Մահացել է երգահան Ալեքս Միրզոյանի մայրը՝ սիրված պարուսույց Նելլի Աբովյանը

Մշակութային

Մշակութային ու կրթական հանրույթը կորցրեց եւս մի վառ ու տաղանդաշատ անհատականության: Այսօր «Եդեմ» սգո սրահում (հասցե՝ Էրեբունի վարչական շրջան, Դաշտենցի փող., 68/1) տեղի կունենա մի շարք հիթային երգերի հեղինակ, երգահան Ալեքս Միրզոյանի սիրելի մայրիկի՝ Երեւանի Շառլ  Ազնավուրի  անվան  մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Պարարվեստ» ամբիոնի եւ ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի դասախոս, պարուսույց Նելլի Աբովյանի հոգեհանգստի արարողությունը։

Մեծ է եղել Նելլի Աբովյանի վաստակը հայ մանուկների գեղագիտական դաստիարակության եւ պարուսուցման գործում։ 1980-1984թթ հանդիսացել է պարի պետական անսամբլի պարուհի։ 1979-1990թթ. աշխատել է էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումում՝ որպես պարուսույց։ 1979-1993 -թթ. աշխատել է Կանազի մշակույթի պալատում, որպես պարուսույց։ 1984 թ.-ից առ այսօր աշխատում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում՝ որպես դասախոս։  1993-2003թթ. աշխատել է Պաշտպանության նախարարությունում՝ որպես պարուսույց։ 1993-2003թթ. աշխատել է Քաղաքային պիոներ պալատում՝ որպես պարուսույց։ 1995թ-ից առ այսօր աշխատում էր Կույր եւ թույլ տեսնող երեխաների դպրոցում` որպես պարուսույց-մանկավարժ։ 1995թ-ից առ այսօր աշխատում էր թերզարգացած մանկատան երեխաների դպրոցում` պարուսույց-մանկավարժ։ 1998 թ.-ից առ այսօր աշխատում էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես պարարվեստի ամբիոնի դասախոս։ 2003-2006թթ. աշխատել է Երևանի թիվ 114 դպրոցում՝ որպես պարուսույց։ 2008թ. երկարամյա գործունեության համար արժանացել է Խ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի մեդալի։ 2018թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի։

«Ազնավուր» քոլեջի աշխատակազմը եւ ՀՊՄՀ «Պարարվեստի մանկավարժության եւ նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնը ցավակցություններ են հղել լավագույն մանկավարժի, տաղանդաշատ պարուսույցի անժամանակ կորստի համար՝ իրենց վշտակցությունը հայտնելով հարազատներին:

Նելլի Աբովյանի անունն ու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: Մենք նույնպես ցավակցում ենք Ալեքս Միրզոյանին՝ սիրելի մայրիկի կորստի համար, մաղթում համբերություն՝ այս ծանր պահին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում