«Հրապարակ». Գագիկ Հարությունյանը ե՞րբ կներկայանա դատարան

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի առաջին ատյանի քրեական դատարանի Ավանի նստավայրում հունիսի 28-ին պետք է տեղի ունենար ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով դատական նիստը: Սակայն նիստը հետաձգվել է, քանի որ վկան՝ ՍԴ եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, պատշաճ ծանուցված չի եղել եւ չի ներկայացել դատարան։

Հարությունյանը բնակվում է Եղվարդում, եւ, որոշ տեղեկություններով, փոստային ծառայության հետ է կապված եղել խնդիրը։ Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 12-ին, տեղեկացանք, որ Գագիկ Հարությունյանը դատարանին տեղեկացրել է, որ այդ օրերին Հայաստանում չի լինելու, ուստի չի կարող դատարան ներկայանալ, նրա փոխարեն դատարանն այլ վկայի կլսի։ Թե ում, մեզ չհաջողվեց պարզել։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու ու պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Արսեն Բաբայանը՝ նշված գործողությանն օժանդակելու մեջ։ Ի դեպ, թվում էր, թե նախկինների օրոք ամենաերկարատեւ եւ ամենաբարձր պաշտոններում աշխատած Գագիկ Հարությունյանի նկատմամբ եւս պետք է որեւէ վարույթ լինի, նվազագույնը՝ ապօրինի գույքի բռնագանձման հոդվածով, եւ նրա ելքը երկրից փակ պետք է լինի, սակայն պարզվում է՝ նա այն եզակիներից է, որի նկատմամբ ոչ մի վարույթ հարուցված չէ, եւ նա անարգել կարող է՝ երբ ուզենա, մեկնել երկրից, եւ դատարան էլ կանչվում է բացառապես որպես վկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի