ԵԽ․ Պայքարն են սկսում Հայաստանի բռնցքամարտիկները
ՍպորտԼեհաստանում ընթացող Եվրոպական երրորդ խաղերում հունիսի 23-ին պայքարը սկսում են բռնցքամարտիկները։
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Հունիսի 23-ին առաջինը ռինգ դուրս կգան Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը եւ Նարեկ Հովհաննիսյանը։
57 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Չեխիայի ներկայացուցիչ Վլադիմիր Տրակալի հետ։ Մենամարտը տեղի կունենա Երեւանի ժամամակով 15:00-ին։
Եվրոպական խաղերում օլիմպիական ուղեգրեր են տալիս 1-4-րդ տեղերը 57 կգ, 63,5 կգ , 71 կգ եւ 80 կգ քաշային կարգերում, 51 կգ, 92 կգ եւ +92 կգ քաշային կարգերում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները:
Եզրափակիչները տեղի կունենան հուլիսի 2-ին:

