ԵԱ. Աննա Ամոյանը` ոսկե մեդալակիր, Ալինա Մարտիրոսյանը` բրոնզե
Սպորտ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը (76 կգ) ոսկե մեդալակիր է դարձել։
Մինչև 17 տարեկանների պայքարում հայ ծանրորդուհին երկամարտի 209 կգ (92+117) արդյունքով առաջինն էր: Ամրոյանը փոքր ոսկե մեդալի արժանացավ նաև պոկում և հրում վարժություններում:
Երկամարտի 185 կգ (100+85) արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ալինա Մարտիրոսյանը (71 կգ): Հայ մարզուհին պոկում վարժությունում նույնպես գրանցեց երրորդ արդյունքը։

