Թիվ մեկ խնդիրը` վառելիքի խնդիրն է, ինչն էլ իր հետ կբերի զուգահեռ նաեւ ջրի խնդրի. ԱՀ Գյուղնախարարը ահազանգում է

Հանդիպում

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որն ավելի ահագնացավ հունիսի 15-ից սկսած: Այսօր Արցախի շուրջ առկա է հավաքական ակտը՝ բլոկադան, որը պատերազմի մեթոդ է, կամ պատերազմի նախապատրաստման ակտ, ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում ոչ թե սպառնալիք, այլ վտանգ է ներկայացնում:

Արցախի կառավարության կողմից հսկայական ջանքեր են գործադրվում, որպեսզի խուսափեն հումանիտար աղետից, ցավոք, սակայն իրավիճակը բարդանում է օրեցօր․բոլոր տեսակի ապրանքների պակաս կա, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների:

Իսկ, թե ի՞նչ գյուղատնտեսական խնդիրներ է իր հետ բերել լիակատար շրջափակումը բերքահավաքի եռուն փուլում փորձել ենք հետաքրքրվել ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանից, ով նախ փաստեց.

-Արցախի Հանրապետության կառավարությունը շրջափակման ողջ ընթացքում տարբեր ծրագրերի միջոցով սատար է կանգնել գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին՝ փորձելով մեղմացնել բլոկադայի բացասական ազդեցությունը տնտեսության այս ճյուղի վրա:

Այս պահին սկսվել է բերքահավաքի սեզոնը` կարտոֆիլի, տարբեր բանջարաբոստանային կուլտուրանների մասով: Հենց գյուղատնտեսական ապրանքների շնորհիվ է, որ մեզ հաջողվում է քիչ թե շատ մեղմել պարենային ճգնաժամը, այս պահին հաշվարկներ են իրականացվում, որպեսզի կարողանանք հավասարաչափ ըստ տարածքների բաշխել: Ճիշտ է այս պահին բաջարեղենի քանակը լրիվությամբ չի բավարարում, բայց որոշակի քանակ ունենք: Հացահատիկային կուլտուրանների մասով եւս այս պահի խնդիրներ չունենք, բայց իրական պատկերը կարող ենք ասել միայն բերքահավաքի աշխատանքների ավարտին:

-Սահմամամերձ հատվածներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարվո՞ւմ են, թե՞ թշնամին թիրախավորում ա ու խոչընդոտում է նաեւ այդ աշխատանքներին:

-Սահմանամերձ շրջաններում անձրեւների պատճառով բերքահավաքը դեռ չի մեկնարկել, հենց սկսենք այդ ժամանակ հստակ կարող եմ պատասխանել Ձեր հարցին: 

-Պարոն Հայրիյան, 44-օրյա պատերազմից հետո մեծաթիվ ջերմոցային տնտեսություններ էին ներդրվել, էներգետիկ խնդիրներով պայմանավորված հաջողվում է ջերմոցները պահպաննել:

-Ներկա դրությամբ ջերմոցային տնտեսությունների աշխատանքները կազմակերպվում են ինչպես հարկն է, քանի որ ջեռուցում այս պահին չի իրականացվում օդի  ջերմաստիճանը բավարարում է, իսկ օդափոխության համար էլեկտրաէներգիան բավականացնում է: Այս պահին ոռոգման ջրի հետ կապված եւս որեւէ խնդիր չունենք:  Ընդհանուր առմամբ այս պահին գյուղատնտեսական սուր խնդիրներ չունենք, բայց ես չգիտեմ ինչքան կտեւի բլոկադան, որովհետեւ, եթե այն երկար տեւի, ապա իր հետ կբերի գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող թիվ մեկ խնդիրը` վառելիքի խնդիրն է,  ինչն էլ իր հետ կբերի զուգահեռ  նաեւ ջրի խնդրի:

-Եթե Արցախը ապաշրջափակվի, եղած խնդիրներն էլ լուծվեն, Արցախը եղած ռեսուրսներով գյուղատնտեսական առումով կհասնի՞ ինքնաբավության:

-Այդ հարցին դժվար է պատասխանել, որովհետեւ մինչեւ բերքահավաքը չավարտի, բերքը հավաքելուց հետո միայն կարող եմ հստակ պատասխանել Ձեր հարցին: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում