«Այաքսը» պատրաստվում է Սպերցյանի տրանսֆերին
ՍպորտԱմստերդամի «Այաքսը» շարունակում է աշխատանքը ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի ուղղությամբ։ Հոլանդական ակումբն այդ տրանսֆերն իրականացնելու համար պետք է վաճառի մի քանի խաղացողների, հաղորդում է VoetbalNieuws-ը։
Նիդերլանդների ավարտված առաջնությունում «Այաքսը» գրավել է երրորդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու հետեւանքով «Այաքսը» 45 միլիոն եվրո քիչ կստանա։
«Կրասնոդարը» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերից ակնկալում է 12 միլիոն եվրո։

