«Հրապարակ». Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել օդանավ բարձրանա

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը հուլիսի 3-ին եռօրյա այցով մեկնել է Վարշավա՝ Լեհաստան։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը, ում, սակայն, թույլ չեն տվել օդանավ բարձրանալ, որովհետեւ ՍԷԿՏ-ը փակ է` երկրից դուրս գալու իրավունք չունի: Օդանավակայանում են իմացել այդ մասին, մինչդեռ ԱԺ-ն հոգացել էր նրա տոմսերի, հյուրանոցի եւ մյուս այլ ծախսերը: Գործուղումից մի քանի օր առաջ պատգամավորը հավաստիացրել է աշխատակազմին, որ դատարանը թույլատրել է իր ելքը, որ այդ մասին իր փաստաբանն է իրեն փոխանցել։

Գեւորգյանը, հիշեցնենք, անցնում է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն քրեական գործով եւ արդեն մի քանի տարի է՝ «դատվում» է, ու ամեն գործուղումից առաջ դատարանը սահմանը հատելու թույլտվություն է տալիս։ Այս անգամ էլ, պարզվում է, դատարանը որոշում է կայացրել, բայց չեն հասցրել մուտքագրել համակարգ, եւ օդանավակայանում այն չի երեւացել: Թռիչքը եղել է ուշ ժամի` չեն կարողացել տվյալների փոխանցման կենտրոնի աշխատողներին քնից հանել կամ համակարգը ռեսթարթ անել, եւ Գեւորգյանն օդանավակայանից հետ է դարձել:

Մենք տեղեկացանք, որ Գեւորգյանի պատճառով թռիչքն ուշացել է, հետո էլ սպասել են, որ պատգամավորի` «բագաժ» հանձնված  ուղեբեռը հետ բերեն։ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատեց, որ Գեւորգյանը չի մեկնել պատվիրակության հետ։ Հավելեց, որ նա նախապես ԱԺ-ին հավաստիացրել էր, որ ունի թույլտվություն, իսկ մյուս հարցերի վերաբերյալ Գեւորգյանն ինքը պարզաբանում կտա»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի