«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԻՆՁ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏԻՑ». ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՋԻՈՒ - ՋԻՑՈՒԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱԽՅԱՆ

Սպորտ

Վերջերս, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Բրազիլական Ջիու - ջիցուի AJP միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները փայլուն են հանդես եկել, 17 մասնակիցներից 11-ը նվաճել է ոսկե, 8-ը արծաթե, 3-ը բրոնզե մեդալ ։Թիմի կազմում Վանաձորի մարզիկները ևս բավականին հաջող են հանդես եկել։ Նրանցից տպավորիչ հաղթանակ են տոնել ու ոսկե մեդալի արժանացել ՏԻԳՐԱՆ և ՀՐԱՉՅԱ ՂԱԶԱԽՅԱՆՆԵՐԸ, ԱՐԹՈՒՐ ԲԵԿՉՅԱՆԸ

։Iravunk. com-ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ ՏԻԳՐԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարն ու իր հաղթանակը. «Մասնակիցները բավականին ուժեղ էին, ու շատ թեժ պայքար էր ընթանում։ Հանդես եկա 69 կգ քաշային կարգում։ Երկու գոտեմարտ ունեցա, երկուսն էլ ազգությամբ իրանցի մարզիկների հետ, սակայն պիտի մեկը ադրբեջանցի լիներ, բայց նա հրաժարվեց ինձ հետ գոտեմարտից։ Անկեղծ ասած, չեմ կարող առանձնացնել, թե որ գոտեմարտը առավել բարդ տրվեց, քանի որ երկուսն էլ բավականին դժվար էին, մրցակիցներս շատ ուժեղ էին ու տարիքով էլ էին մեծ, ես 17 տարեկան եմ, իսկ մրցակիցներս 25 և 28 տարեկան։ Եզրափակչում իրանցի մարզիկին, ով կիմանոյով Gi ձևով չեմպիոն էր դարձել, կարողացա հաղթել ցավեցնող հնարքով, այնպես ինչպես բռնցքամարտում նոկաուտն է» ։

- 17 տարեկան ես, և կան հաջողություններ։ Այսինքն, վաղ տարիքից ես սկսել սպորտով զբաղվել։

- 5 տարեկանից կարատե, ապա բռնցքամարտ ու լող մարզաձևերով եմ պարապել։ Սակայն հետագայում 12 տարեկանում, ինձ շատ գրավեց Բրազիլական ջիու - ջիցուն։Նշեմ նաև, որ Գրեփլինգի Հայաստանի բազմակի /4անգամ/չեմպիոն եմ, Գրեփլինգի Աշխարհի երիտասարդների կրկնակի բրոնզե մեդալակիր։ Այս հաղթանակից հետո շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան, այն նվիրում եմ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում անմահացած մեր բոլոր հերոսներին։

- Մարզաձևը վերջին տարիներին Հայաստանում սկսել է զարգանալ։ Պետությունը որևէ բանով օգնում է։

- Ցավոք, որևէ պետական աջակցություն, ֆինանսավորում չենք ստանում։

Իսկ ահա Տիգրանի անձնական մարզիչը ԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ այսպես մեկնաբանեց.

«Իմ սաները շատ լավ հանդես եկան, շատ գոհ եմ։ 6 սաներից 3-ը ոսկե մեդալ նվաճեցին, ինչը փայլուն արդյունք եմ համարում։ Իսկ Արա Սարգսյանը 2-րդ տեղը գրավեց No Gi ձևաչափով, երրորդ տեղ Gi ձևաչափով Սամվել Ժամհարյանը, երկրորդ տեղ Gi ձևաչափով Գոռ Սահակյանը։ Տիգրանի առավելությունն այն էր, որ լինելով 17 տարեկան, հանդես եկավ մեծահասակների կազմում ու գրավեց առաջին հորիզոնականը։ Իմ սաներից մյուս ոսկե մեդալակիր Հրաչյան, ով Տիգրանի հարազատ եղբայրն է, ևս շատ լավ մարզիկ է, նրա հետ էլ եմ շատ մեծ հույսեր կապում, Արթուր Բեկչյանը ևս լավ մարզիկ է և հաղթեց, սա, ի դեպ, նրա առաջին չեմպիոնությունն էր միջազգային հարթակում։ Լավ կլիներ, որ պետական աջակցություն էլ լիներ, ինչպես նաև Օլիմպիական մարզաձև դառնար ջիու - ջիցուն։ Մեր Լոռու մարզում Վանաձորում ու գյուղերում հնարավորինս փորձում ենք զարգացնել այս մարզաձևը, ու դա իրոք շատ կարևոր է։ Նկատում եմ, որ դրական միտում կա, շատ մեծ հետաքրքրություն կա երեխաների շրջանում դեպի այս մարզաձևը։ Իսկ դա ազդակ է, որ կտրվեն հեռախոսային խաղերիգ, որպեսզի ավելի ուժեղ լինեն, հոգով էլ, մարմնով էլ, առողջ հոգի, առողջ մարմին։Նաև դրա համար է կարևոր պետական աջակցությունը։Ամեն դեպքում, Հայաստանում շատ մեծ առաջընթաց կա այս մարզաձևում, սա դինամիկ զարգացող մարզաձև է, որը շատ մեծ մասսայականություն է վայելում ողջ Եվրոպայում ու ԱՄՆ - ում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում