«ԱՄԵՆԱԲԱՐԴԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՌՈՒՍ ՄԱՐԶԻԿԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՆ ԷՐ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՊԵՏՐՈՍ ԱՇԿԱՐՅԱՆ

Սպորտ

Վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնության ժամանակ հիանալի է հանդես եկել ու բոլոր մրցակիցներին հաղթել Վաղարշապատի մարզադպրոցի սան, 17-ամյա ՊԵՏՐՈՍ ԱՇԿԱՐՅԱՆԸ ։

Կիսաեզրափակչում նա 9։5 հաշվով ուժեղ է եղել ռուս ըմբիշ Զաուր Բեսլեկոևից, եզրափակչում էլ հաղթել է վրացի մարզիկին ու դարձել Եվրոպայի չեմպիոն։

Iravunk.com-ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ հունահռոմեական ոճի ըմբշամարտում միակ ոսկե մեդալակիր, նորընծա չեմպիոն ՊԵՏՐՈՍ ԱՇԿԱՐՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Պետրոս, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եմ եկել 65 կգ քաշային կարգում։ Ընդհանուր հինգ գոտեմարտ ունեցա ազգությամբ իսրայելցի, վրացի, մոլդովացի, լատվիացի և ռուս մարզիկների հետ։ Իսրայելցի մարզիկին հաղթեցի 6։3 հաշվով, մոլդովացուն բացարձակ առավելությամբ 8։0 հաշվով, լատվիացուն ևս 9։0 հաշվով եմ հաղթել։ Կիսաեզրափակչում 9։5 հաշվով հաղթել եմ ռուս մրցակցիս Զաուր Բեսլեկոևին։ Իսկ ահա եզրափակչում հաղթեցի վրացի Գեորգի Տչիկաձեին 6։3 հաշվով։ Ամենաբարդը կիսաեզրափակչում ռուս մարզիկի հետ գոտեմարտն էր։ Պետրոս, հաղթանակը պետք է, որ ոգևորիչ լիներ: Մեծ հպարտություն զգացի հաղթանակից հետո, մանավանդ, որ միակ հաղթողը մեր երկրից ես եղա այս ոճում հունահռոմեական ըմբշամարտի։ Սա շատ պարտավորեցնող է ինձ համար, այն ճանապարհ կբացի դեպի ավելի մեծ նվաճումներ, Աշխարհի և Օլիմպիական չեմպիոնի տիտղոսներն եմ երազում նվաճել։ Ես մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն եմ, նաև մինչև 17 տարեկանների։

- Իսկ պետությո՞ւնն օգնում է:

- Ես պետական աջակցություն ստանում եմ, գոհ եմ։

- Պետրոս, հետաքրքիր է, ինչպես սկսեցիր սպորտով զբաղվել:

- Ես 7 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով։ Ոգեշնչվել եմ մեր լեգենդար ըմբշամարտիկներից ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ ու ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՑ։ Շատ եմ հետևել նրանց պարապմունքներին, հաճախ պարապում եմ այն մարզադահլիճում, որտեղ Արթուր Ալեքսանյանն է պարապում, նա մեր ժամանակների լեգենդար մարզիկն է, ու մենք դա գիտակցում ենք, շատ ուրախ ենք, որ նրա ժամանակակիցն ենք։

- Իսկ առաջիկա ծրագրեր արդեն կան։

- Մեկ ամիս անց Աշխարհի առաջնությունն է լինելու Թուրքիայում, պատասխանատվությունը շատ մեծ կլինի, քանի որ մեզ համար թշնամի երկրում ենք հանդես գալու։ Այդ իսկ պատճառով պիտի տքնաջան պարապենք։

- Շնորհակալություն, Պետրոս, մեզ հետ քո տպավորություններով կիսվելու, ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, որ չեք անտեսում ու լուսաբանում եք մեր նվաճումների մասին,անխափան գործունեություն Ձեր թերթին։

Իսկ ահա Պետրոսի անձնական մարզիչը ՍԻՄՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, մեզ հետ բացառիկ զրույցում, այսպես բնութագրեց իր սանին.

«Պետրոսը իմ լավագույն սաներից է, շատ հրաշալի, համեստ, խելացի, աշխատասեր ։Նա շատ լավ հանդես եկավ այս մրցաշարում, լիովին արդարացրեց իմ հույսերը, իր աշխատասիրության, համառ պայքարի շնորհիվ, կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Շատ գոհ եմ Պետրոսից ու շատ մեծ հույսեր եմ կապում նրա հետ։ Պետրոսի անունը դեռ շատ կլսենք։ Այժմ պատրաստվում ենք Թուրքիայում կայանալիք պատանիների Աշխարհի առաջնությանը, որը կկայանա հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը,հուսով եմ, ամեն ինչ լավ կստացվի»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի