Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը` թուրքական եւ իսրայելական ակումբների տրանսֆերային թիրախում
ՍպորտFastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի ծառայություններով հետաքրքրված են Թուրքիայի Սուպերլիգան, երկրորդ լիգան և Իսրայելի բարձրագույն լիգան ներկայացնող մեկական ակումբներ: Այդ մասին հայտնում է «Ֆասթ Մեդիա» հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականի օգոստոսից է խաղում «Ուրարտուի» կազմում: Ավարտված մրցաշրջանում Իվուն Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի կազմում դարձել էր նաև Fastex Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող:

