«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԻՆՉ - ՈՐ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՉՍՏԱՑՎԵՑ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆ

Սպորտ

Iravunk. com-ի զրուցակիցն է վերջերս Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած Բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած, ծնունդով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ։ Հիշեցնենք, որ այս առաջնությունում Գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ևս բրոնզե մեդալ է նվաճել, ցավոք մրցավարները անարդար են վերաբերվել ու գողացել նրա հաղթանակը։ Մեզ հետ զրույցում ՆԱՐԵԿԸ առաջնության հետ կապված, պատմեց. «Առաջին մրցակիցս Կոնգոյից էր Վիլյամ Մբանգին, այս մենամարտը վաղաժամ ավարտվեց իմ հաղթանակով։ Իսկ երկրորդ մրցակիցս ազգությամբ իրանցի էր Պուրիա Ամիրին, նրան էլ հաղթել եմ 5։0 հաշվով, այդպես քառորդ եզրափակիչ փուլ մտա։ Նշեմ, որ այս մենամարտը ռևանշ էր ու շատ կարևոր էր ինձ համար, 4։0 հաշվով կամային հաղթանակ տարա, այդպես ապահովեցի բրոնզե մեդալը։ Իսկ կիսաեզրափակչում ինչ - ինչ պատճառներով Եվրոպայի չեմպիոն, իտալացի Ազիզ Աբես Մուհիդինի հետ չստացվեց մենամարտը։ Սակայն, ես չեմ հուսահատվում, կպարապեմ, հետագայում ոսկե մեդալ կնվաճեմ։ Այս մեդալը ինձ համար իսկապես շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև առաջինն էր մեծահասակների պայքարում։ Տքնաջան պարապել էի, հավաքներից երկուսը եղել են Ծաղկաձորում, երեքը Ղազախստանում, չորս երկրի հավաքականների հետ, ինչը իսկապես օգտակար եղավ։ Ես շատ լավ մարզավիճակում էի, վստահ էի իմ ուժերին, գիտեի, որ մեդալի համար կարող եմ պայքարել։ Հանդես եմ եկել 92 կգ քաշային կարգում։ Վնասվածք չունեի, լրիվ ապաքինվել էի։ Ասեմ, որ ինչպես Հայաստանում, այնտեղ էլ շատ հայեր կային, մեզ երկրպագում էին, ոգևորում։ Իմ հաջողության գրավականը տքնաջան պարապմունքներն են։ Եվրոպական խաղերի համար ենք պատրաստվում, այն ի դեպ, վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար։ Շատ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»։

- Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շատ շնորհակալ, որ մշտապես լուսաբանում եք մեր նվաճումների մասին։ Անխափան գործունեություն եմ մաղթում Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի