Եվրո-2024. Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է
ՍպորտՄեկնարկել է Հայաստան - Խորվաթիա Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Տոմսերի արժեքը
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ
Տոմսեր ձեռք բերելու համար այցելեք https://tickets.ffa.am/ կայք:
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի դեմ հանդիպումից երեք օր առաջ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կհյուրընկալվի ընտրական D խմբի առաջատար Թուրքիայի հավաքականին, որը չորս խաղից հետո ունի 9 միավոր: Հայաստանի հավաքականը երեք խաղից հետո ունի 6 միավոր և երկրորդն է:

