«Հրապարակ». Արցախում ակցիաները դադարեցվել են

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, հավանաբար, ճամբարափոխ է եղել եւ այլեւս ոչ թե Նիկոլ Փաշինյանի օրակարգն է սպասարկում, այլ նախագահ Արայիկ Հարությունյանի։ Տիգրան Պետրոսյանը, ով Արցախում վերջին տարիներին աչքի էր ընկնում հակառուսական ակցիաներով եւ դիրքորոշումներով, պաշտոն ստանալուց հետո տեւական ժամանակ ընդհատակ է անցել, չկա անգամ այս օրերին, երբ հակառուսական տրամադրությունները, թերեւս, օբյեկտիվ պատճառներով հասել են գագաթնակետին։

Երեկ փորձեցինք Պետրոսյանից պարզել՝ արդյոք չե՞ն պատրաստվում հերթական ակցիան իրականացնել Արցախում տեղակայված ռուսական ռազմաբազայի կենտրոնակայանի դիմաց՝ այն պատճառով, որ մեկ շաբաթից ավելի է՝ Արցախը լիակատար շրջափակման մեջ է, մինչդեռ խաղաղապահների առաքելությունն է՝ ապահովել անխափան երթեւեկը կամ առնվազն հումանիտար բեռների տեղափոխումը։ Սակայն Պետրոսյանը չպատասխանեց մեր զանգերին։

Հիշեցնենք, որ մինչ նշված խորհրդի ղեկավար նշանակվելը՝ ապրիլ ամիսը, Տիգրան Պետրոսյանը քանիցս նման ակցիաներ էր իրականացնում, որոշ տեղեկություններով՝ հաճախ Փաշինյանի ցուցումով։ Այդ փաստը ՀՀ վարչապետն օգտագործում էր դաշնակիցների հետ փոխհարաբերություններում՝ վկայակոչելով Արցախում առկա հակառուսական տրամադրությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի