Մեր երկրի հիմներգը ոչ մի կապ չունի հայոց հոգեւոր արժեքների հետ. ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Մշակութային

Այսօր բոլոր պետություններն ունեն պետական օրհներգ: Օրհներգը օրհնության ու փառաբանության երգ է՝ նվիրված հայրենիքին: Իսկ թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ-ում գործող օրհներգի մասին, իմացանք կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ զրույցից:

— Պարոն Ամիրխանյան, ի՞նչ կասեք ներկայում գործող մեր օրհներիգի մասին:

— Հանրությանը հայտնի է, որ մեր հիմներգի արմատները տանում են դեպի Իտալիա: Տարիներ առաջ մեր երկրի հիմներգի վերաբերյալ ես զրույց եմ ունեցել Իտալիայի դեսպանի հետ, և նա փաստել է այն հանգամանքը, որ այդ երգի մեղեդին Իտալիայում ընդունված էր հնչեցնել մարդուն հրաժեշտ տալու կենտրոնում, որտեղ մարդիկ վերջին հրաժեշտն էին տալիս իրենց հարազատին: Այդ մեղեդու համար բառերը գրել է նաև մեր հայրենակից Միքայել Նալբանդյանը, որը ենթադրում է մարդու հրաժեշտը կյանքից: Եվ իրենց խոսքը համոզիչ դարձնելու համար նրանք ինձ տվեցին գիրքը, որի մեջ այդ ամենը հրատարկված է՝ որպես պատմական իրողություն:

Սակայն ինչ-ինչ ձևերով այդ երգը դարձել է մեր երկրի հիմներգը, որը ոչ մի կապ չունի հայ մշակույթի, մեր հոգևոր արժեքների պատկերացումների հետ: Կյանքը զարգացող էտապներ ունի, ի՞նչ կապ ունի երկու հարյուր տարի առաջ ստեղծված մեղեդին այսօրվա երազներ ունեցող Հայաստանի հետ: Ի վերջո, հիմնը սիմվոլ է, որը պետք է միավորի մեր ազգին: Իսկ մեր ազգը քրիստոնեության երկար ու ձիգ ճանապարհ անցնելով՝ չունի իր սեփական հիմներգը, խորհրդանիշը: Ես գալիս եմ այն եզրակացության, որ հիմնի բոլոր փորձերը ինչ-որ բան փոփոխելու և հարմարավետ դարձնելու համար իզուր փորձեր են եղել, որովհետև այն օտար է մեզ համար: Ես առաջարկում եմ ոչ թե հին հիմնը իր անցած ճանապարհով նորացնելը, այլ «Երազ իմ երկիր հայրենի» երգը դարձնել Հայաստանի հիմներգ: Եվ դրանով բոլոր հարցերը կլուծվեն: Դա հզոր միավորման ուժ, պոտենցիալ ունի իր մեջ: Փոքրից մինչև մեծ սիրում են այս երգը: Միայն այս սիմվոլն է, որ կարող է դառնալ մեզ միավորող խորհրդանիշը:

— Ճիշտ չընտրված հիմներգը կարո՞ղ է ազդել երկրի ճակատագրի վրա:

— Անպայման… Նորից կրկնվում եմ, բայց կրկին ասեմ, որ Միքայել Նալբանդյանն այդ բառերը գրել է հրաժեշտ տվող մարդու կապակցությամբ: Իսկ մենք վերցրել, դա օգտագործում ենք: Սա՞ է մեր մշակութային պոտենցիալը: Սա շատ լուրջ թեմա է: Պետք է նաև այս հարցով հասարակությանը դիմել, որպեսզի նրանք իրենց խոսքն ասեն: Մեր հիմներգը պոետիկ գաղափաներից ելնելով՝ սխալ մեղեդու հետ կպցրած երգ է, որն իր մեջ ազգային ոչինչ չունի: Մեզ հարկավոր է միավորման սիմվոլ արտահայտող երգ, որպեսզի չմասնատվենք և լինենք միասին: Իսկ այդպիսի երգը միայն «Երազ իմ երկիր հայրենին է»:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում