրացիներից քերտում են 4-5 անգամ բարձր գին: Թեեեւ Նիկոլը ժամանակին խոստանում էր լուծել օդանավակայանի քաղաքակիրթ տրանսպորտային սպասրկման հարցը, այն  մինչ օրս լուծված չէ: Հասարակակակն տրանսպորտը եթե պատահում է, ապա շատ հազվադեպ, իսկ գիշերային ժամերին անհետանում է:

Մի իսկական աղետ է տիրում, երբ  Նիկոլը կամ այլ բարձրաստիճան  պաշտոնյաները  պետք է մեկնեն կամ վայրէջք կատարեն «Զվարթնոցում»: Այդ դեպքում ոստիկանությունը  մի ժամ առաջ  «մաքրում» է օդանավակայան տանող ճանապարհը, ճամփեզրին կանգնած ավտոմեքենաներից, ստիպելով նրանց կա՛մ մտնել օդանավակայանի ավտոկանգառ եւ կեղեքվել, կա՛մ անընդհատ գտնվել շարժման մեջ եւ ընկնել օդանավակայանի  մոտ ճանապարհների մշտական խցանումների մեջ: Իսկ խցանումները անպակաս են, որովհետեւ օդանավակայան բերող ճանապարհը ինչպես կար 60 տարի առաջ նույն կերպ մնացել են եւ որեւէ մեկի մտքով չի անցնում , որ այս տասնամյակների ընթացքում օդանավակայան գնացող մեքենաների թիվը հարյուրապատկվել է:

Եվ վերջապես «Զվարթնոցի» բարդակային վիճակը եզրափակում է օդանավակայանի հին գեղեցիկ  եւ ինքնատիպ ճարտարապետության կառուցված, սակայն ներկայումս լքված  շենքը, որը միայն հիշեցնում է հայկական ավիացիայի եւ  «Զվարթնոց» օդանավակայանի անցած գնացած փառահեղ ժամանակները: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը կառավարման է տրվել արգենտինացի գործարար  Էռնեկյանին, ընդ որում, դա արվել է Ռոբերտ Քոչարյանի ցուցումով... Արդյուքները այսօր ակնառու են:

Ա. Հովհաննիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում