«Հրապարակ». Ռուս խաղաղապահների վառելիքն ու սնունդն էլ է սպառվում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակարի կամրջին անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո ամբողջությամբ շրջափակված Արցախում առաջացած պարենային ճգնաժամի խնդիրը ծառացած է ոչ միայն Արցախի ժողովրդի առջեւ, այլեւ տեղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի։

Բանն այն է, որ պատերազմից հետո Արցախում հայտնված  մի քանի հազարի հասնող ռուս զինվորների սննդի խնդիրը ոչ թե Արցախում է լուծվում, այլ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից են մատակարարում կտրոններով սնունդն ու դիզվառելիքը, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ ապրանքներ, իսկ Արցախում ընդամենը ընդունում-պահեստավորում են։ Հիմա, երբ Լաչինի միջանցքով ադրբեջանցիներն արգելում են անգամ հումանիտար բեռների փոխադրումը, ռուս խաղաղապահները կանգնել են ճիշտ նույն խնդրի առջեւ, ինչ արցախցիները։ Մանավանդ սուր է վառելիքի խնդիրը:

Տեղի մեր աղբյուրներից իմացանք, որ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ իրենց ելումուտը թույլատրելու համար, սակայն մինչ այս պահը դրական արձագանք չեն ստացել, ադրբեջանցիները ցանկացել են «մարդասիրական» ժեստ անել՝ առաջարկելով իրենք հոգան ռուսական կողմի սննդի, վառելիքի հարցերը, սակայն առայժմ ռուսները չեն հանձնվում, կամ ինչպես մեր աղբյուրն է ասում՝ դեռեւս վերեւներից հրահանգ չեն ստացել:

Բանն այն է, որ խնդիրը սնունդը կամ վառելիքը չէ, այլ ավելի քաղաքական է, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի վերահսկողությունը վերապահված է ռուսական կողմին։ Իսկ Ադրբեջանից մատակարարում ստանալը ևս մի քայլ կնշանակի դեպի Ադրբեջանի հետ ինտեգրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին