«ՄՐՑԱԿԻՑՍ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԷՐ». ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻ ՉԵՄՊԻՈՆ ՌՈՄԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սպորտ

Օրերս, Գավառի մարզադպրոցի սաները, որոնք ծնունդով Գանձակ և Սարուխան գյուղերից են, «Այկիկենդո կարատեի» Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Քիքբոքսինգի Կովկասի առաջնությանը և գերազանց արդյունք գրանցել։ Ոսկե մեդալակիր են դարձել ու Կովկասի չեմպիոն հռչակվել Ռոման Եղիազարյանը, Խաչիկ Ասատրյանը, Գոռ Խաչատրյանը, Էրիկ Բադալյանը, իսկ Ռուստամ Բադալյանը արծաթե մեդալ է նվաճել։

Iravunk. com-ին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ Եվրասիայի գավաթի չեմպիոն, Կովկասի առաջնության նորընծա չեմպիոն, ծնունդով Գանձակ գյուղից ՌՈՄԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Ռոման, հաղթանակի առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 55 կգ քաշային կարգում։ Մրցակիցս Թուրքիայի դրոշի ներքո հանդես եկող, ազգությամբ ադրբեջանցի մարզիկ էր, պատանիների Աշխարհի չեմպիոն, ֆիզիկապես բավականին ուժեղ էր, տեխնիկապես ձեռքերով էր հիմնականում հարվածում, իսկ ես ոտքերի հարվածներով էի առանձնանում։ Նախքան մենամարտը, հասցրել էի ուսումնասիրել հակառակորդիս, ինչպես, որ պլանավորել էինք մարզչիս հետ, հենց այդպես էլ եղավ, ես հաղթեցի երեք ռաունդանոց մենամարտում։

- Ռոման, իսկ ինչ մտածեցիր այն պահին, երբ իմացար, որ մրցակիցդ մեզ համար թշնամի երկրի ներկայացուցիչ է լինելու։

- Ավելի շատ մեծացավ հաղթելու ցանկությունը, հոգեբանորեն ավելի լավ տրամադրվեցի, միայն մտածում էի հաղթանակի մասին։ Այս հաղթանակս, նվիրում եմ ծննդավայրիս Գանձակ գյուղի 7 անմահ հերոսների պայծառ հիշատակին, նրանցից երկուսը զոհվել են Ապրիլյան քառօրյա, իսկ հինգը Արցախյան 44-օրյա պատերազմների ժամանակ։ Մենք միշտ պարտավոր ենք հիշելու նրանց, նրանց կատարած սխրանքը անմար է։ Հաջորդ տարի, իմ 18 տարին էլ է լրանում, ես էլ կգնամ ու կծառայեմ իմ երկրին ու կշարունակեմ մեր հերոս եղբայրների կիսատ թողած գործը։ Նշեմ, որ ես ծնկի վնասվածք էլ ունեի, լիովին չէի ապաքինվել, կարևորը, դա ինձ չխանգարեց, մասնակցեցի ու հաղթեցի ադրբեջանցի մարզիկին, ծածանելով մեր եռագույնը։Այս մրցաշարին, շուրջ 3 ամիս էի պատրաստվել։ Սա Քիքբոքսինգի միջազգային մրցաշար էր, Կովկասի առաջնությունը։ «Այկիկենդո կարատեի» ֆեդերացիայի նախագահը Դավիթ Աթանեսյանն է։ Նա ջանք ու եռանդ չի խնայում, այս մարզաձևը մեր երկրում մասսայականացնելու, զարգացնելու համար։

- Ռոման, իսկ պետական աջակցություն երբևէ ստացել ես։

- Անցած տարի, Եվրասիայի գավաթի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո, ես ու մարզիչս խրախուսվել ենք դրամական պարգևով Գավառի քաղաքապետի կողմից։

- Ռոման, երբ ես սկսել զբաղվել սպորտով։ 

- 6 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով։ Հայրիկիս ուղեկցությամբ գնացինք մարզադահլիճ, անկեղծ ասած, սկզբից լուրջ չէի վերաբերվում, սիրողական էի պարապում, այնուհետև մասնակցեցի մրցաշարերի, հաջողություններ գրանցեցի ու հասկացա, որ սպորտը, այս մարզաձևը քիքբոքսինգը, իմն է, ու պիտի քայլեմ այդ ճանապարհով։ Անձնական մարզիչս Արաքս Մարգարյանն է։ Նրա մեծ նվիրվածության, մեծ կամքի շնորհիվ եմ շատ հաջողություններ գրանցում։ Ես մայթայի մրցաշարերի էլ եմ մասնակցել ու հաղթել։ Մարզչիս ուղեկցությամբ, ըմբշամարտի հնարքներ էլ եմ սովորում, մասնակցում եմ նաև ուշու - սանդայի մրցաշարերի, որտեղ գցումներ անել էր պետք, որպեսզի դժվարություններ չառաջանա։ Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի բազմակի /7անգամ /չեմպիոն եմ, չեմպիոնական գոտու հաղթանակով, K1-ի Հայաստանի գոտու հաղթող։ Նշեմ, որ անցած տարի էլ կրկին Վրաստանում մասնակցել եմ միջազգային մրցաշարի։ Մենամարտեր ունեցա ազգությամբ վրացի և ռուս մարզիկների հետ, եզրափակչում տեխնիկական նոկաուտով հաղթեցի ռուս մարզիկին, երեք ռաունդանոց մենամարտ էր, հաղթեցի ու դարձա Եվրասիայի չեմպիոն։ Մարզիչս ինձ տրամադրում է թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես, այս հաղթանակները, միայն իմ շնորհիվ չէ, նաև մարզչիս տքնաջան աշխատանքի շնորհիվ է։ Նպատակս է Աշխարհի առաջնությունում հանդես գալ ու հաղթել, լավագույնը լինել ողջ աշխարհում։ Ափսոս, սա Օլիմպիական մարզաձև չէ։ 

- Ռոման, գաղտնիք չէ, որ գյուղական համայնքներում մարզադահլիճների խիստ պակաս կա, կամ եղածներն էլ գտնվում են շատ անմխիթար պայմաններում։ Հետաքրքիր է, ինչպիսին է Ձեր ծննդավայր Գանձակի մարզադահլիճը, արդյոք հագեցած է մարզական գույքով, պարապմունքները լիարժեք իրականացնելու համար։

- Մեր գյուղից բարերար ունենք Վաչիկ Իսրայելյանը, նա իր ֆինանսական միջոցներով մարզագույք է ձեռք բերել, մշտապես աջակցում է մեզ, մեր կողքին է, իսկական հայի տեսակ է, ինչպես նաև ֆեդերացիայի հետ համատեղ աջակցում է մրցաշարերի մեկնելու ծախսերը հոգալու համար։

- Իսկ առաջիկա ծրագրերի մասին ինչ կասես։

- 15 օր հետո, Հայաստանում կկայանա Քիքբոքսինգի միջազգային մրցաշար, մրցակիցս կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող մարզիկ, պիտի լավ պատրաստվեմ։ Իսկ հոկտեմբերի 23-30-ը, Գերմանիայում Աշխարհի առաջնությանը պիտի մասնակցեմ։ Նշեմ, որ այս վերջին մրցաշարի հաղթանակս ադրբեջանցի մարզիկի հետ, շատ հիշարժան կմնա իմ մարզական կարիերայում, որովհետև ամենածանրն ու ամենադժվարն էր, շատ ուժեղ էր մրցակիցս, ես ոգևորվեցի, որ կարողանամ ուժ գտնել իմ մեջ ու հաղթել, մանավանդ, որ մեզ համար թշնամի երկրից էր։ Մեր հայ ազգը շատ ունի նման հաղթանակների կարիք։ Այս հաղթանակը շատ պարտավորեցնող է, որպեսզի այլ երկրներում էլ կարողանամ հանդես գալ ու հաղթել։

Հաղթանակից հետո, անբացատրելի զգացողություններ առաջացան, որ բառերով չեմ կարող նկարագրել, շատ մեծ հպարտություն զգացի, որ կարողացա հաղթել ադրբեջանցի մարզիկին։ Իսկ ահա Ռոմանի անձնական մարզիչը ԱՐԱՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, այսպես բնութագրեց իր սանին.

«Ռոմանը շատ լավ մարզիկ է, շատ աշխատասեր։ Եթե որևէ նպատակ է դնում, ուրեմն ամեն բան կանի, որպեսզի հասնի այդ նպատակին։ Նա իր մարդ տեսակով էլ է առանձնանում մյուսներից, վայելում է բոլորի սերն ու հարգանքը։ Արդեն 7 տարի է, ինչ ես եմ նրա մարզիչը, շատ գոհ եմ նրանից, շատ մեծ հույսեր եմ կապում նրա հետ։ Ես, լինելով մարզիչ, Գավառի տարածաշրջանում պարապմունքներ եմ անցկացնում Սարուխան, Մարտունի, Ձորագյուղ բնակավայրերում, որպեսզի առողջ, ուժեղ սերունդ ունենանք։ Ցավոք, պատերազմական երկրում ենք ապրում և սպորտին մեծ ուշադրություն պիտի դարձնենք։ Իմ սանը Ռոմանը, հուլիսին չեմպիոնական գոտու մենամարտ կունենա իրանցի մարզիկի հետ, Երևանում:

Հուսով եմ, լավ կլինի ամեն ինչ։ Շատ շնորհակալ ենք, որ լուսաբանում եք, մենք դրա կարիքը իսկապես շատ ունենք։»

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի