Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Խորվաթիայում
ՍպորտՀայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի խորվաթական «Օսյեկում», հաղորդում է Sportske Novosti-ն:
Խորվաթական ակումբը մեկ տարով վարձակալում է 20-ամյա ֆուտբոլիստին և իրավունք կունենա հետագայում գնել ամբողջական տրանսֆերը:
Մկրտչյանը հուլիսի 10-ին բուժզննում կանցնի նոր ակումբի համար:
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը Մկրտչյանը վարձավճարով անցկացրել է Երևանի
ԲԿՄԱ-ում: Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 9 հանդիպում:

