«Փաստ». Էլ ի՞նչ պետք է գա Արցախի գլխին, որ իրերն իրենց անունով կոչի

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Արցախի շուրջ ընթացող զարգացումները նոր թափ են ստանում, ինչն արցախահայության շրջանում լուրջ ու խոր մտահոգությունների առիթ է հանդիսացել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնվել է «երկու քարի» արանքում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին անընդհատ ճնշում է, որ նա գնա և ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, իսկ այս հարցում Արցախում լրիվ այլ տեսակետներ ու մոտեցումներ կան, որոնք բացառում են Ադրբեջանի հետ որևէ ուղիղ «կոնտակտ», և Ադրբեջանի հետ երկխոսությունը տեսնում են միջազգայնորեն ճանաչված հարթակի միջոցով։

Հարությունյանն իր հերթին արտաքինից ցույց է տալիս, որ Փաշինյանն իրեն չի ճնշում, սակայն ներքին վախեր ունի, որ Փաշինյանն իր դեմ արշավներ կսկսի, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են պատերազմի օրերին տեղի ունեցած տարբեր դրվագների, 2018-ի դեպքերի ժամանակ Հարությունյանի ունեցած դերի, մասնավորաբար Արցախից ցույցերին մարդ բերելու հետ և այլն։ Թերթի տեղեկություններով՝ Արցախում Հարությունյանից պահանջում են, որ ոչ թե իր խմբակցության կամ ԱԺ հայտարարության տեքստով անատամ ձևակերպումներով հանդես գա և իր մոտեցումները ներկայացնի հայաստանյան իշխանություններին, այլ ուղիղ տեքստով գնահատականներ հնչեցնի Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան քայլերի վերաբերյալ։

Ավելին, պահանջում են՝ բաց տեքստով հայտարարել, որ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու քաղաքականությունը դավաճանություն է։ Արցախյան մեր աղբյուրը հայտնում է նաև, որ Արցախում մարդիկ ասում են, թե «էլ ի՞նչ պետք է գա Արցախի գլխին, որ Արայիկն իրերն իրենց անունով կոչի»։ Հավելենք, որ, դրանից բացի, Արցախում Սամվել Բաբայանը շարունակում է առաջ տանել Փաշինյանի «գիծը»՝ պնդելով, թե Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններն այլընտրանք չունեն (անկարևոր չէ նշել, որ Բաբայանի առաջ քաշած թեզերն ու պնդումներն ակտիվ տիրաժավորվում են ադրբեջանական տելեգրամ ալիքներում)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի