Նարինե Գրիգորյանը` Շառլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմում

Մշակութային

2024 թվականին մեծ էկրան կբարձրանա «Պարոն Ազնավուր» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է աշխարհահռչակ շանսոնյեի մասին: Ֆիլմը կնկարահանի Ֆրանսիան: Շառլ Ազնավուրին կմարմնավորի ալժիրական ծագումով ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը։ Նարինե Գրիգորյանը կմարմնավորի Շառլ Ազնավուրի մորը՝ Քնար Բաղդասարյանին, Սերժ Ավեդիկյանի որդին՝ Հովնաթան Ավեդիկյանը, հանդես կգա Շառլ Ազնավուրի հոր՝ Միշա Ազնավուրյանի դերում։ Ֆիլմը նախատեսվում է ավարտել 2024 թվականին՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին։ Այս առիթով զրուցեցինք ՀՀ վաստակավոր արտիստ ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Ֆիլմում նկարահանվելու առաջարկն ինչպե՞ս եղավ:

Ֆլորա Մարտիրոսյանը նկարահանել էր Արցախի օդանավակայանի մասին «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը: Ես այդ ֆիմում լրագրողի դերում էի, ով նաեւ ֆրանսերեն է խոսում: Ֆրանսիայում ինձ տեսել էին: Եվ քասթինգի տնօրեն Դավիթ Բերտրանը, հիշելով այդ ֆիլմը, ինձ ներկայացրել է ռեժիսորներին, որոնք էլ հետո ինձ հրավիրեցին մասնակցելու նկարահանմանը:

— Ֆիլմում խաղալիս ի՞նչ զգացողություններ եք ունենում:

— Ինձ համար Շառլ Ազնավուրը հաղթող հերոսի կերպար է: Նա մարդ էր, որ, գրեթե ոչինչ չունենալով, հասել է ամենամեծ բարձունքին: Իր կերպարը իմ կյանքի համար օրինակ է:

Ծնվելով հայ էմիգրանտի ընտանիքում` նա դարձավ Ֆրանսիայի սիմվոլը, ինչը շատ մեծ հաղթանակ է:

— Ի՞նչ զգացիք, երբ հատկապես Ձեզ առաջարկվեց Շառլ Ազնավուրի մոր դերը մարմնավորելը:

— Մենք թատրոնում բեմադրել էինք ներկայացում Ազնավուրի մասին, որտեղ օգտվել էինք Շառլ Ազնավուրի եւ քրոջ` Աիդայի գրքերից: Ես արդեն շատ լավ գիտեի իր ողջ ուղին, իր ընտանիքի, իր հաղթանակի պատմությունը: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ ե՛ւ Ազնավուրի մասին պատմող ֆիլմում, ե՛ւ ֆրանսիական ֆիլմում:

— Նկարահանման համար անընդհատ գնում-գալի՞ս եք:

— Անընդհատ գնում-գալիս եմ: Մի քանի օր առաջ եմ վերադարձել: Հունիսի 24-ին էի գնացել մեկ օրվա նկարահանման համար եւ հունիսի 27-ին վերադարձել եմ: Այդ նկարահանումը տեղի էր ունենում Փարիզի հայկական եկեղեցում: Ե՛վ հարսանիք էինք նկարում, ե՛ւ թաղում:

— Ֆիլմի նկարահանումները, ե՞րբ կավարտվեն:

— Նկարահանումները կտեւեն մինչեւ օգոստոսի 20-ը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում