Մեր զինանշանը վերածել են ծաղրանքի` սուրը ջարդված է, շղթայակապ, առյուծն էլ ժանիք ու լեզու չունի. ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, նկարիչ Կարեն Աղամյանը:

— Պարոն Աղամյան, այսօր քննարկան թեմա է դարձել ՀՀ գերբը, զինանշանը: Ըստ Ձեզ՝ այսօրվա գերբը թերություններ ունի՞:

— Բազմաթիվ...

— Կմանրամասնե՞ք...

— Այո, միայն մի փոքր ճշտում` զինանշանի կամ գերբի թեմայի քննարկումը ոչ թե հենց նոր է սկսվել, այլ ես ուրախ եմ, որ նորից արթնացավ այդ թեման: Դեռ 13 տարի առաջ ես ուսումնասիրեցի և տեսա, որ մեր զինանշանում կան բազմաթիվ սխալներ: Հետո ուսումնասիրություններիս մեջ ինչքան խորացա, հասկացա, որ այդ բազմաթիվ սխալների մեջ կան գուցեև միտումնավոր դրված նշաններ: Այդ մասին բարձրաձայնել եմ: 2012 թվականից սկսած՝ երկրի առաջին դեմքերին ես ցույց եմ տվել: Մի փոքր պատմական ակնարկ անեմ այս թեմայի մասին: 1992 թվականին զինանշանի համար հայտարարվեց մրցույթ, որին մասնակցեցին հարյուր հիսուն հեղինակներ: Այդ ժամանակ ես հանձնաժողովի կազմում էի: Ինչքան հիշում եմ՝ ինը հոգանոց հանձնաժողով էր, որտեղ կային գիտնականներ, ակադեմիայի անդամներ, լրագրողներ, ճարտարապետներ, և ես` որպես դիզայներ-նկարիչ: Ոչ մի զինանշան հավանության չարժանացավ: Հանձնաժողովը դիտելուց հետո՝ հավաքվեց մի սենյակում, և ձայները կիսվեցին: Ներկայացված էր Առաջին հանրապետության զինանշանի տեսակները (մոտավորապես այն, ինչ հիմա ենք տեսնում), կար Խորհրդային Հայաստանի զինանշանի լրամշակումը, որտեղ մուրճ ու մանգաղի տեղը աստղ էր դրված, և կային լրիվ նոր մոտեցումներ, որոնք հերալդիկայի հետ կապ չունեին: Ավելի շատ լոգոտիպեր էին: Իսկ իմ կարծիքով՝ մրցույթը սխալ է հայտարարված: Մրցույթի հայտարարությունը ոչ թե պետք է լիներ՝ որ հարգելի նկարիչներ, դիզայներներ կամ ճարտարապետներ, ստեղծեք անկախ Հայաստանի զինանշանը, այլ պետք է լիներ սկզբից մշակված կոնցեպցիան: Իսկ դա մշակում են քաղաքագետները, գիտնականները, պատմաբանները: Այսինքն` մեր զինանշանի վրա պետք է պատվիրվեն այս կամ այն էլեմենտները, օրինակ` Նոյան տապանը, դափնեճյուղը, առյուծը կամ այլ էլեմենտներ: Ինչը քաղաքական լուծման խնդիր է: Հետո արդեն հանձնարարվում է մրցույթի մասնակիցներին դա պատկերել, և ընտրվի այն տարբերակը, ով ավելի լավ դա կկատարի: Այստեղ հակառակը եղավ: Եվ արդյունք չստացանք... Հայտարարվեց մրցույթի երկրորդ փուլը, որտեղ արդեն ներկայացված էին ոչ թե հարյուր հիսուն, այլ երկու հարյուր աշխատանք: Բայց պատկերը նույնն էր: Ոչ մի բան չփոխվեց: Իմ կարծիքը մնաց նույնը: Հետո իմ ներկայությունը չի եղել, որքանով տեղյակ եմ, երկրի առաջին դեմքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է այցելել և հավանել է ինչ-որ մի զինանշան, որն իմ կարծիքով ևս ամենալավ կատարվածն էր: Դա տարան Ազգային ժողով: Ազգային ժողովում դրվեց քննարկության, արեցին որոշ դիտողություններ: Հանձնարարեցին մեկ ուրիշին, որ այդ դիտողությունների հիման վրա շտկի, որը ես կարծում եմ հաջող շտկումներ չէին: Հերալդիկայի օրենքներով , եթե առյուծ կա, պետք է պարտադիր նրա լեզուն և ժանիքները երևան: Լեզուն հանեցին, ժանիքները փակեցին, բերանը դարձավ լացակումած մի վիճակ: Եվ դա մտավ կյանք: Դժբախտաբար, հետո հայտնվեցին այդ նույն գերբի հինգ, վեց տարբերակներ: Արտաքինով կարծես թե նույնն են, բայց երբ ուշադիր նայում ես, տեսնում ես, որ մեկը մյուսից շատ տարբեր է: Ավելի ծաղրանքի վերածվեցին շատ բաներ: Նույն պատմական տոհմերի թագավորությունների զինանշաններն աղավաղվեցին: Դարձան ծիծաղաշարժ էակներ: Իսկ դա գուցեև միտումնավոր արվեց:

— Իսկ շղթան որ կա, ճի՞շտ է:

— Սահմանադրության մեջ գրված է՝ ՀՀ զինանշանի վրա պատկերված է կենտրոնում վահան, աջ կողմում առյուծ, ձախից՝ արծիվ: Ի դեպ, դրանք կոչվում են վահանակիրներ և պահպանում են մեր երկիրը: Ներքևի հատվածում դրված են սուր, շղթա, ժապավեն, հասկեր և ճյուղ: Ես հարց եմ տալիս, իսկ ի՞նչ ճյուղ, որովհետև չէր կարող վերացական լինել: Ճյուղը պետք է ունենա իր նշանակությունը, քանի որ հերալդիկայի օրենքներում նման բան չկա: Հետո ուշադրություն դարձրի, որ մեր սուրը ծայր չունի: Նա թաքնված է վահանի հետևում: Իսկ սրի հիմնական էությունը ոչ թե նրա կոթն է, այլ` ծայրը: Հետո զարմանքով տեսա, որ մեր սուրը շղթայակապ է: Այսինքն` շարժունակ, աշխատող չէ: Հայտնվել էին մի շարք զինանշաններ, որոնց վրա սուրը ոչ թե թաքնված էր վահանի հետևում, այլ ջարդված դրված էր վահանի վրա:

— Ի՞նչ եք կարծում, դա միտումնավո՞ր էր արվում, որպեսզի նման խորհրդանիշներով կործանեն ՀՀ-ն:

— Եթե նայենք, որ վատ է նկարված, օրինակ` առյուծի մեջքը ջարդված է, կասենք դա նկարչական անգրագիտություն է: Բայց եթե թուրը վահանի վրա դրված է ջարդված, դա միտումնավոր է արված: Բոլոր էլեմենտները բացասական ազդակներ են մեր երկրի համար: Մեծն Կոնֆուցիոսը դեռ 2500 տարի առաջ է գրել .«Աշխարհը կառավարում են ոչ թե օրենքները և խոսքը, այլ՝ նշանները և խորհրդանշանները»: Այլ երկրների գերբերի ուսումնասիրություններ կան, որտեղ պարզվում է՝ պատկերված են այն, ինչ այդ երկիրն իր էությամբ ունի: Երեսունութ տեսակ ռուսական պատմական կայսրության գերբերի մեջ ամեն մի զինանշանի վրա նկարված է այն իրավիճակը, որը եղել է տվյալ ժամանակահատվածում: Բայց զարմանալին այն է, որ բոլոր զինանշանները նախօրոք են նկարվել: Օրինակ` սկզբից նկարվել է գերբը, հետո Իվան Ահեղը,Պետորս Առաջինը, կամ Եկատերինան մտել են իշխանության:

— Խորհրդային Հայաստանի գերբի մասին ի՞նչ կասեք:

— 1992 թվականին, շատերի կարծիքով, պետք է պահպանվեր դա և լրամշակվեր: Եթե նայենք մեր տասնհինգ հանրապետություններին` այդ գերբերը նույն սկզբունքով էին արված: Կողքերից՝ բուսական աշխարհից ինչ-որ բան էր, և այդ երկրին հատուկ կենտրոնում ինչ-որ մի պատկեր: Ադրբեջանի գերբի վրա նավթային սարքերն էին, իսկ մեզ մոտ` Արարատ լեռն էր: Այսինքն՝ ամեն հանրապետություն պետք է աներ իր գերբը` ըստ Սովետական Միության հիմնական գերբի տարբերակի: Այս դեպքում, մեր գերբի հեղինակը Սարյանն էր, որտեղ շատ գեղեցիկ պատկերված է ներքևում խաղողի ողկույզները, ցորենի հասկերը, կենտրոնում՝ Արարատ լեռը, իսկ վերևի մուրճ ու մանգաղը փոխարինել էին խաչով:

— Իսկ առանց Արարատ լեռան հնարավո՞ր է:

— Առհասարակ, ամեն ինչն է հնարավոր, բայց պետք է, թե՝ ոչ, դա քաղաքական հարց է:

— Իսկ դա ի վնաս մեզ չի՞ լինի:

— Սիմվոլը կարող է լինել և՛ Արարատ լեռով, և՛ առանց Արարատ լեռան, բայց Արարատ լեռը մեր ազգի խորհրդանիշն է: Ես լրամշակել եմ այն գերբը, որը գրված է այսօրվա Սահմանադրության մեջ: Եթե հանկարծ վաղը Սահմանադրությունը փոխվի, և այնտեղ ուրիշ բան գրված լինի, նորից կհայտարարվի մրցույթ, ու այդտեղ կլինի Արարատը, թե՝ ոչ, ես չգիտեմ: Սրանք քաղաքական հարցեր են: Ես դիզայներ-նկարիչ եմ և գերբի մասնագետ:

— Գերբի վրայի չորս թագավորություններն ի՞նչ են խորհրդանշում:

— Սա մեր պատմությունն է: Մենք ասում ենք, որ այն երկիրն ենք, որ ունեինք այսպիսի թագավորություններ: Չնայած՝ սա բոլորը չեն, ես շատ եմ ափսոսում, որ մեր գերբի վրա չկա Ուրարտուի մասին որևիցե ակնարկ: Առաջին հանրապետության գերբը փաստորեն իր նկարագրությունով սա է: Եվ նա լավը չի: Այնտեղ սուրը կիսապառկած է և նույնպես շղթայակապ: Գերբը ստեղծվել էր ոչ թե 1918 թվականին, այլ՝ 1920 թվականի հուլիսին: Մինչև այդ պետական գերբ չենք ունեցել: Իսկ այդ գերբով Հայաստանը գոյատևեց ընդամենը 4 ամիս: Այն ժամանակ, երբ ընդունվեց գերբը, Քաջազնունին կարծիք հայտնեց, որ այն պետք է ապագայում լրամշակվի: Ուղղակի հանձնաժողովը մեկնում էր Եվրոպա, որի համար պետք է լիներ անձնագրեր զինանշանով: Այսպիսով, հապճեպ ստեղծվեց այդ զինանշանը, որը դարձավ այն, ինչ հիմա այսօր է:

Այս ամեն ինչը գալիս է նրանից, որ բոլոր քաղաքակիրթ երկրներն ունեն հերալդիկայի խորհուրդ, որը զբաղվում է երկրի բոլոր սիմվոլներով: Ադրբեջանն ունի, Վրաստանն ունի, մենք չունենք:

— Ճի՞շտ եք համարում, որ ներկայիս իրադարձությունների անդրադարձը պատկերված լինի նոր ստեղծվող գերբում:

— Գերբը այնքան չի խոսում այսօրվա մասին, ինչքան խոսում է անցյալի և ապագայի իղձերի մասին: Առհասարակ, զինանշանի վրա պատկերվում են հիմնականում պատմական և ապագայի մասին տեսլական: Ըստ Սահմանադրության՝ մեր գերբում կա ժապավեն, բայց եթե կա ժապավեն, պետք է լինի կարգախոս: Առանց կարգախոսի՝ ժապավեն չի լինում:

— Այսինքն՝ մենք այսօր չունե՞նք կարգախոս:

— Պաշտոնապես մենք չունենք կարգախոս:

— Կարգախոսով գերբն ավելի՞ կարևոր է:

— Ես կարծում եմ` այո...Աշխարհում գոհություն ունեցող երկրների մոտ ութսուն տոկոսն ունեն կարգախոս:

— Այս պահին ի՞նչ կարգախոս կառաջարկեք:

— Ես կարգախոսի տարբերակներ ունեմ, որտեղ գրել եմ` «Միասնություն, հզոր պետություն», «Միասնություն, ազգ-պետություն», « Միասնությունը պետության հիմքն է»: Այսօր մենք միասնության և արդարության կարիքն ունենք: Եվ կարծում եմ, որ մենք պետք է մեր կարգախոսում ունենանք միասնություն և նաև արդարություն բառերը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում