Անգամ փակված, բայց դու Արմենից վախենում ես, որովհետեւ ինքը իսկական ԱՐՄԵՆ է, անգամ փակված. Մարգարիտ Եսայան

Թեմա
րկիրը թուրքին հանձնողը սարսափելի վախերի եւ շտապողականության ծուղակում է, մի կողմից թուրք-ադրբեջանական արեւմուտքները բզզում են, թե արագացրու, բանավոր խոսքիդ փաստաթղթային տեսք տուր, մյուս կողմից ամեն գիշեր երազախաբության մեջ ոռնում է վախից, իսկ առավոտյան նազարի պես դողալով իր համար վնգստացող դատական համակարգի ականջին ճվում՝ գլխներին սարքեք-հորինեք-բռնեք-փակեք-դատեք․․․․․։ Ու հերթական նոպայի արդյունքը եղավ Արմեն Աշոտյանին երկու ամսով փակելու տմարդի, անհիմն եւ խղճուկ որոշումը․․ Կարծեց, Արմեն Աշոտյանին փակելով իր թրքահպատակությունը, Արցախն ու ՀՀ սուվերեն տարածքները հանձնելը չի նկատվելու, դեմը այլ խոսող չի լինելու․․Ինչպես բոլոր մնացած դեպքերում, հիմա էլ սխալվեց․․․ Այո, Աշոտյանին փակեցիր, Արցախը փակեցիր, շատերին ես փակել ու , գուցե դեռ կփակես, բայց մի ամբողջ հայ ժողովրդի չես կարող փակել․․, նայիր ինչ է կատարվում երկրում, անգամ նորածիններն են քեզ հայհոյում ու անիծում, նայիր, երկրում տղա երեխաներ են ծնվում եւ անունները Արարատ ու Արմեն են դնում, այլեւս ոչ մի նիկոլ չի ծնվում եւ չի ծնվելու հայոց հողում։ Նայիր «Ոչ Արցախի էթնիկ զտմանը», «Արցախը չի լինելու ադրբեջանի կազմում» կարգախոսներով ստորագրահավաքը․․ Գի՞տես, չէ, որ արդեն շատ ավելի շատ մարդ է ստորագրել քո կապիտուլյացիոն գործունեության դեմ, քան 2021-ին ընտրել էին քպ-իդ։ Հաստատ գիտես․․ Վախե՞նում ես․․․․։ Հասկանո՞ւմ ես, չէ, որ երբ այդ հարյուր-հազարավոր հայերը մեկ մարդու պես ոտքի կկանգնեն, կբացվի նաեւ Փոքր Մհերի Դուռը եւ դու կմեռնես՝ խղճուկ, վիզդ ծուռ, եղկելի․․․։ Գիտեմ, վախենում ես․․․
Անգամ փակված, բայց դու Արմենից վախենում ես, որովհետեւ ինքը իսկական ԱՐՄԵՆ է, անգամ փակված, բայց Իգոր Խաչատուրովից վախենում ես, որովհետւ հաղթած եւ դեռ հաղթող բանակի խորհրդանիշ է, անգամ փակված, մայր հայրենիքից կտրված, բայց հայոց Արցախից սարսափում ես, որովհետեւ ինքը ԱՐՑԱԽ է․․․․ 
Ինքը Հայաստան է․․․․
Անգամ այսքան տառապած, որդեկորույս եւ ընկճված, բայց՝ ՀԱՅ մարդը չի մեռել․․․․․
Վախեցիր․․․ Զի դաժան է լինելու պատիժդ․․․․․
22․06․2023
Հ․Գ․ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, դու՝ հանցագործ․․․
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին