«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ինչո՞ւ են «ոգևորվել» էկոհանցագործ երկրի «բնապահպանները»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հասարակական կազմակեպությունները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադրեցնել Հայաստանի կողմից իրականացվող հանքարդյունբերական գործունեությունը, որը «խաթարում է Հարավային Կովկասում բնապահպանական կայունությունը»:

Ադրբեջանցիները մասնավորաբար կոչ են արել Հայաստանի Հանրապետությանն անհապաղ դադարեցնել մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սոթքի ոսկու հանքի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը, ինչպես նաև Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը: Այն, որ ադրբեջանցիներն իրենց բնապահպանական կեղծ թեզերն արդեն փորձում են տարածել մեր երկրի վրա, կարծում ենք ՝չի զարմացնում:

Հասկանալի է, որ Ադրբեջանում բոլոր նման կառույցները ուղղակիորեն կապված են այդ երկրի իշխանությունների հետ և ինքնուրույն, առանց քաղաքական ենթատեքստի, որևէ քայլ անգամ չեն անում: Սակայն այս տեղ առկա է հարցի մյուս կողմը: Բանն այն է, որ տևական ժամանակ մասնագետները զգուշացնում են, որ նմանատիպ հարցերում մեր կողմից ցանկացած անհաշվենկատ քայլ կամ հայտարարություն, որքան էլ նպատակներն ազնիվ լինեն, առավել ևս՝ հրապարակայնացում, կարող է քարոզչական լրացուցիչ գործիք դառնալ թշնամու համար:

Սա, ցավոք, այս դեպքերից է, և Ադրբեջանը, ինքնին լինելով նաև էկոլոգիական հանցագործ երկիր, համարձակվում է բնապահպանական կոչ հնչեցնել Հայաստանի ուղղությամբ՝ մասնավորաբար նաև առիթավորվելով այդ թեմայով մեր ներքին դաշտում տիրաժավորվող որոշակի մոտեցումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին