Մնացել ենք որբ ու անտեր. ՔԱՋԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Արցախի ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր ՔԱՋԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Հարությունյան, ներկա պահին ի՞նչ վիճակ է Ստեփանակերտում:

— Շատ վատ վիճակի մեջ ենք: Ո՛չ բենզին կա, ո՛չ գազ կա, ո՛չ լույս: Նույնիսկ խանութներում վարունգ, պոմիդոր չկա: Երկու օր է` հացի համար մեծ հերթեր են: Մեր կոմբայններն արդեն չեն կարողանում արտերը հնձել, որովհետեւ վտանգված է: Անընդհատ կրակում են: Հատուկ են անում, որ բերքը չկարողանանք հավաքել: Ունենք զոհեր: Քաղաքում լիքը ժողովուրդ են գնում-գալիս են, բայց ոչ մեկի դեմքին ժպիտ չկա: Զգում ենք, որ ամբողջ աշխարհում մնացել ենք որբ ու անտեր: Դա ուղղակի ցավալի է: Ազգը վերանում է: Չգիտեմ, թե ժողովուրդն ինչ է մտածում:

— Արցախում ցավոտ լուծումների, այսինքն` ադրբեջանցիների հետ ապրելուն պատրա՞ստ են:

— Այս ի՞նչ եք ասում: Ադրբեջանցու հետ ապրելն անհնարին է: Ո՞նց կարող ես մի ազգի հետ ապրել, որոնք ասում են` որտեղ հայ տեսնեն` պետք է մորթեն:

— Խաղաղության պայմանագրի ուժին հավատո՞ւմ եք:

 — Խաղաղության պայմանագրին չեմ հավատում, ուղղակի զարմանում եմ, թե ժողովուրդն ինչո՞ւ է քնած: Վիճակը ներկա պահին մշուշոտ է: Եվ չենք տեսնում, թե այդ մշուշը, երբ կանցնի: Այդ հույսի շողը չկա: Թող ժողովուրդն արթնանա, աչքերը բացի ու տեսնի, թե ինչ է կատարվում: Հայն իր խելքով է առանձնանում ամբողջ աշխարհում, ո՞նց է, որ Հայաստանում այդ ղեկավարը չկա, որ առաջնորդի մեր ժողովրդին եւ այս վիճակից դուրս հանի:

— Ստեղծված իրավիճակը չի՞ անդրադառնում թատրոնի վրա:

— Թատրոնի կյանքը կանգնած չէ: Մենք աշխատում ենք ինտենսիվ: Երեկ «Բակում կատաղած շուն կա» ներկայացումն ունեինք: Հանդիսատեսի ծափահարություններով անցավ ներկայացումը: Պատրաստում ենք նոր ներկայացում, որը կոչվում է «Գիշատիչների խնջույքը», որտեղ կարծես մեր ժամանակի օրերն են:Ներկայացումը ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայի մասին է, որը կարծես թե լրիվ մեր իրականությունը լինի: Երբ կարդում ենք պիեսը զգում ենք, թե որքան նման են իրար այսօրվա Արցախի իրավիճակը եւ 1942 թվականի օկուպացված Ֆրանսիայի վիճակը: Ներկայացումը կավարտենք եւ հանդիսատեսի դատին կհանձնենք մեկ ամիս հետո:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում