Էդուարդ Սպերցյանը` «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախում
ՍպորտՌուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», հաղորդում է Koinc Sport-ը:
23-ամյա ֆուտբոլիստին իրենց թիմում են ցանկանում տեսնել նաև իտալական «Ինտերը», «Ֆիորենտինան» և Ամստերդամի «Այաքսը»:


