35-ամյակի նախաշեմին «նվեր» մատուցեցին «Գոյ» թատրոնին

Մշակութային

Այս տարի լրանում է «ԳՈՅ» թատրոնի 35-ամյակը և այդ առիթով «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Պարոն Սահակյան, «ԳՈՅ» թատրոնի 35-ամյակի հետ կապված, միջոցառումներ լինելո՞ւ են:

— Հիմա հարաբերական դադար է, որովհետև մեզ «նվեր» մատուցեցին` ուզում են կասեցնել թատրոնի գործունեությունը: Այո, նախատեսվում են պրեմիերաներ. Զյուսքինդի «Պարֆյումեր», Շեքսպիրի «Լիր արքան», անպայման անելու ենք Մոնթե Մելքոնյանի, Զորավար Անդրանիկի մասին ներկայացումներ: Այս ամիս մենք ուղղակի ակցիա արեցինք և հանդիսատեսի համար անվճար խաղացինք մեր ողջ ռեպերտուարը: Մենք մեր հանդիսատեսին շատ ենք սիրում և մեզ հաճույք է պատճառում իրենց սյուրպրիզներ մատուցել:

Ձեզ նույնպես «անակնկալ» մատուցեցին: Իսկ 35-ամայի հետ կապված՝ գոնե հաշվի կառնե՞ն, որ դա թատրոնի համար հոբելյանական տարի է:

— Նրանք արդեն արել են, իրենց լեզվով ասած` քայլը: Հիմա մենք պետք է ցուցադրենք մեր բռունցքը:

Դուք արդեն երկրորդ հայցով մտաք դատարան, ի՞նչ արդյունք ունեք:

— Արդյունքին սպասում ենք: Ժամկետ կա սահմանված: Սպասում ենք պատասխանին: Եվ առաջին հայցն էլ մտնում է Վերաքննիչ, հայցը մերժելու պատճառաբանությունն այն էր, որ այն պաշտպանությունը, որ մենք փնտրում ենք, փնտրենք ուրիշ տեղ: Բայց եթե դա դատարանը չի, որտե՞ղ փնտրես քո իրավունքների պաշտպանությունը... ո՞ր ատյանն է… ներկայացրել ենք կառավարության որոշման անվավեր, անօրինական ճանաչելու հայցը, բայց սա վերջը չի դեռ, հայցեր կլինեն:

— «Գոյ» թատրոնի հանդեպ նման վերաբերմունքի պատճառը միգուցե Ձեր քաղաքական հայացքնե՞րն են:

— Ոչ թե քաղաքական (որովհետև ես որևէ կուսակցության անդամ չեմ եղել ու չեմ լինելու), այլ՝ քաղաքացիական: Ես խոսում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Տեսնում եմ՝ ինչ է կատարվում: Եվ չեմ կարող դրա մասին լռել: Ինչո՞ւ լռեմ, ինչի՞ց վախենամ: Արդեն չկան շատ-շատ բաներ: Արցախ չկա, ու շատ բաներ չեն լինելու: Ամեն մեկի հետ կանեն այն, ինչ-որ նա թույլ կտա:

Հետագայում երկրում կատարվող իրադարձությունները տեղ կգտնեն Ձեր բեմադրությունների մեջ:

— Դրա մասին գրված է շատ լավ գործ՝ «Քաջ Նազարը»: Ես ասել եմ ու ասում եմ` քաղաքական գործիչը (ի նկատի ունեմ մեր երկրի) բեմ բարձրանալու համար շատ փոքր է: Թատերական գրականության մեջ բազմաթիվ գործեր կան դավաճանության, ազգուրացության մասին: Եվ երբ մենք «Անասնաֆերմա» եք բեմադրում, զուգահեռներ են առաջանում: Բայց այս վիճակը ծայրահեղագույնն է: Ինչ-որ մի բան անարդարացի ես անում, այդտեղ սկսում են պրոբլեմները: Հետո գնում է այդ ուղղությամբ երկրորդ, երրորդ քայլերը: Դա գայթակղիչ է: Սատանան գայթակղում է հազար ու մի բաներով: Եվ հիմնականում` փողով: Եթե դու գնացիր փողի հետևից, հասկացիր՝ ում ես ծառայում: Այդ մարդկանց հայրենիքը փողն է: Ոչ թե փողն է իրենց ծառայում, այլ իրենք են ծառայում փողին. գերին են փողին:

Փողին ծառայելով՝ կարող են կորցնել հայրենիքը:

— Այդ գիտակցությունն իրենց մեջ չկա... Այն կինը, որն ասում է` հայրենասիրությունն աբստարկտ զգացողություն է: Նրա մեջ չկա հայրենասիրություն: Նա համոզմունք է ասում: Ու նա այդպիսին է: Այդ իմաստով նա ամորֆ է: Ինքը չունի այդ օրգանը, որին դու դիմես, ասես` հայրենիք: Չկա նրա մեջ և վերջ:

Խոսելով հայրենասիրությունից՝ չենք կարող չխոսել Նժդեհից: Ձեր վերջին ներկայացումը Նժդեհի մասին էր: Այն ինչ, որ կատարվեց զուգադիպությո՞ւն էր:

— Ո՛չ, զուգադիպություն չէր: Ամեն ինչ հենց այդտեղից սկսեց:

Վերոհիշյալ կինը Նժդեհին անվանել էր ֆաշիստ՝ կրկնելով սորոսական սեմինարների ժամանակ իր սերտած դասերը: Ներկայացումը հենց ընդդեմ իրեն էր և իր ասածի: Ես որոշեցի, որ պարտադիր Գարեգին Նժդեհի մասին ներկայացում պետք է լինի: Սամվել Բաղինյանը նյութն ուներ, և մի անգամ մենք ներկայացրել ենք: Մենք այդ նյութը վերաձևավորեցինք: Այդ ամենը կատարվեց տաս օրում: Փետրվարի 7-ին կայացավ Գարեգին Նժդեհ «Իրական առասպել» ներկայացման պրեմիերան: ԿԳՄՍ նախարարությունը մեզ հետ նոր պայմանագիր կնքել էր հունվարի 27-ին: Փետրվարի 7-ին մենք խաղացինք Գարեգին Նժդեհ «Իրական առասպել» ներկայացումը, փետրվարի 8-ին տնօրենին հրավիրեցին նախարարություն...

Իրենցից որևէ մեկը գոնե ներկա՞ էր այդ ներկայացմանը:

— Ո՛չ, բա նրանք կգան այդ միջավա՞յր: Իրենք կթունավորվեն այդտեղ:

Դուք հրավիրե՞լ էիք:

— Իրենց պարտականությունն է գալ, հետաքրքրվել, իմանալ, տեսնել:

Եթե չեն եկել, ո՞նց են որոշել թատրոնի ճակատագիրը:

— Էլեմենտար իմքայլական տեխնոլոգիա` զրպարտություն… Խզմալյանը 2017 թվականից չի մտել թատրոն, այն դեպքում, երբ որ Սունդուկյանի հետ նույն շենքում ենք: Մենք մի հարկ վերև ենք: Դա կարծեմ քսաներկու աստիճան է, որ պետք է բարձրանար մեզ մոտ: Նա Սունդուկյան եկել է մոտ հիսուն անգամ: Մի անգամ չի փորձել վերև բարձրանա: Չէ՞ որ «Գոյ» թատրոնն էլ է մտնում նախարարության մեջ...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում