Էդ ռազմական հատկացումների զգալի մասը սոցիալական հատկացումների, բնակարանների ծրագրերն են. Աչմեն Հովասափյանը` Նիկոլի ռազմական ստերի մասին

Զարկերակ
Նիկոլական ստահոդ կազուսերին անդրադառնալիս անհնար է չանդրադառնալ զենքի ու բանակի մասին նրա արած անհասկանալի պնդումներին։ Նայեք, մի հարթակում ասում է, թե «մենք բանակ չենք ունեցել», «բանակը կազմաքանդված ա եղել», մյուս դրվագում խոսում է բանակում տիրող համատարած թալանի ու տարբեր համակարգային կոռուպցիայի մասին։ Սա սեփական անձի դեմ ցուցմունք տալու ակնհայտ փաստ է ։
Շատ կարճ 2008-18 թվականների ռազմական ծախսերի մասին՝ 2008թ. 116,2 մլրդ, որը կազմել է պետբյուջեի 14,3 %-ը, 2009թ.՝ 124,9 մլրդ, որը կազմել է պետբյուջեի 13,5 %-ը, 2010թ. 147,6 մլրդ, պետբյուջեի 15,5 %-ը, 2011թ. 139,8 մլրդ, կամ բյուջեի 14,2 %-ը, 2012թ․՝ 146,6 մլրդ, որը բյուջեի 14,6 %-ը, 2013թ.՝ 175,5 մլրդ, կամ բյուջեի 15,3 %-ը, 2014թ.՝ 183,5 մլրդ, պետական բյուջեի 14,9 %-ը, 2015թ.՝ 191,2 մլրդ, պետբյուջեի 13,6 %-ը, 2016թ.՝ 218,1 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15 %-ը, 2017թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 286,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 19 %-ը, 2018թ.-ին 228,9 մլրդ, պետբյուջեի 15,8 %-ը:
Հիմա վերցնենք հաշվիչն ու կատարենք մի շատ պարզ թվաբանական գործողություններ։ Ստացվում է, որ 2008-2018թթ-ին ԶՈՒ կարիքների համար (այդ թվում՝ զենք, զինամթերք) հատկացվել է ոչ թե 345 մլրդ դրամ, ինչպես ստում են սրանք ու դրանց փառաբանող մի քանի անինքնասերներ, այլ 1 տրիլիոն 768,3 մլրդ դրամ կամ, որ նույնն է՝ շուրջ 3 մլրդ 684 մլն ԱՄՆ դոլար: Ստացվում է հերթական դեմագոգիկ ու փաստական հիմք չունեցող զառանցանք։
Անզեն աչքով տեսանելի է, որ ողջ 10-ամյակի ընթացքում բյուջեի 14-15 տոկոսը մշտապես հատկացվել է բանակին ու ռազմական ծախսերին։ Այլ բան է, որ ներկայումս բյուջեի մուտքերն ու հավաքագրումները մի շարք աշխարհաքաղաքական պատճառներով պայմանավորված ավելացել են, ինչը նշանակում է, որ պետք է ավելանային նաև ռազմական ծախսերին տրամադրվող գումարների ծավալները։ Ասել է թե, իշխանությունների այն պնդումը, թե վերջին 5 տարիներին «ՀՀ պատմության մեջ աննախադեպ են եղել բանակի հատկացումները», բացահայտ մանիպույլացա է և հանրությանը մոլորեցնելու փորձված մեթոդ։ Հասկացք, որ բանը արարգ-արագ խոսելով չի, երբ «գյուղից մարդ չկա», էդ ժամանակ, ինչ էլ ասես, քեզ ծափ կտան, բայց դու ուշադի՛ր եղիր, քեզ լսում ենք ու փաստերկված հակադարձում քո նմաններին։
Այստեղ շատ կարևոր է մի քանի փակագծեր բացել, և հասկանալ, թե այդ ռազմական հատկացումներից հետո, որի մասին այդքան խոսում է անհայրենիքը, ի՞նչ ձեռքբերումներ ունեն․ բացի բանակին ելակ մատակարարելուց, ներկած ու «յուբկա փչած» ՕՍԱ-ԱԿ համակարգեր բերելուց, որոնց աշխատունակությունը խիստ կասկածելի է եղել ու մեկ էլ քո սիրած ՍՈւ-երի առքը, ուրիշ ի՞նչ ես արել։ Մի ուրիշ փաստ էլ․ էդ ռազմական հատկացումների զգալի մասը սոցիալական հատկացումների, բնակարանների ծրագրերն են, որոնք լուրջ դրամական միջոցներն են։ Ի դեպ՝ այս մասին չեն ասում, ու նրբորեն շրջանցում են։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում