«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սոցիալական պետություն ՔՊ-ականների համար

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ  նշված է, թե իբր այն սոցիալական պետություն է: Սակայն շատ-շատերի համար, այսինքն` շարքային ժողովրդի համար Հայաստանը ո՛չ սոցիալական է, ո՛չ էլ պետություն: Դրա փոխարեն ՔՊ-ականները Հայաստանի Հանրապետությունից քամում են իրենց համար բոլոր տիպի սոցիալական  բարիքները` է՛լ բարձր աշխատավարձներ, է՛լ պարգեւատրումներ, է՛լ պետության հաշվին գործուղումներ, է՛լ բիզնեսներ եւ այլն, եւ այլն:

Այդ ոչ սոցիալական պետության մեջ  աբսուրդի թատրոն եւ անառիկ բերդ է դարձել հաշմանդամության կարգը տվող հանձնաժողովը: Հաշմանդամության կարգ ստանալը դարձել է անհավանական մի բան: Իսկ կարգ ստացածներն էլ  պետք է անընդհատ ապացուցեն, որ շարունակում են մնալ հաշմանդամ:

Հինգ ամիս առաջ Յուրի Դավիդովը ստացել է ծանր ինսուլտ, կորցրել գիտակցությունը  եւ այդ վիճակով շտապօգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց: Շուրջ երկու ամիս  նա անշարժ պարկած է եղել հիվանդանոցում եւ յուրաքանչյուր օր դրա դիմաց հարազատները վճարել են 25 հազար դրամ: Այնուհետեւ  Յ. Դավիդովին տեղափոխել են տուն, որտեղ նրան խնամում է քույրը` Էլլա Դավիդովան: Վերջինս շտապ կարգով  վերադարձել է արտասահմանից, քանի որ այլ խնամող անշարժ պարկած  Յ. Դավիդովը չունի, միայնակ է:

 Ի սկզբանե Էլլա Դավիդովան դիմեց սոցապ բաժին  նախապես հավաքելով բազմաթիվ եւ բազմապիսի տեղեկանքներ եւ այլ փաստաթղթեր, որպեսզի  անշարժ պարկած եղբոր համար ձեւակերպի հաշմանդամություն: Այդպիսի ծանր հիվանդների համար սահմանված է հաշմանդամության առաջին կարգ: Սակայն արդեն  հինգ ամիս է, ինչ  կարգը չի տրվում: Դիմումից երեք ամիս անց  երկու անհայտ անձ  այցելեցին  Յուրի Դավիդովի բնակարան ասելով, որ նրանք սոցապից են: Հատկանշական է, որ այդ երկուսը ո՛չ փաստաթուղթ ներկայացրեցին, ո՛չ էլ անգամ ներկայացան, թե ովքեր են: Բնակարանում մնացին երեք-չորս րոպե ու ասելով, թե «սպասեք» անհետացան: Արդեն երկու ամիս է ինչ այդ այցից հետո  Յուրի Դավիդովը եւ իրեն խնամող քույրը` Էլլան սպասում են, սակայն այդպես էլ պարզ չէ ինչին: Սոցապ բաժնում, որտեղ, ի դեպ, Էլլային դիմավորել են շատ բարեհամբյուր ասում են, որ այլեւս իրենցից ոչ մի բան կապված չէ: Նախարարության թեժ գիծը որեւէ պարզաբանում նույնպես չի մտցնում հարցի մեջ:

«Յուրի Դավիդովին ահնրաժեշտ է ստացիոնար բուժում,- ասում է իր քույրը,- սակայն  մենք ի վիճակի չենք ամեն օր 25 հազար դրամ վճարել: Եթե լիներ օրենքով եղբորս հասնող հաշմանդամության կարգը, ապա բուժումը հիվանդանոցում կլիներ մեզ համար հասանելի: Սակայն այսպես չգիտենք ինչ անել, ինչքան սպասել եւ ում»:

Իսկ գուցե  այն երկու հոգին, որ մնացին անհայտ ու խորհրդավոր կերպով հեռացան գուցե  րանց պետք էր ինչ-որ մի գումար խոստանալ եւ այդ դեպքում գուցե գործը շատ ավելի արագ առաջ կգնար եւ հինգ ամիս անկողնում գամված հաշմանդամը, ի վերջո, կստանար իրեն հասանելիք հաշմանդամության կարգը եւ ապա` իրեն նախատեսված բուժօգնությունը:

Ի դեպ,  սա միակ դեպքը չէ, որին մենք տեղեկանում ենք  ծայրահեղ ծանր վիճակում հայտնված միայնակ թոշակառուների պարագայում, որոնց սոցապը  չի տալիս իրենց հասանելիք հաշմանդամության կարգը: Ոմանք ասում են, որ առանց կաշառքի գործը առաջ չի կարող գանլ, ոմանք նշում են , թե կա Նիկոլի անձնական հանձնարարականը խնայել պետական բյուջեի միջոցները հաշմանդամների հաշվին, քանի որ ՔՊ-ականների  պարգեւատրումները ու գործուղումները արդեն գեևրազանցել են բոլոր նախատեսված չափերը: Հուսով ենք, որ սոցապ նախարարությունը, այնուամենայնիվ, կբացատրի, թե որն է պատճառը, որ Հայաստանում  հաշմանդամները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք հաշմանդամության  կարգը:

Ա. Հովհաննիսյան

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան