Նարեկ Ավագյանի փառահեղ հաղթանակը ԱՄՆ-ում

Սպորտ

Հուլիսի 1-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում, կայացել է պրոֆեսիոնալ խառը մենամարտերի /MMA/ միջազգային մրցաշար։ Մեր երկիրը  ներկայացրել է Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի անդամ, պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի հաղթող, Հայաստանի բազմակի չեմպիոն, «Aca» վարկածով չեմպիոն «Leon Heart» մարզական ակումբը ներկայացնող, ծնունդով Էջմիածնի շրջանի Գեղակերտ գյուղից, այժմ ԱՄՆ-ում բնակվող Նարեկ Ավագյանը։ Նա, երեկոյի գլխավոր մենամարտի ժամանակ, տեխնիկական նոկաուտով, փառահեղ հաղթանակ է տոնել ազգությամբ մեքսիկացի մրցակցի նկատմամբ և օվկիանոսից այն կողմ բարձր պահել հայրենիքի պատիվը, ծածանելով Հայոց եռագույն դրոշը։ «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել և բացառիկ զրույց ունենալ Նարեկ Ավագյանի հետ։

- Ողջույն, Նարեկ: Շնորհավորում ենք այս փառահեղ հաղթանակի առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 59 կգ քաշային կարգում։ Մրցակիցս ազգությամբ մեքսիկացի էր, բավականին փորձառու մարզիկ է, տարիքային տարբերություն էլ կար, ես 31 տարեկան եմ, իսկ նա՝ 35։ Ես շատ լավ էի պատրաստվել այս մենամարտին։ Նախապես ուսումնասիրել էի մրցակցիս, մարզիչներիս հետ պլանավորել էինք, որ պիտի հաղթեմ ու հենց այդպես էլ եղավ։ Մենամարտի երկրորդ ռաունդում, տեխնիկական նոկաուտի ենթարկեցի մրցակցիս ու մրցավարը դադարեցրեց մենամարտը։ Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել, սա շատ սպասված հաղթանակ էր ինձ համար։ Այս միջազգային մրցաշարում, միակ հայազգի մարզիկը ես էի ու շատ հպարտ եմ, որ կարողացա հաղթել ու այստեղ՝ ԱՄՆ-ում, օվկիանոսից այն կողմ ծածանեցի մեր եռագույն դրոշը։

- Նարեկ, իսկ երբ ես մեկնել ԱՄՆ, մշտակա՞ն ես այդտեղ բնակվելու:

- Շուրջ մեկ տարի առաջ եմ եկել ԱՄՆ, այստեղ մենամարտեր ունենալու, ավելի մեծ  հաջողություններ, նվաճումներ գրանցելու համար։

- Իսկ ինչպիսի երկիր է ԱՄՆ-ն:

- Լավ երկիր է, այստեղ շատ հնարավորություններ կան հատկապես մեզ՝ մարզիկներիս համար, պարապմունքներ անցկացնելու և հաջողություններ գրանցելու, առաջ գնալու համար։

- Ի՞նչ կտա քեզ այս հաղթանակը:

- Սա վարկանիշային մենամարտ էր, սա հնարավորություն կտա ինձ լիգայում չեմպիոնական գոտու մենամարտ անցկացնելու, այսինքն այս հաղթանակս մարտահրավեր է չեմպիոնական գոտու համար, որպեսզի դառնամ UFC  վարկածով չեմպիոն։ Հայաստանում իմ անձնական մարզիչը Ստեփան Շահմուրադյանն է, իսկ  ԱՄՆ-ում Սարգիս Չիվիչյանն ու Արման Սարգսյանը։ Այս հաղթանակս նվիրում եմ Արցախում այժմ շրջափակման մեջ գտնվող 120.000 բնակիչներին։ Ես լինելով այսքան հեռու, երբեք անտարբեր չեմ եղել ու շատ եմ անհանգստանում, լիահույս եմ, որ լավ կլինի ամեն ինչ ու Արցախ տանող կյանքի ճանապարհը շուտով կբացվի։ Ուժ ու տոկունություն եմ մաղթում նրանց ու կոչ անում ողջ աշխարհին, որ կույր չձևանան: Շուրջ կես տարի է արդեն, ինչ փակ է Արցախ տանող ճանապարհը և ժողովուրդը գտնվում է շատ օրհասական, ծանր վիճակում, հարկավոր է քայլեր ձեռնարկել ու կանխել թշնամու հայատյաց մտադրությունները, ցավոք, թշնամին նենգ է ու ամեն ինչ սպասելի է։ Նշեմ, որ ես շուրջ երկու ամիս պարապել էի այս մենամարտի համար, ջանք ու եռանդ չէի խնայել։ Այս հաղթանակը պրոֆիսինալ ռինգում արդեն 15-րդն է, 6 պարտություն ունեմ։

- Նարեկ, իսկ ինչ խնդիրների ես բախվել:

- Այս տարի ԱՄՆ-ում կրկին մենամարտ ունեցա, մրցակիցս տեղացի մարզիկ էր, նա գլխով հարված հասցրեց քթիս ու ջարդեց, ինչը անթույլատրելի էր: Դրա պատճառով չկարողացա շարունակել մենամարտը, մրցավարներն էլ շատ անարդար գտնվեցին ու հաղթանակը շնորհեցին մրցակցիս։

- Մտադրություն ունես վերադառնալ հայրենիք ու այստեղ էլ ունենալ մենամարտ։

- Իհարկե, քանի որ ամառ է, հանգստի սեզոնն է սկսվել, շուտով կգամ Հայաստան, ինձ շատ է գրավել հատկապես մեր մշակույթի, սպորտի դարբնոց Գյումրի քաղաքը, չեմպիոնների քաղաքը, արհեստների ու արվեստների, մտադիր եմ գալ ու այցելել քաղաքի տարբեր տեսարժան վայրեր ընտանիքիս հետ։ Իսկ մենամարտ Հայաստանում կունենամ այն ժամանակ, երբ առաջարկ լինի։ Ես պրոֆիսինալ խառը մենամարտերի Հայաստանի բազմակի չեմպիոն եմ, Եվրոպայի բազմակի մրցանակակիր, Աշխարհի միջազգային մրցաշարերի հաղթող, մենամարտեր եմ ունեցել աշխարհի տարբեր երկրներում Վրաստանի Դուբայ քաղաքում, Ավստրալիայում, Իսպանիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում։

Հիշում եմ, որ երկու տարի առաջ էր, ադրբեջանցի մարզիկը հրաժարվեց ինձ հետ մենամարտ ունենալ, իսկ ես միանգամից համաձայնվել էի։

- Նարեկ, պատմիր քո անցած մարզական ուղու մասին:

- Ծնվել եմ 1992 թվականի ապրիլի 30֊ին Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Գեղակերտ գյուղում։ 10 տարեկանից սկսել եմ զբաղվել սպորտով: Ես Երևանում մարզչական գործունեությամբ էլ եմ զբաղվել, մատաղ սերնդին փոխանցել տարիների ընթացքում կուտակած իմ մարզական փորձը, գիտելիքները։

- Ո՞րն է քո ամենամեծ երազանքը։

- Երազում եմ դառնալ UFC վարկածով Աշխարհի չեմպիոն։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 
 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում