Եթե Նիկոլի կառավարությունը չունի փողի խնդիր, և իր ասելով, իբրև թե ոչինչ չի խնայել Բանակի համար, ապա ինչու՞ է անցել ՊՆ գույքը վաճառելուն. Արտակ Զաքարյան

Թավշյա տեռոր
ՀՀ գործող իշխանությունները, ովքեր բոլոր ամբիոններից գոչում են Բանակի հանդեպ իրենց «սրտացավ» վերաբերմունքի, Բանակն իբրև թե «արդիականանցնելու ու վերազինելու» իրենց «ծրագրերի» մասին՝ նախաձեռնել են ՀՀ ՊՆ պատկանող թվով 71 անուն գույքի՝ վաճառքի հանելու գործընթացը: Դրանց թվում են զորամասերի շենքեր և տարածքներ, բուժվարչության շենք-շինություններ, մայրաքաղաքում և այլ վայրերում գտնվող զորանոցային և այլ հողատարածքներ, շինություններ և այլն։
Որպես հիմնավորում նշվել է նաև, որ հաշվի առնելով պատերազմի արդյունքներով նյութատեխնիկական մեծ կորուստները, և դրանց համալրման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելը, ՊՆ նպատակահարմար է գտել նշված 71 անվանում գույքը շուկայական արժեքներով օտարելու և այդ միջոցներն ուղղելու ռազմական կարիքներին։
Ս.թ. հունիսի 22-ին կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերով, ՊՆ-ին պատկանող ևս 6 անուն գույք հանվել է վաճառքի` կադաստրային արժեքի նվազագույն գներով, որն ինչպես հայտնի է շուկայական գներից ցածր են: Ընդ որում, նշված անշարժ գույքերը գտնվում են Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում: Նիկոլի տխրահռչակ կառավարությունն անում է մի բան, որի համար արդեն կան իր կողմից հարուցված քրեական գործել և ձերբակալված պաշտոնաթող զինվորականներ:
Նախ եթե Նիկոլի կառավարությունը չունի փողի խնդիր, և իր ասելով, իբրև թե ոչինչ չի խնայել Բանակի համար, ապա ինչու՞ է անցել ՊՆ գույքը վաճառելուն` հիմնավորելով Բանակի կարիքները:
Երկրորդ` ապագա կառավարությունն իրավունք ունի՞ քրեական գործեր հարուցելու այն անձանց և սուբյեկտների նկատմամբ, ովքեր այսօր ձեռք կբերեն շուկայականից ցածր գնով վաճառքի հանված Բանակի անշարժ գույքը:
Երրորդ` ինչո՞ւ է ընտրվել գույքերն օտարելու համար կադաստրային նվազագույն արժեքը, ի՞նչ մեխանիզմով է կայանալու վաճառքը, և ինչպե՞ս է հանրությունը տեղեկանալու, թե ովքեր են տվյալ գույքերը ձեռքբերողները: Հատկապես, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ՔՊ-ական վերնախավն ակտիվորեն տեղավորվում է բիզնես դաշտում` բնականաբար օգտվելով (չարաշահելով) պաշտոնեական իրենց դիրքերից և ազդեցության լծակներից:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում